Ընդդիմադիր խմբակցության ֆրանսիացի պատգամավորներն անվստահություն են հայտնել վարչապետ Էլիզաբեթ Բորնի կառավարությանը․ հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Բերտրան Պանշեի գլխավորությամբ մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված խնդրագիրը ստորագրել են 577-ից 91 պատգամավորներ՝ նույնքան էլ Ֆրանսիայի խորհրդարանի (Ազգային ժողովի) ստորին պալատի անդամներ: Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է եղել 287 ձայն, փոխանցում է infoport-ը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել էր առանց խորհրդարանի ստորին պալատում քվեարկության ընդունել կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին օրինագիծը։ Նա հրավիրել էր Նախարարների խորհուրդ՝ օգտվելու սահմանադրական գործիքից, որը թույլ է տալիս դա անել:
Ինչպես հայտնի է, Ֆրանսիայում արդեն մի քանի ամիս՝ կենսաթոշակի տարիքի բարձրացման դեմ ցույցեր են ընթանում, որոնք հաճախ վերածվում են բախումների։ Մարին Լը Պենը Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնին կոչ է արել հրաժարական տալ։