Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎՙ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ …

24/04/2015
- 24 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գաուքը արտասանեց Բառը

90-ականների անկախ Հայաստանի մեր օրաթերթային լրագրությունն իհարկե արագ էր, բայց այսքան ճեպընթաց չէր, որքան այսօր կայքէջերի լրագրությունն է փորձում լինել ու շատ դեպքերումՙ ձախողում է իրականությունը ճիշտ արձանագրելու իր մասնագիտական պարտքը: Իմ կոնկրետ օրինակը Բունդեսթագի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով ընդունելիք բանաձեւի մասին այս օրերին հայկական այն հրապարակումներն են, որ տարածվում են կայքէջից կայքէջ, եւ մեր ցանկություններն ուղղակի որպես իրականություն մատուցում: Արդեն Անգելա Մերկելին նկատում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող քաղաքական գործչի: Ճիշտ է, այդպիսի ենթադրություն անելու հենարան մի պահ Գերմանիայում եղավՙ ինչպես միշտ, աղմուկն ավելին է, քան իրականում կա. գերմանացի լրագրողների հրապարակումները ուշադիր ընթերցելուց հետո պարզ է դառնում, թե Բունդեսթագի նոր համաձայնեցված բանաձեւի նախնական օրինակն այնքան էլ համաձայնեցված չէ եւ որ ամենակարեւորն էՙ չի բխում մերՙ հայկական շահերից:

Կառավարության խոսնակի, արտգործնախարար Շթայնմայերի հայտարարությունները, որոնց արդեն ծանոթ է առցանց «Ազգի» ընթերցողը, «շրջադարձային» են միգուցե, ինչպես «Արմենպրեսն» է բնութագրում, բայցՙ Գերմանիայի դիտակետից: ԳԴՀ կառավարության վերոհիշյալ երկու պաշտոնյաների խոսքն իրականում, կարծում ենք, ուղղված էր նախՙ Թուրքիայինՙ հիշեցնելու, թե կարող ենք նաեւ «Հայոց ցեղասպանություն» հստակ ձեւակերպել ու ճանաչել… բայց չենք անում, եւ ինչպես մեր գործընկերնՙ առցանց «Շփիգելում» Զեվերին Վայլանդն էր մեկնաբանելՙ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան անկայուն տարածաշրջանում պետք է Գերմանիայինՙ որպես կայունության խարիսխ: Վայլանդը քննադատել էր, թե հստակ «ճանաչում եմ որպես ցեղասպանություն» ասելու փոխարեն Բունդեսթագի կոալիցիան իր ներկայացրած օրինակում բառերի ակրոբատիկայով է զբաղված:

«Հայոց պատմության դաս» վերնագրյալ հրապարակման մեջ գերմանական մեկ ուրիշՙ հեղինակավոր «Դի ցայթ» պարբերականի արտաքին քաղաքականության հարցերի մեկնաբան Մաթթիաս Նասը գրում է. «Հանկարծ ողջ Գերմանիան Հայոց ցեղասպանության թեման է արծարծում, բայց ի հեճուկս դրաՙ Դաշնային կառավարությունը վիճարկելի բառեզրն այնուամենայնիվ ուզում է լռության մատնել: «Ճշմարտությունը Ձեզ կազատագրի» աստվածաշնչյան այս ձեւակերպումը գերմանացի քաղաքական գործիչները որքան հաճախ են ներառում իրենց հուշաճառերում կամ գրում հուշավայրերայցելելիսՙ հյուրերի մատյանում: Եվ հետո Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին հանկարծ այդ բառերը բացակայում են, կմկմում են, ճշմարտությունը չեն ուզում ասել: Այնպես, ինչպես Շթայնմայերըՙ դեռ նախորդ շաբաթ էր ձեւակերպումՙ «ոճիրը բառեզրով չսահմանափակենք»: Պետք է սահմանենք, քանի որ պատմագրությունըՙ հենվելով լուրջ հետազոտական աշխատանքի վրա, այդ եզրը գտել է»:

«Այսօր կասկածից դուրս է, որ 1915-16-ին Հայոց կոտորածներն ու զանգվածային սպանությունները պետք է որակել որպես ցեղասպանություն», ասում է Սթենֆորդ համալսարանի պրոֆեսոր պատմաբան Նորման Նեյմարքը (Norman Naimark) «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե զոնթագս ցայթունգին» տված հարցազրույցում եւ հաստատումՙ «Այս հարցում գիտական աշխարհը միակարծիք է»:

Իսկ արտգործնախարարությունում եւ կանցլերի գրասենյակում սրա մասին չեն ուզում իմանալ, գրում է «Դի ցայթը» ու հղում անում ուրբաթՙ ապրիլի 24-ին Բունդեսթագում կոալիցիայի հեղինակած նախագծին, որտեղ թուրքական զգայնություններն են հաշվի առնվում:

Բարեբախտաբար գերմանական քաղաքականության մեջ մի ատյան կաՙ Դաշնային նախագահը, եւ նրա պաշտոնը ստանձնած Գաուքը, որ երեկ, ապրիլի 23-ին հստակ արտասանեց Բառը: Նախկին բողոքական քահանան Ֆրանցիսկոս պապի արտասանած խոսքից հո չէ՞ր նահանջելու: «Թյուրինգիշե լանդեսցայթունգն» էլ Քրիստիան Ֆոյգտի մեկնաբանության մեջ հորդորում էՙ ապրիլի 24-ի բանաձեւում հստակ խոսք ասելՙ «Գերմանիան եւ Թուրքիան պիտի իսկական անունով կոչեն եղածը»:

«Զյուդդոյչե ցայթունգի» մեկնաբան Հուբերտ Վեթցելն էլ նկատել է տալիս, թե Հայոց ոճրագործության հարցում գերմանացի քաղաքական վերնախավը գիտի, որ այն ցեղասպանության բոլոր հատկանիշներն իր մեջ է ներառում, բայց գործակցինՙ Թուրքիային չի ուզում նեղացնել: Եզրաբառի շուրջըՙ ասել է թե ճշմարտության շուրջը, պտտվելու այս վարքը կարելի է նկատել որպես դիվանագիտության պատմության վառ օրինակ, կամՙ… երկչոտություն: Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգը» դիպուկ վերնագրել էՙ «Հայոց ցեղասպանություն. այդ չարտասանվող G բառը»:

«Դի վելթի » մեկնաբանը հաղորդում է, թե երեքշաբթի Մերկելն ու Դավութօղլուն «լավ զրուցել են», որի ժամանակ կանցլերը հաղորդել է հայոց հարցի նկատմամբ Գերմանիայի կառավարության դիրքորոշումը: Կառավարության փոխխոսնակը չի մանրամասնել, թե Թուրքիայի վարչապետը ցեղասպանություն բառեզրի վերաբերյալ դժգոհություն հայտնել է, թե՞ ոչՙ նշելով, թե կանցլերը դրական է գնահատել Թուրքիայի վարչապետիՙ 100-ամյա իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունը: Նույն թերթի փոխանցմամբ Գերմանիայում թուրքական կազմակերպությունները սուր քննադատություն եւ բողոքի ձայն են բարձրացրել, որ հայերի կոտորածները ցեղասպանություն եզրով են աստիճանակարգել: «Պատմության միակողմանի շարադրանքը վտանգում է Գերմանիայի, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բարեկամությունը», նշել են գերմանաբնակ թուրքերը:

Այսօր հայտնի կդառնաՙ Գերմանիայի քաղաքական միտքը ճշմարտությունն ու արդարադատությունն է ընտրում, թե՞ Թուրքիային պատանդ լինելը:

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԺԽՏՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 100 ՏԱՐԻ

Հաջորդ գրառումը

ՉԱՐԺԵ ՆԵՂԱՆԱԼ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻՑ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՉԱՐԺԵ ՆԵՂԱՆԱԼ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական