Siweifushe չինական ստարտափը հատուկ սարք է թողարկել, որ նախատեսված է հեռավորության վրա համբույներ փոխանցելու համար։ Այն ռետինե բերանի տեսք ունի։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Սարքի հեղինակ Չժաո Ցզյանբոն պատմել է, որ նման հարմարանք ստեղծելու գաղափարն առաջացել է կորոնավիրուսի համավարկի ժամանակ, երբ մարդիկ մեկը մյուսին տեսնելու հնարավորությունից զրկված են եղել։
«Այդ օրերին ես, օրինակ, իմ սիրելիի հետ հանդիպել չէի կարողանում, հենց այդ ժամանակ էլ մտածեցի նման սարք ստեղծել»,- նշել է Ցզյանբոն։
Սարքը MUA անվանում է ստացել․ ըստ սարքն արտադրողի՝ հենց նման ձայն (մուհ) են արտաբերում մարդիկ, երբ համբուրում են միմյանց։
Սարքը համբույրի մասին ինֆորմացիա է հավաքագրում շնորհիվ ռետինե շուրթերի մեջ տեղադրված փոխանցիչների, որ ինֆորմացին սմարթֆոնին, սմարթֆոնն էլ մեկ ուրիշ մարդու սմարթֆոնին է փոխանցում։ Համբույրներ ստացողը համբույրը զգալ կարող է, եթե ինքը ևս MUA սարքից ունենա։
Ս․Վ․