Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

08/05/2015
- 08 Մայիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարյուրամյա տարելիցի մեր համապետական ու համազգային ծրագրերի իրականացումը, շատ պարագաներում փայլուն արդյունքներով, մեզ իրավունք չի տալիս մոռացության մատնելու բացթողումներն ու, որոշ դեպքերում, ձախողությունները: Անշուշտ կգա ժամանակը, ինչպես գրել էի նախորդ սյունակումս, ի մի բերելու, ամփոփելու եւ գնահատելու կատարված ու կատարվելիք գործը- հարյուրամյա տարելիցը դեռ չի ավարտվել: Սակայն այժմվանից կարելի է մատնանշել մի մեծ ձախողություն, որը հետագա ամիսների ընթացքում հազիվ թե մեզ հաջողվի ուղղել, սրբագրել: Դա Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծման ծրագիրն է:

Շուրջ երկու տասնամյակ առաջ Ամերիկայի հայկական համագումարը հայտարարեց, որ մինչեւ 2015 թվականը իր եւ բարերարների ջանքերով, աշխարհի քաղաքական մայրաքաղաքի հենց կենտրոնում, Սպիտակ տան հարեւանությամբ, ստեղծվելու է Հայոց ցեղասպանության թանգարան: Լուրը ընդունվեց հրաշալի ավետիսի նման: Կատակ բան չէրՙ թուրքական ժխտողականության դեմ հայ ժողովուրդը ունենալու է եւս մի ամրակուռ ամրոցՙ աշխարհի պետական-քաղաքական առաջնորդների աչքի դիմաց եւ բազմամիլիոն այցելուներին մատչելի:

Գնվեց 1926 թվականին կառուցված Բենկ ավ Ամերիկայի պատմական շենքը, գլխավոր բարերարությամբ Համագումարի ազդեցիկ ղեկավարներից Ջերալդ Գաֆեսճյանի: Այդ օրերին Ամերիկայի հայկական համագումարը որպես մեր ամենաազդեցիկ լոբբիստական կազմակերպությունըՙ գտնվում էր իր հեղինակության բարձրակետին: Հետեւաբար բոլորս էինք խանդավառ եւ հուսավառ. Համագումարը պիտի՛ կարողանար իրականացնել հոյակապ ծրագիրը…

Սակայն պատահեց անսպասելինՙ տարակարծություն ծագեց Համագումարի ղեկավարության ներսում: Գլխավոր բարերար Ջ. Գաֆեսճյանը հանրության համար անսպասելիՙ հանկարծ դարձավ գլխավոր սեփականատեր: Դատարանի՛ իսկ որոշմամբ: Մի պահ թվաց, թե վերջինս դատարանի վճռից հետո ինքն առանձին կիրականացնի ծրագիրը, եւ խոստումն էլ տրվեց, սակայն…

Սակայն փաստն այն է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Վաշինգտոնում փոխանակ բացումը կատարելու Հայոց ցեղասպանության թանգարանի, այցելեց Հոլոքոսթի թանգարան…

Մի քանի ամիս առաջ Վաշինգտոն քաղաքի հարկային մարմինները տասնապատիկ բարձրացրեցին 25 տարուց ի վեր դատարկ մնացող շենքի տուրքերն ու հարկերը, խթանելու համար դրա շահագործումը: «Անհավատալի է, որ այդքան արժեքավոր մի շինություն քաղաքի կենտրոնում այսքան երկար ժամանակ մնա անգործածելի», ասել էր քաղաքային խորհրդի անդամ Ջեկ Էվանսը: Հույս ունենա՞նք, որ գոնե պետական տուրքերի բարձրացումը կստիպի հանգուցյալ Ջ. Գաֆեսճյանի ժառանգներին դրական ուղղությամբ քայլեր ձեռնարկել, անշուշտ սկզբնական նպատակի ուղղությամբ: Գուցե: Եթե:

Կրկին հիշենք հօգուտ Ջ. Գաֆեսճյանի վճիռ կայացրած դատավորի եզրափակիչ հորդորը. «Բայց, ի սեր Աստծու, կառուցե՛ք այդ թանգարանը»:

Ի սեր Աստծու…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱ ԱԲՐԱՄՅԱՆԸ ԻՐԻՆԱ ԲՈԿՈՎԱՅԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ «ՀԱՅՈՑ ԱՆԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է: ԱՀԱԶԱՆԳ» ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐԸ

Հաջորդ գրառումը

ԼԱՎՐՈՎԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական