Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶՈՐԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՆՉԻ՛Ն ԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ…

22/01/2016
- 22 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ ուրբաթ օրը, Իստամբուլի Կապույտ մզկիթում աղոթելուց եւ հետիոտն դեպի մոտակայքում գտնվող հրապարակ գնալուց հետո, որտեղ երեք օր առաջ պայթել էր ինքնասպան ահաբեկչի ականըՙ խլելով գերմանացի 10 զբոսաշրջիկի կյանք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ հակիրճ խոսքերով ահաբեկչական այդ արարքը դատապարտելուց եւ այն «Իսլամական պետությանը» վերագրելուց հետո ընդարձակ անդրադարձ կատարեց նախորդ օրը հրապարակված, շուրջ 1400 ակադեմիկոսների ու գիտնականների ստորագրած կոչին: Ասացի անդրադարձ, բայց դա ժայթքում էր կրակ ու բոցի, էրդողանյան ոճով, այսինքնՙ թուրքերեն ամենահասարակ բառերով հայհոյախառն լուտանք ակադեմիկոսների, գիտնականների, դասախոսների հասցեին:

Իսկ ի՞նչ էր այդ կոչը, որի տակ ստորագրել էին թուրքական 89 համալսարանների, եվրոպական եւ ամերիկյան բազմաթիվ համալսարանների դասախոսներ, որոնց թվումՙ MIT-ի աշխարահռչակ դասախոս, ձախ հայացքների տեր փիլիսոփա, լեզվաբան Նոամ Խոմսկին, սլովենիացի փիլիսոփա Սլավոյ Ժիժեքը, Ջուդիթ Բաթլերը, Էթիեն Բալիբարը, Դեյվիդ Հարվին եւ ուրիշներ: Մտավորականները պահանջում էին վերջ տալ երկրի հարավ-արեւելքում արդեն մի քանի ամիս մոլեգնող հակաքրդական վայրագություններին: Մասնավորապեսՙ Սուր, Սիլվան, Նուսայբին, Ջիզրե, Սիլոպի եւ այլ բնակավայրերում, ահազանգում էին մտավորականները, որոնք իրենց կոչում են «Ակադեմիկոսներ հանուն խաղաղության», կառավարական զինված ուժերը շրջափակման են ենթարկում ազգաբնակչությանըՙ նրան մատնելով սովի, բռնագաղթի ու ջարդի, իսկ այլ վայրերում ձերբակալում հարյուրավոր քուրդ ակտիվիստների, որոնցից զոհերի թիվն արդեն անցնում է մի քանի հարյուրը: Գիտնականները այդ հալածանքների համար մեղադրում են Էրդողանի իշխանությանը եւ հայտարարում, որ լռությունը համազոր է մեղսակցության, հետեւաբար իրենք չեն կարող լռել, չեն կարող հանդուրժել մարդու իրավունքների, միջազգային նորմերի, Թուրքիայի ստանձնած միջազգային պարտավորությունների ամենակոպիտ այդ խախտումները: «Մենք չենք կարող մասը կազմել այս ջարդարարության», ասում են մտավորականները իրենց կոչի վերջում:

Ահա այս էր պատճառը Էրդողանի կատաղության, որ թուրք եւ օտարերկրացի մտավորականներին անվանեցՙ այս օրերին շատ մոդայիկ ու շատ տարածված մեղադրաբառովՙ «ահաբեկիչ»: Եվ այդ բառ-բնորոշումը ազդանշան դարձավ, ինչպես միշտ է ընդունված եղել մեզ քաջածանոթ Թուրքիայում, որ դատախազությունն իսկույն ձեռնարկի ձերբակալությունների ու հարցաքննությունների, մտավորականների նկատմամբ «երկրի արժանապատվությունն ու ինքնությունը վիրավորելու» եւ «դավաճանության» մեղադրանքներով քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների առաջադրման: Արդեն ձերբակալվել են երեք տասնյակից ավել մտավորականներ: Ձերբակալությունները շարունակվում են, ուսանողական կատաղի ցույցերըՙ նույնպես, իրենց դասախոսներին պաշտպանող ու դատապարտող հակադիր խմբերով:

Այո, սա Թուրքիան է, մեզ քաջ ծանոթ:

Բայց մեզ անծանոթ է մնում մեր երկիրը, ավելի շուտՙ մեր երկրի մտավորականությունը, մեր դասախոսներն ու գիտնականները, մեր Ակադեմիան ու նրա տարբեր ինստիտուտները, մեր համալսարանները: Ո՜ւր է նրանց համապատասխան հայտարարությունը, համարժեք արձագանքըՙ ի զորակցումն թուրք եւ օտարազգի իրենց գործընկերների: Չէ՞ որ սա եւս մի առիթ է համամարդկային սկզբունքներին, ժողովրդավարության եւ մարդասիրական արժեքներին մեր կառչածությունը ի ցույց դնելու: Չէ՞ որ սա եւս առիթ է հիշեցնելու, որ 100 տարի առաջ ճիշտ նույն ձեւով, գրեթե նույն մեղադրանքով («քոմիթաջի») թուրքական իշխանությունները ապրիլի 24-ին եւ հաջորդող մի քանի օրերին շուրջ 650 հայ մտավորականներ ձերբակալեցին եւ ուղարկեցին Այաշ, Չանղըրը եւ մյուս սպանդանոցներ: Ինչի՛ն ենք սպասում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ

Հաջորդ գրառումը

ՄԱՀՄՈՒԴ ԱԲԲԱՍ. «ՀԱՅԵՐԸ ԱՅՍ ԵՐԿՐԻ ԱՂՆ ԵՆ»

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՀՄՈՒԴ ԱԲԲԱՍ. «ՀԱՅԵՐԸ ԱՅՍ ԵՐԿՐԻ ԱՂՆ ԵՆ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական