Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Տոյվո Կլաարը ապրիլի 3-ին Բաքու կմեկնի

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ծրագրում է ապրիլի 3-ին այցելել Ադրբեջան։

Իրազեկ աղբյուրները Trend գործակալությանը հայտնել են, որ Կլաարը կժամանի Բաքվում Եվրոակումբի բացման արարողությանը մասնակցելու նպատակով։

Ինչպես հայտնի է, Կլաարը մարտի 5-ին էր այցելել Բաքու։ Այցից ժամար առաջ ադրբեջանական կողմն Արցախի նկատմամաբ ահաբեկչություն է իրականացրել՝ հարվածելով Արցախի ոստիկանության մեքենային ու սպանելով 3 հայ ոստիկանի։