Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԱՐԺԵ ՆԵՂԱՆԱԼ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻՑ

24/04/2015
- 24 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տրամաբանությունը դադարում է գործել, եթե բախվում է ԱՄՆ պետական շահերի հետ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի նույնպես, ապրիլ 24-ի իր ելույթում, 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածը չի անվանելու «ցեղասպանություն»: Սպիտակ տան ներկայացուցիչները արդեն տեղեկացրել են այդ մասին, միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ն ճանաչում է 1915-ին Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի սպանվելու պատմական փաստը: Նրանց պարզաբանումներում այս տարի ավելացել է մի զավեշտալի երանգ, ըստ որի ԱՄՆ-ն մտադիր է կոչ անել Հայաստանին եւ Թուրքիային ընդունել ողբերգական իրադարձությունների հետ կապված բոլոր փաստերը: Այսինքն, այդ տրամաբանությամբ, Հայաստանը, Թուրքիայի հետ հավասարապես, նույնպես պետք է ընդունի հայերի ցեղասպանությունը: Սա անսպասելի տհաճ նորություն էր մեզ համար եւ շահարկումների նոր հնարավորություն թուրքերի համար:

Միեւնույն ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ-ի ներկայիս նախագահի այս եւ նախորդ տարիների ելույթներին, հարկ է նշել, որ ի տարբերություն իր նախորդների, Բարաք Օբաման, ամեն դեպքում, մեկ քայլ առաջ գնաց եւ ցեղասպանությունը կոչեց հայերեն անվանումով` «Մեծ եղեռն»: Անշուշտ, նա արեց դա խուսափելու համար իր նախընտրական խոստումից` կոչելու հայերի ցեղասպանությունն իր անունով: Սակայն դրանով նա ավելի բարոյական գտնվեց իր նախորդների համեմատ, ձգտելով որքան հնարավոր է չնեղացնել ամերիկահայ համայնքին, փորձելով նաեւ թուրքերին համոզել ընդունելու ցեղասպանության փաստը: Որքանով հաջողվեց դա նրան, այլ հարց է: Սակայն Բարաք Օբաման, ինչպես այդ երկրի որեւէ նախագահ, չի կարող անտեսել ԱՄՆ պետական շահերը: Երբ այդ շահերը բախվում են որեւէ իրողության հետ` լինի ցեղասպանության ճանաչում, թե ներկայումս հազարավոր մարդկանց սպանություններ եւ տառապանքներ, մարդու իրավունքների` այդ թվում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումներ եւ ոտնահարումներ, տրամաբանությունը դադարում է գործել ԱՄՆ նախագահի եւ կառավարող էլիտայի համար: Օրինակներ ամբողջ աշխարհում որքան ուզես` Սերբիա, Իրաք, Սիրիա, Լիբիա, Աֆղանստան, Ուկրաինա, Եմեն եւ այլն:

ԱՄՆ շահերը, մեզ հուզող ցեղասպանության հարցում, բախվում են ՆԱՏՕ-ի նրա դաշնակից Թուրքիայի հետ: Հետեւաբար, ԱՄՆ այս նախագահը, ինչպես եւ մյուսները չեն կարող ընդառաջ գնալ ամերիկահայերի ձգտումներին, մեր բարեկաման սենատորների եւ կոնգրեսմենների ճնշումներին եւ անել այնպիսի քայլ, որը վրդովմունքով կընդունի Թուրքիան: Այլ խոսքերով ասած, ԱՄՆ-ի համար ավելի մեծ արժեք է ներկայացնում Թուրքիան եւ ոչ թե Հայաստանը կամ հայերը:

Սա իհարկե չի նշանակում, որ պետք է դադարեցնել պայքարը ցեղասպանության ճանաչման համար: Բացառված չէ, որ այն դեպքում, երբ ԱՄՆ բոլոր նահանգներն առանձին-առանձին ճանաչեն եւ դատապարտեն հայերի ցեղասպանությունը, երբ հայերի ցեղասպանությունը ճանաչած եւ դատարպարտած երկրների թիվն այնքան մեծանա, որ ԱՄՆ-ն նախագահն ու իշխանությունները այլեւս խուսանավելու տեղ չունենան եւ հարկադրված լինեն իրերն իրենց անունով կոչել: Մյուս կողմից էլ, գուցե նախագահի հայտարարությունից առավել կարեւորվի այդ երկրի կոնգրեսո՞ւմ ցեղասպանությունը ճանաչող որոշման ընդունմանը հասնելը:

Չենք ցանկանում հակադրել այս հարցում ԱՄՆ-ի դիրքորոշմանը Ռուսաստանի դիրքորոշումը: Պարզապես փաստենք, որ Ռուսաստանի մոտեցումը այս հարցին նմանապես նշանակում է, որ Հայաստանը որպես աշխարհաքաղաքական դաշնակից, Ռուսաստանի համար ավելի արժեքավոր է, քան Թուրքիայի նեղանալ-չնեղանալը` որքան էլ որ մեր արեւմտասեր գործիչներն ու գրանտակերները հակառուսաստանյան վայնասուն բարձրացնեն:

Նախորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎՙ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ …

Հաջորդ գրառումը

ՄԵՂՍԱԿԻՑԸ ՄՈՌՑԱ՞ՆՔ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԵՂՍԱԿԻՑԸ ՄՈՌՑԱ՞ՆՔ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական