Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՆԴԵՐԵՑԿՈՒ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

29/01/2016
- 29 Հունվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ

Հունվարի 25-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի լեփ-լեցուն մեծ համերգասրահում կայացավ գալա-համերգ նվիրված Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին: Պատվո հյուրերի օթյակում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջՙ Ռիտա Սարգսյանի հետ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նաեւՙ հատուկ համերգին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած, հայկական արմատներ ունեցող լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին տիկնոջՙ Էլժբետայի հետ: Դահլիճում էին նաեւ Ռուսաստանի, Բրազիլիայի, Լիտվայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի դեսպանները:

Համերգասրահում տեղադրված էկրանից հնչեցին շնորհավորանքներ բազմաթիվ աշխարհահռչակ երաժիշտներից եւ հայտնի մարդկանցիցՙ Զուբին Մեթա, Վլադիմիր Սպիվակով, Միխաիլ Շվիդկոյ, Դենիս Մացուեւ, Սերժ Թանկյան, Ջիվան Գասպարյան, Տիգրան Համասյան, Լեւոն Արոնյան, Վիկ ԴարչինյանՆաեւ ցուցադրվում էին նվագախմբի անցած ճանապարհը ներկայացնող արխիվային նյութեր:

Ինչպես իր խոսքում ասաց Երիտասարդական նվագախմբի առաջին գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ պրոֆեսոր Յուրի Դավթյանը, կոնսերվատորիայի իր ուսանողներից կազմված ՀՊԵՆ-ը «առաջ է ընթանում տիեզերական քայլերով»: Իսկ մաեստրո Վլադիմիր Սպիվակովի բնութագրմամբ, ՀՊԵՆ-ի հաջողության գրավականն է ինքնատիպության, բնական տեմպերամենտի եւ երաժիշտների միջեւ բարեկամության եռամիասնությունը:

2006 թհունվարի 25-ին կայացավ նվագախմբի անդրանիկ համերգը, որի մենակատարն էր ճապոնացի ջութակահարուհի Յուկա Ցուբոյը: Եվ ուղիղ տասը տարի հետո նա մասնակցեց ՀՊԵՆ-ի հոբելյանական համերգին: Նույն նպատակով Հայաստան էին ժամանել իտալացի ակորդեոնահար/բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, երիտասարդ, սակայն արդեն համաշխարհային համբավ վայելող Հայկ Կազազյանը (ջութակ), թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանը եւ Աստղիկ Սիրանոսյանը, դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին: Վերջինս հայերեն ասաց. «Սա իմ ընտանի՛քն է»:

Դահլիճում ուշադրության կենտրոնում էր Քշիշտոֆ Պենդերեցկին, որի Ջութակի, թավջութակի եւ նվագախմբի համար կրկնակի կոնցերտը կատարեց ՀՊԵՆ-ը, մենակատարներՙ Նարեկ Հախնազարյան եւ Պենդերեցկու անվան եվրոպական մրցույթի հաղթող Աստղիկ Սիրանոսյան:

Իսկ գրեթե չորս ժամ տեւած համերգի ընդմիջումից հետո դիրիժորական վահանակի մոտ կանգնեց ինքըՙ մաեստրո Պենդերեցկին:

Հանդիսավոր երեկոյի ընթացքում հնչեցին Խաչատուրյանի, ԱլՀարությունյանի, Մոցարտի, Չայկովսկու, Ռախմանինովի, Շչեդրինի, Թարիվերդիեւի, Պիացոլայի գործերը:

Այդ օրը ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած Սերգեյ Սմբատյանը, շնորհակալություն հայտնելով նախագահ Սարգսյանին բարձր պարգեւի եւ իրենց գաղափարներին մշտապես աջակցելու համար, մասնավորապես ասաց «…Այն, որ մեր նվագախմբի հոբելյանին այստեղ ներկա է մեծն մաեստրո Պենդերեցկին, վկայությունն է այն բանի, որ ՀՊԵՆ-ը հաջողվել է… Շնորհակալությու՛ն ձեզ, իմ ընտանիքի անդամներՙ սիրելի երաժիշտներ… Մեզ բոլորիս միավորում է այն, որ մենք բոլորս երազողներ ենք, եւ վստա՛հ եմ, որ մեզ սպասում են նորանոր հաղթանակներ չէ՞ որ մենք բոլորս պայքարող եւ հաղթող անկախ Հայաստանի զավակներն ենք, եւ դա ամենակարեւո՛րն է»:

Եզրափակելով շնորհավորանքներով, ծաղկեփնջերով, անդադար ծափողջույններով հագեցած համերգը, անակնկալ կերպով հանդիսականի վրա ամենավերեւիցՙ օթյակից «թափվեց» «Happy Birthday to You»-նՙ Ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ, որի ղեկավար մաեստրո Հովհաննես Չեքիջյանի խոսքերովՙ «այս նվագախումբը ընդամենը տաս տարում անցավ երեսուն տարվա ճանապարհ…»:

Նկար 1. Լուսանկարըՙ Մարիամ Ղազանչյանի (Culture.AM)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՀՐԱՆ ԹՈՒՄԱՃԱՆԸՙ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՇՐՋԱՆԻ ՏՆՕՐԵՆ

Հաջորդ գրառումը

ԼՈՒՌ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՒԺՈՂՆ Է

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԼՈՒՌ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՒԺՈՂՆ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Ապսուրդի ժանրից է ենթադրել, որ Ալիևի խոսույթում համառորեն կրկնվող «Զանգեզուրի միջանցքը» Հորադիզ-Զանգելանի հատվածի հոմանիշն է։ Ի՞նչ է՝ բացառապես Ադրբեջանի տարածքում...

ԿարդալDetails

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025

Դարոն Աճեմօղլուն կմասնակցի «Մեր ձևով» շարժման՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին

11/10/2025

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025

Բելառուսի ԶՈՒ-ը բերվում են բարձր պատրաստվածության մակարդակի

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական