Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՃՆՇՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

08/05/2015
- 08 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այդ թվում` ճանաչելով Արցախի ընտրությունները

Սկսենք նրանից, որ անցած օրերին, երբ Հայաստանը ընդունում եւ ճանապարհում էր Ֆրանսիայի, Ռուսաստանի, Սերբիայի,Կիպրոսի նախագահներին, այլ երկրների բարձրաստիճան եւ ոչ այնքան բարձրաստիճան պատվիրակություններին, Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը եւ Ժակ Ֆորը առանձին-առանձին ձեւաչափով հանդիպումներ ունեցան նախ ՀՀ ԱԳ նախարարի, ապա Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ:

Մինչ կանդրադառնանք այդ հանդիպումների հիմնական ձեռքբերմանը, նշենք, որ համաձայն հանդիպումներից հետո Մինսկի խմբի համանախագահության տարածած ամփոփիչ հայտարարության` «կողմերը պայմանավորվել են` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու նպատակով աշխատանքներ կատարելու շուրջը»:

Պետք է նկատել, որ այդ հանդիպումները տեղի ունեցան Արցախում մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ, հետեւաբար բնական է, որ հատկապես նախարար Նալբանդյանի հետ զրույցում համանախագահները արծարծել են ղարաբաղյան ընտրությունների թեման:

Հենց Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր Twitter-յան էջում մի` թվում է հերթական հայտարարություն արեց: Ուորլիքը նշեց, թե «Հայաստանը բաց է ԼՂ հիմնահարցը խաղաղ կարգավորելու հարցում»: Այս հայտարարությունը կշարունակեր հերթական ընկալվել, եթե չհնչեր արցախյան ընտրություններին ընդառաջ եւ եթե գոնե նույնատիպ հայտարարությամբ Ուորլիքը հանդես գար Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ ունեցած համանախագահների առաձնազրույցից հետո, օրինակՙ նշելով, որ Ադրբեջանը եւս պատրաստ է հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանի պարագայում, սակայն, նման հայտարարություն չի հնչել: Այսինքն, դատելով Ուորլիքի հետհանդիպումային հայտարարություններից Հայաստանը բաց է խաղաղ կարգավորման համար (որը չի կասեցնում ղարաբաղյան ընտրությունները), բայց այ` Ադրբեջանը բաց չէ (որը փորձում է ամեն կերպ խոչընդոտել կամ հեղինակազրկել Արցախի խորհրդարանի ընտրությունները): Հայաստանի եւ Ադրբեջանի այս տարբերության ընդգծումը փարիզյան հանդիպումների շարքի հիմնական, եթե ոչ միակ ձեռքբերումն է:

Հետո Արցախում ընտրեցին վեցերորդ գումարման խորհրդարանը: Երբ գրվում էր այս հոդվածը հրապարակվել էին միայն ընտրությունների նախնական արդյունքները եւ հաշվի առնելով, որ դրանք վերջնականից սկզբունքորեն չեն տարբերվում, ապա ասենք, որ վեցերորդ գումարման արցախյան խորհրդարանում լինելու են` «Ազատ հայրենիք» կուսակցությունը (47 տոկոս), ՀՅԴ-ն եւ ԱԺԿ-ն (19-ական տոկոս) «Շարժում-88» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունները (համապատասխանաբար` 6 եւ 5 տոկոս): Արցախի ԿԸՀ-ն նաեւ հայտարարեց, որ ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ իրենք ստացել են երեք դիմում, որոնցից երկուսը բավարարվել է` հօգուտ դիմումատուների: Եթե ասենք նաեւ, որ արցախյան ընտրություններին մասնակցել են ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրացի շուրջ 90 դիտորդ (Ֆրանսիայից, Կանադայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Բելգիայից, Կիպրոսից, Մեքսիկայից, Եվրոխորհրդարանից եւ այլն), իսկ ընտրություններին Արցախի բնակչության մասնակցությունը կազմել է ավելի քան 70 տոկոս, ապա կարող ենք փաստել, որ մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ-ի ընտրությունները կայացան: Օտարերկրացի դիտորդների պահով նկատենք, որ չնայած նրանք ամենեւին էլ պաշտոնապես իրենց երկրները չեն ներկայացնում, բայց նրանց տեսածը, գրածը, զեկուցածը անչափ կարեւոր է լինելու ԼՂՀ-ի մասին տվյալ պետություններում քաղաքական եւ հասարակական կարծիքի ձեւավորման հարցում: Բացի սրանից, այս մարդիկ խիստ աննախանձելի վիճակում են դրել Բաքվին, քանի որ վերջինս կա՛մ պետք է ընդլայնի իր «սեւ ցուցակը», կա՛մ պետք է աչք փակի` Ղարաբաղի ընտրությունները օտարերկրացի դիտորդների ներկայացուցչական կազմով անցնելու պարագայի վրա: Առաջին դեպքում նկատենք, որ որքան մեծանում է ադրբեջանական «սեւ ցուցակը», այնքան ավելի է հեղինակազրկվում այն:

Արցախի ընտրությունների կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ Մինսկի խմբի համանախագահությունը: Այդ հայտարարության մեջ երկու խիստ ուշագրավ մտքեր կան: Նախ` Մինսկի խմբի համանախագահությունը շեշտում է, որ «Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք ԼՂ ժողովրդի դերը` իր ապագան որոշելու հարցում»: Այսինքն Մինսկի խմբի համանախագահությունը, այս պարագայում` պաշտոնապես Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ճանաչում են Արցախում կայացած խորհրդարանական վերջին ընտրությունները որպես սեփական ապագան որոշելու ԼՂ ժողովրդի դերի արտահայտում: Եւ սա անում են հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում: Այս առումով պատահական չէ Բաքվի խիստ ջղաձիգ պատասխան հայտարարությունը, թե «ԼՂ ժողովուրդ չկա, կան Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի հայ եւ ադրբեջանցի համայնքներ», ինչից հետեւում է, որ Ադրբեջանը` համանախագահների հայտարարության այս մասը գոնե ընկալել է որպես իր համար խիստ վտանգավոր սպառնալիք: Մինսկի խումբը չի արձագանքել Բաքվի կշտամբանքին, ինչը նշանակում է, որ խմբի համանախագահությունը շարունակում է կարծել այնպես, ինչպես կարծում էր նախքան Բաքվի հայտարարությունը:

Բայց միեւնույն ժամանակ համանախագահության տարածած հայտարարության մեջ կարդում ենք` «Մենք չենք ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա եւ շեշտում, որ դրանք որեւէ կերպ չեն կանխորոշում ԼՂ-ի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները»: Ավելի պարզ եթե ասենք, ապա Մինսկի խմբի համանախագությունը ճանաչում եւ ընդունում է Արցախի ժողովրդի իրավունքը եւ դերը` սեփական կարգավիճակը որոշելու գործում, այն է` խորհրդարան ընտրելու մեջ, ընդունում եւ ճանաչում է նաեւ այդ ընտրությունների արդյունքները, բայց չի ընդունում այդ արդյունքների ազդեցությունը ԼՂ-ի վերջնական կարգավիճակի հստակեցման հարցում: Այսինքն, այն փաստը, որ Ղարաբաղը ընտրել է իր խորհրդարանին, դեռ չի նշանակում (ըստ Մինսկի խմբի), որ Ղարաբաղը վերջնականապես ճանաչված պետություն է, ժամանակավորապես` այո: Համաձայնեք, պաշտոնական Երեւանի տեսակետը, ով չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, «քանի որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման շուրջ բանակցությունների մեջ է», ոչնչով չի տարբերվում Մինսկի խմբի համանախագահության տեսակետից: Մինչդեռ վերջինից տարբերվում է, այն էլ շատ, Ադրբեջանի տեսակետը:

Գուցե այս պատճառով էլ դեսպան Ուորլիքը` Փարիզում Նալբանդյանի եւ Մամեդյարովի հետ հանդիպումից միայն առաջինից հետո նշեց, որ Հայաստանը բաց է հիմնահարցի խաղաղ կարգավորման հարցում, ինչը նշանակում է, որ բանակցությունների առկա փուլում Բաքուն հայտնվել է լուրջ ճնշուների տակ: Հիմա, եթե Ադրբեջանը համաձայնի կազմակերպել նախագահական մակարդակով հերթական հանդիպումը, ինչին Հայաստանը պատրաստ է, կնշանակի, որ Բաքուն գոնե այս պահին հասկացել է Մինսկի խմբի` իրեն ուղղված սպառնալիքները եւ մեսիջները, եւ դարձել ավելի փափուկ:

Ի դեպ, մայիսի 2-ի, 3-ի գիշերները (երբ Արցախը պատրաստվում էր խորհրդարանական ընտրությունների, եւ երբ դրանք տեղի ունեցան) ըստ ԼՂՀ եւ ՀՀ պաշտպանական գերատեսչությունների` հակառակորդը շփման գծում ցուցաբերել է հանգստություն:

Սա եւս մի բան նշանակում է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆՔ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ` ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ՀԱՐԿԵՐ ՎՃԱՐԵԼՈՎ

Հաջորդ գրառումը

ՆԵՊԱԼԻ ՑԱՎԸ ՄԵՐ ՑԱՎԸ ՉԷ՞

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՆԵՊԱԼԻ ՑԱՎԸ ՄԵՐ ՑԱՎԸ ՉԷ՞

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական