Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՒՐՍՈՒԼԹԱՆ ՆԱԶԱՐԲԱԵՎԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

01/05/2015
- 01 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Ղազախստանում նախագահի արտահերթ ընտրություններում հսկայական տարբերությամբ կրկին հաղթեց պետության գործող առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը: Նրա օգտին քվեարկեց ընտրողների 97,7 տոկոսը: Ընտրողների մասնակցությունը նույնպես ռեկորդային էրՙ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 95,22 տոկոսը:

Ապրիլի 26-ին Ղազախստանում կայացան արտահերթ նախագահական ընտրություններ: Վերջին հինգ տարում սրանք արդեն երկրորդ արտահերթ ընտրություններն էին: Մեծ առավելությամբ դրանցում հաղթեց Նուրսուլթան Նազարբաեւը, ով նախագահի պաշտոնը զբաղեցնում է արդեն ավելի քան քսան տարի: Օրենքի համաձայն, ինքնիշխան Ղազախստանի Առաջին նախագահը կարող է առաջադրվել ընտրություններում անսահմանափակ անգամներ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ղազախստանի Հանրապետության Առաջին նախագահի հետ են այդ երկրի քաղաքացիները ասոցիացնում երկար սպասված (վերջին երեք հարյուր տարվա մեջ առաջին անգամ) անկախությունը եւ անկախության տարիների բազմաթիվ հաջողությունները:

Այս տարի Ղազախստանի առաջին պաշտոնի համար պայքարում էին երեք թեկնածուներՙ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղազախստանի Կոմունիստական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Տուրգուն Սիզդիկովը եւ հանրապետության արհմիությունների ղեկավար Աբելգազի Կուսաինովը:

Ընտրություններում Սիզդիկովը ստացավ ընտրողների ձայների 1,6 տոկոսը, Կուսաինովըՙ 0,7 տոկոսըՙ զբաղեցնելով երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար: Հետաքրքրական է, որ վերջին տարիների բոլոր նախընտրական արշավների ընթացքում առաջին անգամ թեկնածուների նախընտրական պլատֆորմները էապես տարբերվում էին միմյանցից: Նուրսուլթան Նազարբաեւը ընտրողներին առաջարկում էր տնտեսական բարեփոխումներ: Ըստ էության, նրա ծրագիրը ներառում էր վերջին մի քանի տարիների միջնաժամկետ եւ երկարաժամկետ զարգացման պետական ռազմավարությունները: Սակայն, առանցքային դարձավ «Նուռլի ժոլ»ՙ «Ճանապարհ դեպի ապագա» հակաճգնաժամային ծրագիրը, որը Ն. Նազարբաեւն առաջարկել էր դեռեւս անցյալ տարվա աշնանը: Դա էլ ընկավ նրա նախընտրական խոստումների հիմքում: Մասնավորապեսՙ այնտեղ խոսք էր գնում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման միջոցով մեծ թվով աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ կառավարության քաղաքականության մասին, այդ թվումՙ ճանապարհների շինարարության: Ղազախստանը ծրագրում է հմտորեն օգտագործել իր աշխարհաքաղաքական դրությունը եւ դառնալ «կամուրջ» Չինաստանից Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ բեռների փոխադրման համար: Բացի դրանից Նազարբաեւի ռազմավարությունը ենթադրում է տնտեսության աստիճանական վերակառուցում եւ այսպես կոչված «հոլանդական հիվանդության» թուլացում (այսօր Ղազախստանի բյուջեն ավելի քան մեկ երրորդով կախված է նավթի արտահանումից): Դրա հետ մեկտեղ Նուրսուլթան Նազարբաեւի նախընտրական ծրագիրը պարունակում էր երկրում սոցիալական դրության բարելավմանն ուղղված առաջարկություններՙ կրթության եւ առողջապահության համակարգերի նորացում, բնակչության կենսամակարդակի աճ: Ներկայումս Ղազախստանը մտել է աշխարհի մրցունակ երկրների շարքը եւ կենսամակարդակի ցուցանիշով հասել միջին եկամուտ ունեցող երկրներին (բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2014թ. կազմեց 13 հազար դոլար): Մինչեւ 2050թ. պլաններում Ղազախստանը նախատեսում է մտնել աշխարհի զարգացած երեսուն երկրների շարքը: Ինչքան էլ որ հավակնոտ թվային այդ ծրագրերը, բնակչությունը հավատում է Ն. Նազարբաեւին: Բանն այն է, որ գործող եւ արդեն կրկին ընտրված նախագահը ղազախստանցիներին չի խաբել: Նրա կողմից բարձրաձայնված բոլոր մտադրությունները իրականացվել են: Եվ այսօր Ղազախստանը հանդիսանում է նախկին ԽՍՀՄ երկրների շարքում ամենահաջող զարգացողներից մեկը: Բացի դրանից, Ղազախստանի քաղաքացիները երկրում խաղաղությունը եւ պետության մեջ բնակվող 140 ազգությունների միջեւ հանդուրժողական հարաբերությունների քաղաքականությունը ասոցիացնում են բացարձակապես Նուրսուլթան Նազարբաեւի անձի հետ: Ավելին, սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ մինչեւ հիմա Ղազախստանում չեն տեսնում որեւէ քաղաքական գործչի, որը կարող էր նույնքան հաջող պաշտպանել պետության մեջ կայունությունը, եթե գար իշխանության:

Ինչ վերաբերում է մյուս թեկնածուների նախընտրական խոստումներին, ապա դրանք աչքի չընկան մասշտաբայնությամբ: Ղազախստանի Կոմունիստական ժողովրդական կուսակցության թեկնածու Տուրգուն Սիզդիկովը, բացի կոմունիստական կարգախոսներից, շեշտը դնում էր հակաարեւմտյան թեզերի վրա: Այսպես, նա հանդես էր գալիս արեւմտյան մշակույթի ճնշող ազդեցության դեմ, ներառյալ հեռուստատեսությունում եւ կինոյում: Նա հայտարարում էր, որ Հոլիվուդի արտադրանքը «տարածում է թեթեւ, անհոգ կյանքի չափորոշիչներ, որոնք ներծծված են կեղծիքով եւ փոքրոգությամբ»: Նա նաեւ քննադատում էր արեւմտյան երկրներում ոչ ճիշտ սննդակարգերը եւ երիտասարդության դաստիարակության հիմնախնդիրը: Ղազախստանյան երիտասարդության համար Սիզդիկովը մտադիր էր առաջարկել «ինքնադրսեւորման համար հնարավորություն», «հավասար ստարտային հնարավորություններ, էֆեկտիվ սոցիալական վերելակներ եւ բարձր հասարակական իդեաներ»: Նա, միաժամանակ, չառաջարկեց ոչինչ, ինչը կարող էր արգելք դնել այդ «ոչ ճիշտ բաների» Ղազախստան ներթափանցմանը: Կոմունիստների թեկնածուի բուն նախընտրական ծրագիրը ոչ միայն այս, այլեւ Ղազախստանում անցած նախագահի բոլոր ընտրություններում, ամենակարճն էրՙ ընդամենը կես էջ տեքստ:

Եվս մեկ թեկնածուՙ Ղազախստանի արհմիությունների ասոցիացիայի նախագահ Աբելգազի Կուսաինովը գնաց Ալբերտ Գոռի ճանապարհով: Նա իր ուղղությունն ընտրեց բնապահպանությունը: «Տեխնիկական առաջընթացի դարաշրջանում «կանաչ» ոլորտը դառնում է ամենախոցելին: Այդ պատճառով էլ մեր առաջնահերթ խնդիրը պետք է դառնա բնական հարստությունների ռացիոնալ եւ ծրագրված օգտագործումը շրջակա միջավայրի պաշտպանությունը աղտոտումից փրկելու պետական հսկողության պլանային համակարգի ներդրումը»,- ասում էր նա ընտրողների հետ հանդիպումներում: Նա կոչ էր անում. «Մեծացնել ուշադրությունը բնության պահպանության հարցերին եւ բնական հարստությունների ռացիոնալ օգտագործման ապահովմանը: Սիստեմատիկ վերահսկողություն սահմանել ձեռնարկությունների եւ կազմակերպությունների կողմից հողի, ջրերի, անտառների, հանքերի եւ մյուս բնական հարստությունների օգտագործման նկատմամբ: Ուժեղացնել ուշադրությունը հողածածկույթի, վերգետնյա եւ ստորգետնյա ջրերի աղտոտումը կանխելու հարցերի հանդեպ: Մեծ ուշադրություն դարձնել ջրապահպանական եւ անտառների պահպանական ֆունկցիաների ապահովմանը, բուսական եւ կենդանական աշխարհի վերարտադրմանը, օդի մթնոլորտի աղտոտումը կանխելու հարցերին: Ներդնել արդյունաբերական անվտանգության համակարգ»: Ընդսմին, ինչպես եւ Գոռին, «կանաչ» թեման նախագահի ղազախստանյան թեկնածուին չօգնեց հաղթել ընտրություններում: Նախընտրական ծրագրերի նման նեղ ուղղվածությունն, ըստ երեւույթին, հենց դարձավ իր օգտին քվեարկած ընտրողների փոքր տոկոսներ ստանալու պատճառ:

Միակ բանը, ինչը միավորում էր նախագահական պաշտոնի բոլոր երեք հավակնորդներին, Եվրասիական ինտեգրման գաղափարների անվերապահ պաշտպանությունն էր Եվրասիական Տնտեսական Միության շրջանակներում: ԵԱՏՄ խոշորագույն մասնակցիՙ Ռուսաստանի մոտ տնտեսական հիմնախնդիրների համապատկերում, Ղազախստանում հնչեցին բազմաթիվ ձայներ նման ինտեգրման շահավետության մասին: Նացիոնալ-հայրենասերները վերջին շրջանում խաղարկում էին ինտեգրացիոն գործընթացների ուժեղացման դեպքում ինքնիշխանության հնարավոր կորստի խաղաքարտը, ինչպես նաեւ, Մոսկվայի կողմից սեփական շահերը լոբբիինգ անելու հանգամանքը: Սակայն, պաշտոնական մակարդակում, ներառյալ նախընտրական արշավի շրջանում, քաղաքական գործիչներին ԵԱՏՄ-ի շրջանակներում հետագա ներգրավվածությունից հրաժարվելու հնարավորություն չի դիտարկվել:

Հերթական, թվով հինգերորդ, Ղազախստանի նախագահի ընտրություններում կրկին հաղթեց Նուրսուլթան Նազարբաեւըՙ մեկ անգամ եւս հաստատելով այն տեսակետը, որ Ղազախստանի հասարակությունը առ այժմ չի տեսնում երկրում այլ քաղաքական գործիչների, որոնց կարող է վստահել իր ապագան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՐԹՆԱՑՐԵՔ ՀՈԳԻՆԵՐԸ»

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ԿԱՆԵՆ ՌՈՒԲԼՈՎ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ԿԱՆԵՆ ՌՈՒԲԼՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները իրենց կառավարման ժամանակահատվածներում կյանքի չեն կոչել ղարաբաղյան...

ԿարդալDetails

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական