«Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը փետրվարի 24-ին՝ ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում բողոքի ցույց է կազմակերպելու՝ հաջակցություն Ուկրաինայի։
Բողոքի ակցիան նվիրվում է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման տարելիցին։
«Ուկրաինական ազգային-ազատագրական պայքարը տարվում է ռուսական ռեժիմի դեմ, որի կայսերապաշտական նկրտումների մեջ է մտնում ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ հետխորհրդային տարածքի վերաենթարկումը:
Հայաստանի (Արցախը ներառյալ) վերազավթումը Ռուսաստանը սկսեց դեռեւս 44-օրյա ռուս-թուրք-ադրբեջանական համատեղ դավադիր պատերազմով:
Սա առավել ակնհայտ դարձավ Բերձորի շարունակվող շրջափակումով:
Ուստի Հայաստանի դեօկուպացիան ուղղակիորեն կապված է Ուկրաինայում ծավալված իրադարձություններից:
Կոչ ենք անում Հայաստանի քաղաքական բոլոր այն ուժերին եւ քաղաքացիներին, որոնք կիսում են վերոնշյալ դիրքորոշումը, անկախ իրենց քաղաքական տարաձայնություններից, միասնաբար դուրս գալ բողոքի ցույցի»,- ասված է ԱԺԲ հայտարարության մեջ: