ՀՀ սահմանամերձ բնակավայրերի դպրոցների գրադարանների հիմնումը եւ համալրումը կարեւոր նշանակություն ունեն մատաղ սերնդի դաստիարակության համար:Այս հարցում մեծ աշխատանքներ է կատարում անվանի գիտնական Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ,բազմաթիվ ակադեմիաների անդամ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր, «Ազգ»-ի երկարամյա աշխատակից Ստեփան Պապիկյանը: Նրա անմիջական նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանին եւ Բագարան գյուղի միջնակարգ դպրոցին հանձնվեց շուրջ 150 անուն գիրք` հանրագիտարաններ եւ այլն:
«ՀՀ Արմավիրի մարզի Բագարան գյուղի միջնակարգ դպրոցի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում պրոֆեսոր Ստեփան Պապիկյանին դպրոցին բազմաթիվ գրքեր նվիրելու համար: Հուսով ենք, որ համագործակցությունը շարունակություն կունենա»,- ասվում է դպրոցի տնօրեն Գեղեցիկ Ավետիսյանի նամակում:
Անհրաժեշտ է նշել,որ Ս.Պապիկյանը մեծ ծավալի աշխատանքներ է կատարում նաեւ ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի գրադարանները համալրելու ուղղությամբ: