Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք, ԹԵ ԻՆՉ Է CHATEAU LAFITE ROTHSCHILD-Ը

27/11/2015
- 27 Մարտի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մի քանի օր առաջ մենք բոլորս ֆրանսիացի էինք, անգամ նրանք, ովքեր համաձայն են գերմանացիների եւ անգլիացիների հետ այն հարցի շուրջ, որ ֆրանսիացիներն ըստ էության փնթի են եւ գոռոզ: Ավելի վաղ մենք բոլորս Հրանտ Դինք էինք, անգամ նրանք, ովքեր երբեք չէին կարդացել, թե ինչ է գրում Դինքը, հատկապես նրա՛նք, որովհետեւ Դինքի գրածները կարդալուց հետո հազիվ թե մենք բոլորս ցանկանայինք Դինք կոչվել:

Հիմա առաջարկում եմ բոլորիս համար մեկ այլ բացականչություն` «Մենք բոլորս աղքատ ենք»:

Անցյալ տարվա տվյալներով երկրում աղքատության մակարդակը 30 տոկոս է կազմել, ինչը նշանակում է, որ Հայաստանի ամեն տասը բնակչից երեքը աղքատ է: ՀՀ ԱՎԾ պատրաստած` «2014-ի տնային տնտեսությունների կենսապայմանների աբողջացված հետազոտության հիմնական արդյունքները» վերլուծության հիման վրա պարզ է դառնում, որ 2014-ին երկրում աղքատ բնակչության թիվը կազմել է 900 հազար մարդ, որոնցից շատ աղքատները` 330 հազար մարդ, ծայրահեղ աղքատները` 70 հազար մարդ: Սա այն պարագայում, երբ վերջին սոցիալական հարցումների համաձայն` մեր քաղաքացիների միայն 17 տոկոսն է իրեն համարում աղքատ:

Ուրեմն ի՞նչ է ստացվում. կա՛մ պաշտոնական վիճակագրությունը հերթական անգամ ստում է` ներկայացնելով կեղծ թվաբանություն, կա՛մ էլ մեր քաղաքացիների մի մասը չգիտի, թե ի՞նչ է աղքատությունը, հետեւաբար, չգիտի, որ ինքն աղքատ է: Առաջին տարբերակը բացառենք, քանի որ պաշտոնական թվերով մեզ հանգստացնում են, ոչ թե հակառակը, իսկ կոնկրետ այս թվերը հակառակն են անում: Կնշանակի մենք չգիտենք, որ աղքատ ենք: Այս կապակցությամբ առաջարկում եմ պատասխանել հետեւյալ 8 հարցերին.

Ամիսը քանի՞ անգամ եք թատրոն գնում, իսկ կինոթատրո՞ն:

Վերջին անգամ ե՞րբ եք տան համար ապրանք գնել (ենթադրենք` արդուկ), բայց ոչ թե ապառիկ, այլ կանխիկ գումարով:

Ամիսը քանի՞ գիրք են գնում, գնո՞ւմ եք:

Վերջին ամռանը որտե՞ղ եք հանգստացել:

Ո՞ր տարվա ձմռանն ենք գնել ձեր վերարկուն:

Ի՞նչ մեքենա եք վարում:

Քանի՞ տարի է չեք կարողանում բնակարան գնել:

Դուք գիտե՞ք, թե ինչ է Chateau Lafite Rothschild-ը:

Թե ինչ է այս վերջինը, դեռ կխոսենք, բայց, եթե դուք հիշյալ ութ հարցերից յուրաքանչյուրից հետո թախծոտ ժպտացել եք, ուրեմն դուք եւս աղքատ եք: Ես, օրինակ, չեմ կարող ամիսը չորս անգամ, ինչպես լոնդոնցիներն են ասում` ուրբաթ օրերին, թատրոն գնալ, կամ կինո: Լավագույն դեպքում` ամիսը մեկ անգամ, այն էլ` կամ թատրոն, կամ կինո: Կոնկրետ արդուկ ես իմ տան համար չեմ գնել, նվիրել են երկու տարի առաջ, դեռ աշխատում է, հուսամ` երկար կաշխատի: Վերջին ամռանը ես հանգստացել եմ տանը, համակարգչի առջեւ նստած` աշխարհի օվկիանոսների մասին ճանաչողական ֆիլմեր դիտելով: Վերարկուս գնել եմ չորս տարի առաջ, մեքենա չունեմ, արդեն 5 տարի է չեմ կարողանում հավաքել բնակարանային հիփոթեքի համար կանխավճար, եւ չգիտեի, թե ինչ է Chateau Lafite Rothschild-ը, հիմա գիտեմ, բայց համին ծանոթ չեմ: Ընդ որում, ես ոչ թե ՀՀ գործազուրկ քաղաքացի եմ, այլ` աշխատող, ընդ որում մի քանի տեղ… Եւ ուրեմն ես աղքատ եմ, բայց սա դեռ ամենակարեւորը չէ, ամենակարեւորն այն է, որ նախ մեր երկրում խնդիրը ոչ թե աղքատների թիվն է, այլ հարստանալու պայմանների բացակայությունը, ապա եւ Հայաստանում աղքատ են ոչ միայն նրանք, ովքեր գործազուրկ են, այլեւ նրանք, ովքեր մի քանի տեղ են աշխատում, հետեւաբար` «Մենք բոլորս աղքատ ենք»: Աղքատ` հպարտ, քանի որ չենք խոստովանում այդ մասին: Ճիշտ է, ասում են, որ հարուստը նա է, ով մեծ գրադարան ունի, իսկ աղքատը նա է, ով մեծ հեռուստացույց ունի, բայց ասում են նաեւ, որ հարուստները եւս լալիս են: Իսկ եթե հարուստներն իրոք մեծ գրադարան ունեցողներն են, ապա կարելի է ասել, որ հենց հարուստներն են լալիս:

Իսկ Chateau Lafite Rothschild-ը կարմիր գինի է, աշխարհի ամենաթանկարժեք խմիչքներից մեկը: Ես չեմ փորձել, իսկ դո՞ւք…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

32 ՏՈԿՈՍԻՑ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է 30 ՏՈԿՈՍԻ

Հաջորդ գրառումը

ՄԵՆՔ ՁԵԶ ԼՈՒՍԻՆ ԵՆՔ ԱՍՈՒՄ, ԴՈՒՔ ՄԵԶ` ՎԵՑ ՊԵՆՍԱՆՈՑ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՄԵՆՔ ՁԵԶ ԼՈՒՍԻՆ ԵՆՔ ԱՍՈՒՄ, ԴՈՒՔ ՄԵԶ` ՎԵՑ ՊԵՆՍԱՆՈՑ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական