Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը տեղեկացնում է, որ մարտի 11-ին, պարեկների պահանջին չենթարկվելու համար ձերբակալված Գևորգ Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալումից ազատ է արձակվել
«Գոնե ինձ համար տեսանելի է, որ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածը չի հաստատվում»,- գրել է փաստաբանը։
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ազատ արձակման մասին ֆեյսբուքյան էջում գրել է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․ «Այս պահին գործընկեր Արման Ղազարյանի հետ գտնվում եմ Նոր նորքի ոստիկանական բաժանմունքում:
Գևորգ Պետրոսյանը ազատության մեջ է»։