Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՊՈՒՅՏ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ ԿԱ ՄԻ ՈՍԿԵ ՔԱՂԱՔ…

09/10/2015
- 09 Հոկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԷԼԵՈՆՈՐԱ ՇԱՖՐԱՆՍԿԱՅԱ

Ստորեւ ներկայացվող գրության հեղինակը ռուս գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, Մոսկվայի քաղաքային մանկավարժական ինստիտուտի ռուս գրականության ամբիոնի պրոֆեսոր Էլեոնորա Շաֆրանսկայան է: Անցած սեպտեմբերին նա երկրորդ անգամ հյուրընկալվեց Հայաստանում եւ գրեց սույն հոդվածն իր հեղինակային բլոգում:


Երեւանյան տեքստՙ նուռ, գինի, կոնյակ, գինի, Արարատ, Փարաջանով, Սարյան, կոնյակ, կոնյակ, Բաբաջանյան, Թամանյան, կոնյակ, Խաչատրյան, կոնյակ, կոնյակ, կոնյակ, Կոմիտաս, ցեղասպանություն…

Ընտրովիՙ Մատենադարան, Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ…

Ամեն ինչ դյութում էՙ մարդիկ, լանդշաֆտը, անշտապությունը, բարյացակամությունը…

Գառնիիՙ հնագույն տաճարի տեսքից, որը կարծես իր գաղափարով, ձուլված լինի լեռնային բնապատկերին, բռնվում է կոկորդը, սեղմվում է սիրտը, շաղվում է միտքը. այսպիսի բան չի՛ կարող լինել:

Քայլելով ժայռափոր հնագույն եկեղեցումՙ երգեցողություն ես լսում, որ հորդում է վերեւից, քայլում ես հիպնոսացած, դեպի փերիների ձայնը, դեպի վեր, ավելի վեր, եւ հայտնվում ես մի առանձնահատուկ վայրում, որտեղ ամեն ինչ այնպես է (այնպիսին է, մնացել է այնպես, ինչպես կար), ինչպես որ եղել է, միայն հնացել է տասնյակ դարերի ընթացքում, եթե քարն առհասարակ կարող է հնանալ: Ոչ մի նորաստեղծ բան: Իսկ այնտեղ իսկապես փերիներ են, երիտասարդ հայ գեղեցկուհիներՙ կոնսերվատորիական կրթությամբ: Երգում են:

Քաղաքի տնական մթնոլորտը հուզում է մինչեւ արցունքները (արտասվելու աստիճան, իրական), մարդիկ իրենց տանն են, դա նրանց մեծ ընտանիքն է. Ուզում ենՙ դուրս են գալիս ու պարում (առանց հայտարարության, առանց պաշտոնական թույլտվությանՙ հուրախություն պատահական անցորդների), ուզում ենՙ դուրս են գալիս օպերայի սանդղամուտքը եւ երգում ենՙ արցունք քամելով ունկնդրից: Պարում են եւ ծերուկները, ոչ պրոֆեսիոնալները: Տաքսիստները հրավիրում են իրենց մոտՙ թրմօղի կամ կոնյակ հյուրասիրելու, եւ դա ոչ թե խոսեցնելու ժեստ է, այլ ինքնին բավականին իրական:

Պատահական հանքաշերտերի մեջ ալմաստներ հայտնաբերեցինք: Երկու անգամ նման բան պատահեց: Մեկը Գեորգի Կուբատյանն է, հայեցակարգային հայը (նրա բարեկամ Էվելինա Մ.-ի խոսքերով): Երիտասարդ տարիքումՙ «ռուս մարդ» եւ ռուսաստանցի, որը, հասունանալով, ձգվեց դեպի իր արմատները: Եկավ Երեւանՙ չունենալով ո՛չ տունուտեղ, ո՛չ լեզու: Այսօր նա հայերենից ռուսերեն նշանավոր թարգմանիչներից մեկն է, հանրագիտակ եւ ինտելեկտուալ, գրող, եւ դրա հետ մեկտեղՙ բարեհամբույր, որը ցույց տվեց մեզ Երեւանը:

Մի նոր ծանոթություն. նույնպես թարգմանիչ եւ մշակութաբան Արծվին: Պատահական խոսակցությունը հասցրեց օրիենտալիզմի թեմային, եւ Արծվին (որի համար ռուսաց լեզուն բնավ մայրենի չէ) խոսեց Նուկուսում Սավիցկիի թանգարանի եւ, իհարկե, Սաիդի մասին (որին նա գիտի բնագրի լեզվով), խոսեց «իր հերոսուհու»ՙ Արմեն Օհանյանի (նույն ինքնՙ Սոֆյա Էմանուելովնա Փիրբուդաղյան) մասին, լեգենդար մի պարուհի (հավանաբարՙ Մատա Հարիի շրջանակից). նրա մասին Արծվիի գիրքն, ավաղ, ռուսերեն չէ:

Միայն ես չեմ, որ ուղեւորության ընթացքում ինքս ինձ վրա «փորձում եմ» նոր վայրը: Կցանկանայի՞ ապրել այնտեղ: Այո՛, շա՛տ: Բայց, ավաղ, ցավոք, միայն ցանկանալով չէ:

Ռուսերենից թարգմանեց ԱՇԽԵՆ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻ ԼԱՎԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՙ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԵԱՆ ՋԵՐՄՈՒԹԵԱՆ-ՏԵՆԴԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՙ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԵԱՆ ՋԵՐՄՈՒԹԵԱՆ-ՏԵՆԴԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական