Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՀԱԿՆԵՐԸ

03/07/2015
- 03 Հուլիսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Աշխարհի զանազան քաղաքներուն մէջ տեղի ունեցող հակապետական ցոյցերը միայն հեռատեսիլի պաստառէն դիտելով է, որ իրազեկ կը դառնայինք անոնց իսկութեան, պատճառներուն, ոստիկաններու բրտութեանց, ցուցարարներու պայքարին, ջրցան մեքենաներով եւ արցունքաբեր ռումբերով ցուցարարները ցրելու ճիգերուն. ցոյցը շահագործելով, վաճառատուներու ապակիներու ջարդին ու թալանին. ցոյցը իրենց նպատակին ծառայեցնելու միտումով պղտոր ջուրին մէջ ձուկ որսալ փորձողներուն:

Ցոյցեր ալ եղած են նաեւ, տուեալ երկրի իշխանութեան կազմակերպութեամբ, յատուկ ուղղուածութեամբ, ուր մասնակիցները կամայ թէ ակամայ, երկրի իշխանութեան ի նպաստ լոզունգներով շրջած են, կամ ալ արտաքին հասցէի մը ուղղուած քննադատական ելոյթներով:

Այսպէս եղած էին Խորհրդային-Սոցիալիստական երկիրներու եւ անոնց համակիր, կամ անոնց նմանակել փորձող երկիրներու մէջ:

Մեր երկրին մէջ ցոյցերը արգիլուած ըլլալուն, կը դիտէինք ուրիշ երկիրներու մէջ պատահածները ու կը ցաւէինք, մասնաւորաբար, երբ ցոյցը կ՛ըլլար արիւնոտ եւ կ՛աւարտէր զոհեր ձգելով «պատերազմի» դաշտին վրայ:

Ամենազարգացած ու ժողովրդավարական երկիրներն իսկ, յատուկ մարզուած ոստիկանական ջոկատներով յարձակում կը գործէին ժողովուրդին վրայ, մարդոց քաշքշելով, բրածեծ ընելով ու երբեմն ալ սպաննելով: Դեմոքրասին իր մութ երեսն ալ ունի պայծառ երեսին կողքին. երկսայրի սուր է. ազատութիւն ըսուածը իր վնասներն ալ ունի:

Սակայն այս մեր գիտցածներէն շատ տարբեր բաներ տեսանք, երբ հետեւեցանք Երեւանիՙ ելեկտրականութեան թանկացման դէմ կազմակերպուած ցոյցերուն: Սուրիահայերը տակաւին ժամանակ կ՛ուզեն որպէսզի լրիւ միաձուլուին եւ «տեղացի» դառնան, ատոր համար ալ բաւարարուեցան հեռատեսիլէն հետեւելու անցուդարձերուն, առանց ցուցարարներուն խառնուելու, քանի որ երբեք չէ պատահած, որ անոնք ընդդիմանան իրենց պետութեան, ոչ միայն ելեկտրականութեան 16,5% թանկացման, այլ երբ ամէն ինչ հարիւրապատիկ սղած է:

Իսկ անոնք որ հետաքրքրութենէ մղուած մտան ցուցարարներուն մէջ, այնպիսի հետաքրքրական բաներու հանդիպեցան, որոնց մասին չէին իսկ երազած: Այսքան քաղաքակիրթ, խաղաղ, սիրալիր մթնոլորտ չէին պատկերացներ: Երիտասարդութիւնը իր տարերքին մէջ էր ու իր յուզումը կը դրսեւորէր ոչ միայն զուսպ կոչերով, այլեւ երգերով, պարերով, սայլակներու մէջ իրենց երեխաներով, ինքնակամ հիւրասիրութիւններով, ուտելիք, խմելիք ու միրգ բաժնելով մինչեւ առաւօտեան կանուխ ժամերը ցոյցը շարունակողներուն:

Մեր ոստիկաններն ալ իրենց պահուածքով, իրենց պաշտօնի գիտակցութեամբ ու այս ժողովուրդին անքակտելի մէկ օղակը ըլլալու հաստատ հաւատքով, այնքան հաճելի ներկայութիւն էին ու բնաւ չէին խանգարեր համերաշխ մթնոլորտը:

Առաջին օրուան տգեղ ու դառն պատահարները, յաջորդող օրերուն չքացեր էին. հոսող ջուրը դուրս մղած եր անմաքրութիւնները ու անմիջապէս առաջքը առնուած էր պատեհապաշտ արկածախնդիրներուն:

Եւ անզգալաբար մեր դէմքերուն ժպիտներ ծաղկեցան ու մեր սրտերուն մէջ հաճելի խլրտում մը զգացինք: Մեր տղաքն ու աղջիկներն են, մեր աննման երիտասարդութիւնը, որ քաջ վստահ է, թէ այս երկիրը իրն է, պատմութենէն իրեն ժառանգ ձգուած այն գանձն է, որուն հսկողութիւնը իրեն վստահուած է, որուն բարօրութիւնը եւ բարգաւաճումը իր վզին պարտքն է. որուն ապահովութիւնը, որուն սահմանները անբռնաբարելի պահելը իր սրբազնագոյն պարտականութիւնն է:

Այսպիսի երիտասարդութիւն ունեցող երկիր մը աներկբայօրէն հաստատաքայլ կը կերտէ իր պայծառ ապագան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՒ ՔԱՆԱՏԱՅԻ ԱՐԵՒԵԼԵԱՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԿՈՉ-ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆՑԻՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆՑԻՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Քաբուլը կողմ է Իսլամաբադի հետ խաղաղ հարաբերություններին, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը. հայտարարել է Աֆղանստանի արտաքին գործերի...

ԿարդալDetails

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական