Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸՙ ԹԱՆԳԱՐԱՆ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ…

21/08/2015
- 21 Օգոստոսի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իզուր չէ ասվում, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, որը կարելի է անվերջ ուսումնասիրել: Կարծես, երկրի ամեն մի քարն առանձնանում է իր ուրույն գեղեցկությամբ ու բազմադարյա պատմությամբ: Եվ չնայած իր փոքր տարածքի, Հայաստանում պարբերաբար հայտնաբերվում են համաշխարհային ճարտարապետության նորանոր բացառիկ հուշարձաններ:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի նախաձեռնությամբ «Թեքեյան կենտրոն» հիրմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանը (Լոնդոն) եւ բարերարներ տեր եւ տիկ. Շավարշ եւ Մարիա Քրիսյանները (ԱՄՆ) հնարավորություն ունեցան ճամփորդելու եւ ճանաչելու իրենց համար այդքան հարազատ, բայց գուցե եւ անծանոթ հայրենի աշխարհը: Պատմաբանը օգնեց նրանց բացահայտելու Արագածոտնի մարզի գեղատեսիլ բնությունը եւ ձեռակերտ ու անձեռակերտ հուշարձանները, ներկայացրեց նրանց պատմությունը:

Առաջին կանգառը եղավ Կոշ գյուղի սահմաններում, որտեղ խճուղու եզրին վեր է խոյանում մի մենավոր գեղաքանդակ խաչքարՙ արժեքավոր ինչպես իր արվեստով, այնպես էլ արձանագրություններով: Կոթողը կանգնեցրել է Պետրոս Ականատես սուրբ վարդապետը 1195թ. Արագածոտն գավառը սելջուկ-թուրքերից ազատագրելու առթիվ: Կոթողի ընդհանուր բարձրությունը 6,8 մ է. կառուցված է տեղական վարդագույն տուֆից եւ զարդարված է երկրաչափական եւ բուսական նուրբ ու ճոխ քանդակներով:

Հայ ճարտարապետության գոհարներից մեկը` Արուճի տաճարըՙ Սուրբ Գրիգոր եկեղեցին, այսօր քչերին է հայտնի: Գլխավոր պատճառներից են եկեղեցու անմխիթար վիճակը եւ ոչ բարեկարգ հարակից տարածքը:

Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 662-666 թթ-ին` հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի պատվերով: Այն վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցիների շարքում ամենամեծն է: Չնայածՙ եկեղեցու գմբեթն ամբողջովին քանդված է, ներսում դեռեւս պահպանված են 7-րդ դ. կատարված եւ կառույցին առանձնահատուկ հանդիսավորություն հաղորդող հոյապատկեր որմնանկարները, որոնց թեման Համբարձման տեսարանն է: Յոթ մետր բարձրությամբ պատկերված Քրիստոսի որմնանկարի միայն մի մասն է պահպանվել` զարդահյուսված պատվանդանի վրա: Եկեղեցին ոչ միայն ունի պատմական նշանակություն, այլեւՙ հրաշալի ճարտարապետություն: Հուսանք, որ կտրամադրվի համապատասխան ֆինանսավորում այն վերականգնելու համար:

Արուճում պահպանվել են նաեւ քարավանատան ավերակները: Արուճի քարավանատունը (իջեւանատունը) թվագրվում է 13-րդ դարով: Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին եւ Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր: Միջնադարյան իջեւանատները կառուցվում էին առեւտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում: Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առեւտրի զարգացման համար:

Հաջորդիվ եղավ այցելություն Աղձք գյուղ, որտեղ գտնվում է IV դարում կառուցված Աղձք պատմաճարտարապետական համալիրը: Իր մեջ ներառում է Արշակունյաց թագավորների դամբարանը, եկեղեցի, կոթողներ, հուշասյուներին ու խաչքարերին պատկանող բեկորներ, օժանդակ եւ այլ կառույցների մնացորդներ, որոնք ծածկված են կրոնական եւ աշխարհիկ թեմաներով ստեղծված բազմաթիվ հարթաքանդակներով:

Մեր զբոսաշրջիկների վերջին նշանակետն Ագարակի 200 հա տարածք զբաղեցնող պատմահնագիտական արգելոցն էր, որը գտնվում է Արագած լեռից հարավ: Ագարակի համալիրը «բազմաշերտ է». մարդն այստեղ ապրել եւ արարել է տարբեր պատմական դարաշրջաններում: Հնավայրի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ բնակատեղիի ողջ տարածքը եւ շրջակայքն ամբողջությամբ պատված են ժայռափոր եւ քարակոփ կառույցների հսկայածավալ համալիրներով, որոնց մեծ մասը թվագրվում է վաղ բրոնզե դարին (մ.թ.ա. 3400թ. սկսած):

Առայժմ պեղված է արգելոցի միայն մի փոքր մասը եւ դեռ շատ բան ուսումնասիրված չէ: Սակայն, կրկին առաջ է գալիս ֆինանսավորման հարցը: Միջոցներ են հարկավոր, որպեսզի մեր նախնիների ժառանգությունըՙ հսկայական պատմամշակութային կապիտալը, օգտագործվի Հայոց աշխարհը մարդկությանը էլ ավելի ճանաչելի դարձնելու համար:

Թեքեյանցի զբոսաշրջիկները երախտապարտ էին Հայկ Դեմոյանին նման բացառիկ էքսկուրսիա կազմակերպելու եւ հայրենի հողը նորովի բացահայտելու համար:

Նկար 1. Արուճի տաճարըՙ Սուրբ Գրիգոր եկեղեցի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՊԸ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԿՀԱՏԿԱՑՆԻ ԻՐ ԸՆՏՐԱՐՇԱՎԻՆ

Հաջորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ ՀԱՆՔԱՎԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ ՀԱՆՔԱՎԱՆՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական