Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՉՄՈՌԱՆԱԼ, ՉՆԵՐԵԼ. ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ» ՖԻԼՄՆ ԱՅՍՕՐՙ ԺԱՄԸ 22.00-22.30 WDR-ՈՎ

17/04/2015
- 17 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անահիտ Հովսեփյան , Գերմանիա

Ապրիլի 21 – Այսօր Գերմանիայում արդարության շունչը վերահաստատվում է Աուշվիցի (կամ Օսվենցիմի) հրեա վերապրողների համար, որ արցունքն աչքերին մի ձեւակերպում ունենՙ «արդարության համար երբեք ուշ չէ». նախկին էսէս-ական Օսվենցիմի հաշվապահ Օսկար Գրյոնինգը 93 տարեկանում 300 հազար զոհերի կորստյան մեղքը ճանաչելով Լյունեբուրգի դատարանի առաջ, ասացՙ «ինձ համար կասկած չկաՙ բարոյապես մեղսակից եմ։ Ներում եմ հայցում»։ Լրատվամիջոցների շատ մեծ ուշադրությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ սա ամենայն հավանականությամբ կարող է նացիոնալ սոցիալիզմի վերջին դատավարությունը լինել։ 93-ամյա Գրյոնինգին սպառնում է նվազագույնը 3 տարվա ազատազրկում։

«Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց. ե՞րբ կլինի արդարադատություն հայերի համար», Բավարական ռադիոն այսօր կեսօրին իր մեկժամյա հաղորդումն հենց այսպես էր վերնագրել։ Մենք էլ նույն հարցի պատասխանն ենք որոնում, Հռոմի պապի ապրիլի 12-ին «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» բնորոշումից հետո, թվում է, այդ հարցի պատասխանը հենց Գերմանիա՛ն պիտի տաՙ դրա նախադեպն արդեն կիրառել է Թեհլիրյանի արդար դատավարությամբ, իսկ հիմա պաշտոնական Բեռլինը պատրաստվում է քննություն հանձնելՙ ապրիլի 24-ին Բունդեսթագում։ Բայց մինչ այդ ծանուցենք, որ ապրիլի 21-ի առավոտյան եթերում գերմանական հեռուստատեսության առաջին ալիքըՙ ARD-ն հակիրճ լուրերի բաժնում անդրադարձավ Դավութօղլուիՙ հայոց զոհերին կրոնական արարողությամբ հիշատակելու հայտարարությանը ՙ շեշտելով ՙ մի քայլ առաջ է, սակայն Թուրքիայի վարչապետը վարանում է հայերի կոտորածները ցեղասպանություն որակել։ Այնուհետ ARD ազդարարեց, թե այսօրՙ ապրիլի 21-ին, ժամը 22.00-22.30-ին WDR-ը կցուցադրի «Չմոռանալ, չներել. Հայաստան եւ Թուրքիա» Միշայել Հոյսենի ֆիլմը, որից մի հատված հանձնեց հեռուստադիտողներիս ուշադրությանը, որ հպանցիկ սղագրությամբ ներկայացնում ենք ստորեւ։ Երեւանում այնպես են հագնվում, որ հաստատում են շատերի բնութագրումըՙ սա Կովկասի Փարիզն է։ Made in Turkey-ն այստեղ, մեղմ ասած, հեռու է վանում կամ ինչպես տեսահոլովակի ռեժիսոր Արշակ Զաքարյանի ֆիլմի հերոսներն են բնորոշումՙ արյան հոտ է գալիս այդ պիտակից։ Երեւանում հանդիպում ենք երիտասարդ հայերի, որ ասում ենՙ թուրքի ձեռքը երբեք չենք սեղմի, Թուրքիա չենք գնա, նրանց ապրանքը չենք գնի։ Կան նաեւ ուրիշ հայեր, որ քիչ թե շատ ծածուկ Վրաստանի վրայով Թուրքիա են գնումՙ աշխատանք որոնելու։ Հայաստանն աղքատ է, միայն Թուրքիայի հետ չէ, մյուս մեծ հարեւանիՙ Ադրբեջանի հետ էլ թշնամացած է։ Այն քիչ հայերը, որոնց ընտանիքները Թուրքիայում են մնացել, Անկարայի կառավարության հետ «կարգավորել» են իրենց հարաբերություններըՙ Աթաթուրքի դիմանկարի ներքո քրիստոնեական տոներն են նշում։ «Մենք բոլորս Անատոլիայի զավակներն ենք», ասում է Ստամբուլի հայ եպիսկոպոսըՙ հավելելովՙ եւ այդ զավակները 100 տարի անց պիտի խոսեն միմյանց հետ։ Դիարբեքիրի քաղաքապետն առաջին քայլն արել էՙ քրդերի անունից ներում է հայցել հայերից, իր ռեպորտաժում պատմում է WDR-ի լրագրողը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ` ՆՈՐ ԵՎ ՀԱՐՈՒՍՏ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Հաջորդ գրառումը

ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԸ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԸ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Մի շարք երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ  ժամանել են Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին։ «Al Qahera» լրատվական գործակալությունը...

ԿարդալDetails

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական