Արդեն 10-րդ օրն է, ինչ Ադրբեջանը չի կատարում միջազգային դատարանի որոշումը․ «Թվիթերում» գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Նման վարքագծի նկատմամբ հանդուրժողականությունն անդառնալի և վարկաբեկիչ հարված է հասցնում մարդու իրավունքների միջազգային ճարտարապետությանը և դրա ապահովման համար ստեղծված իրավական մեխանիզմներին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռով Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ: