Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՊԲ-ը քայլեր է ձեռնարկում՝ կանխելու ադրբեջանական հնարավոր սադրանքները

Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն․ նշվում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության մեջ:

«Նրանք միևնույն ժամանակ  բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք:

Դրան զուգահեռ՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկել ու ձեռնարկում են  համապատասխան քայլեր՝ կանխելու ադրբեջանական հնարավոր հետագա սադրանքները և, անհրաժեշտության դեպքում, ապահովելու տվյալ լեռնային ճանապարհի անվտանգ կիրառումը:

Արցախի իշխանությունները մշտական կապի մեջ են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու նպատակով», – ասված է հայտարարության մեջ։