ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում համաշխարհային հանրությանը չուղեկցել Սիրիային օգնությունը երկրաշարժերի հետեւանքների վերացման գործում՝ տեղի իշխանությունների հետ հարաբերությունների կարգավորմամբ:
«Մենք կարծում ենք, որ մենք եւ աշխարհի բոլոր երկրները կարող ենք միաժամանակ պահպանել երկու հրամայականները՝ բավարարել սիրիացի ժողովրդի հումանիտար կարիքները՝ առանց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հետ հարաբերությունների մակարդակի վերանայման կամ բարձրացման»,-ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ ամերիկյան վարչակազմը մտադիր է լրացուցիչ 100 մլն դոլար հատկացնել Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: