Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՆՔ ՉԵՆՔ ԶՈՀՎԵԼ

17/04/2015
- 17 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Չնայած այն հանգամանքին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երեւան ժամանող արտասահմանցի բարձրաստիճան հյուրերը ապրիլի 24-ին Երեւան են գալու ոչ այնքան հարգելու 100 տարի առաջ ցեղասպանված հայերի հիշատակը, որքան` կարեւորելու այսօր ապրող հայերին եւ Հայաստանը, մենք շարունակում ենք 100 տարի անց էլ մեզ նույնացնել Ցեղասպանության զոհերի հետ: Մինչդեռ Օսմանյան Թուրքիան մեզ ցեղասպանելով, ամենեւին էլ չի պարտադրել, որ մնանք ցեղասպանված, գեթ միայն այդ հարցից կախված, այս հարցի հիմքով մեր բարեկամներին եւ թշնամիներին որոշող:

Եթե այդպես է, ապա ապրիլի 24-ից ճիշտ մեկ շաբաթ առաջ «պարզվում է» մենք ամբողջ աշխարհում երեք բարեկամ ունենք, երրորդն, ընդ որում` վերապահումով է մեզ բարեկամ, ոչ թե մեզանից մեկը. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ գալու պատրաստակամություն են հայտնել այս պահի դրութամբ երեք նախագահ` Ֆրանսիայինը, Կիպրոսինը եւ Արցախինը (ոչ թե մեր բարեկամը,այլ մեզանից մեկը): «Անկախ ամեն ինչից մեզ բարեկամ» նախագահ Պուտինը դեռ մտածում է, չնայած արդեն իսկ պարզ է, որ նույն օրը նա Թուրքիա է գործուղելու ռուսական «բարձր մակարդակի» պատվիրակություն` ՌԴ Պետդումայի նախագահ Նարիշկինի գլխավորությամբ, իսկ ինքը, ըստ «Կոմերսանտ»-ի, պատրաստվում է այդուհանդերձ «լինել հայ ժողովրդի կողքին»: Համենայն դեպս Կրեմլը այս հոդվածը գրելու պահին պաշտոնապես դեռ չէր հաստատել Պուտինի` հենց ապրիլի 24-ին Երեւան գալու լուրը:

Պարզ է նաեւ (սա վաղուց էր պարզ), որ նույն օրը Երեւանում չենք տեսնելու նաեւ նախագահ Օբամային: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ոչ միայն հաստատել է այս տեղեկությունը, այլեւ ասել, որ նախագահ Օբաման անձամբ է նշանակելու Հայաստան ապրիլի 24-ին մեկնող ամերիկյան պատվիրակության կազմը: Ենթադրում ենք, որ Օբաման անպայման այդ պատվիրակության կազմում կնշանակի նախկին պետքարտուղար, այժմ ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններին ակտիվորեն պատրաստվող, հարազատ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնին, որպես` «այս կողմերում կռված», տվյալ պարագայում` տիկնոջ: Բացի նրանից, որ տիկնոջ ներկայությունը ամերիկյան պատվիրակությունում կընդգծի, որ Վաշինգտոնը ձեւական չի մասնակցում Ծիծեռնակաբերդի միջոցառմանը, այլ պետքարտուղարի, թեկուզ նախկին, մակարդակով, սա նաեւ հրաշալի հնարավորություն կտա տիկին Քլինթոնին` օրը մի քանի անգամ արտասանել «ցեղասպանություն» բառը, այդպիսով դարձի գալ եւ փորձել նորից ստանալ ամերիկահայերի այդքան կարեւոր ձայները:

Փաստորեն ստացվում է, որ ուղիղ մեկ շաբաթից Երեւանում հաստատ լինելու է նախագահ Օլանդը… Եվ, եթե նրան միանան նաեւ նախագահ Պուտինը, ապա կստացվի, որ Ֆրանսիան եւ Ռուսաստանը ոչ միայն ամենաբարձր մակարդակով են այդ օրը մեզ կարեւորում, այլեւ Արցախի նախագահ Բակո Սահակյաննն այդ օրը Ծիծեռնակաբերդ կբարձրանա ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահներից 2-ի հետ միասին, նրանց կողքին, չմոռանանք նաեւ Հիլարի Քլինթոնին, որն ի վերջո թեկուզ նախկին, բայց պետքարտուղար է, ավելին` ԱՄՆ հնարավոր նոր նախագահ:

Ապրիլի 24-ին Երեւանում սպասում ենք հատկապես Հարավային Ամերիկայի երկրների նախագահներին: Սակայն մինչեւ հիմա անգամ Ուրուգվայի նախագահը դեռ չի հայատարարել իր մասնակցությունը, եւ եթե Ուրուգվայը չի հայտարարել, ապա պետք չէ նեղանալ ենթադրենքՙ Ցեղասպանությունը չճանաչած Բրազիլիայի նախագահից, կամ առավել եւս` Վենեսուելայից եւ Պարագվայից: Սպասում ենք Արեւելյան Եվրոպայի որոշ նախագահների, սակայն, օրինակ, Լեհաստանի նախագահը կարող է կարգին նեղացած լինել Հայաստանից, քանի որ այդ թվում վերջինս մասնակցեց Վարշավայի նախաձեռնած «Արեւելյան գործընկերություն» ծրագրի տապալման գործընթացին` խորը եւ համապարփակ չասոցիացվելով ԵՄ-ի հետ: Այնպես որ Արեւելյան Եվրոպայից առավել սպասելի է, ենթադրենքՙ Հունաստանի, կամ Սլովակիայի նախագահների ներկայությունը, Կիպրոսն արդեն կա:

Ինչպես հասկացանք, մեկ շաբաթից Երեւանում չի լինելու նաեւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Ընդ որում, այս կապակցությամբ հայկական մամուլում մի տեսակետ հնչեց, թե Հռոմի պապը ապրիլի 24-ին իր Երեւան չգալը փորձեց արդարացնել ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում տված պատարագով: Դեռ լավ է, որ այս կարծիքի հեղինակները Սուրբ Պետրոսի տաճարից առաջ չէին գրել` «ինչ-որ» բառերը: Ամեն դեպքում դեռ մեծ հարց է, թե կոնկրետ Հռոմի պապն ավելի հայամետ գտնվեց ապրիլի 12-ին Վատիկանի սրտում պատարագ տալո՞վ, թե՞ առանց այդ պատարագի անհրաժեշտությունն զգալու` ապրիլի 24-ին Երեւան ժամանելով կգտնվեր: Ես, օրինակ, որպես հայ եւ որպես երեւանցի ինձ ամբողջովին գոհացված կզգամ, եթե գալիք ապրիլի 24-ին, դրանից առաջ եւ դրանից հետո, աշխարհի երկրների նախագահներն իրենց նստավայրերից ճանաչեն Հայոց ցեղասպանությունը (ինչպես դա արեց Պապը), բայց Երեւան չգան, քան գան, բայց «ցեղասպանություն» բառը չասեն, ինչպես արել է Հիլարի Քլինթոնը` պետքարտուղար եղած ժամանակ Երեւան այցելելով: Սա` որպես հայ: Իսկ որպես երեւանցի` ես ինձ քիչ հյուրերի հանգամանքից ավելի գոհացված կլինեմ, քանի որ դա կնաշանակի, որ քաղաքում մեծ ավտոխցանումներ եւ շատ փակ ճանապարհներ չեն լինի:

Ուրեմն սպասե՞լ մեկ շաբաթից Երեւանում աշխարհին, թե՞ օգտվելով առիթից, որ քաղաքում ավտոխցանումերը քիչ են, շտապել աշխատանքի եւ աշխատել, որ աշխարհում Ցեղասպանությունը ճանաչողների թիվը ավելանա. մոտեցման հարց է:

Ամեն դեպքում, մի բան պետք է հիշել. նրանք, ովքեր գալու են, գալու են, որովհետեւ այսօր ապրողներս ենք կարեւոր, նրանք, ովքեր չեն գալու, չեն գալու, քանի որ այսօր ապրողներս կարեւորված չենք նրանց կողմից:

100 տարի առաջվա զոհերը մերն են, բայց մենք չենք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՏԻԿԱՆՅԱՆ ՊԱՏԱՐԱԳ, ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՌՆԱՇՓՈԹ ՈՒ ԴԱՓՆԻՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՔԻՄԻՈԹԵՐԱՊԻԱ ԵՎ ՔԻՄՄԱՔՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՔԻՄԻՈԹԵՐԱՊԻԱ ԵՎ ՔԻՄՄԱՔՐՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները իրենց կառավարման ժամանակահատվածներում կյանքի չեն կոչել ղարաբաղյան...

ԿարդալDetails

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական