Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԴԻՆՈԶԱՎՐԵՐԸՙ ՉԱՓԵՐՈՎ ԵՎ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ԻՐԱՐ ՆՄԱՆ

11/03/2016
- 11 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տոնավաճառների թեմային բազմից ենք անդրադարձել, ներկայացնելով դրանցում առեւտրի առանձնահատկությունները, իրական եւ ցույց տրվող շրջանառության ահռելի տարբերությունները, առեւտրականների դժգոհությունները, երբ փորձ է կատարվել իրական փաստաթղթաշրջանառությունը բացահայտել: Հիմնական խնդիրն այժմ այստեղ այն է, որ տոնավաճառներում այդ ամենը մնաց գրեթե անփոփոխ: Բացի դրանից, որքան էլ իշխանություններն անընդհատ զիջեցին առեւտրականների պահանջներին, վերջիններիս դժգոհությունները չվերացան: Դրանցից վերջինը տեղի ունեցավ Երեւանի ամենախոշորՙ Մալաթիայի տոնավաճառում:

Այս անգամ, ի տարբերություն նախորդ անգամների, տոնավաճառի առեւտրականները իրենց բողոքը ճիշտ հասցեով էին ուղղումՙ տոնավաճառի սեփականատիրոջը: Նրանք պահանջում էին իջեցնել տաղավարի վարձակալման գումարը, որը, նրանց տեղեկացմամբ, կազմում է ամսական 120 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ իրենց գործունեությունից պետությանը նրանք վճարում են դրանից մոտ 10 անգամ ավելի քիչՙ միջին ամսական 10-15 հազար դրամ շրջանառության հարկ: Տեղեկացնենք նաեւ, որ օրենքով դա առեւտրականների շրջանառության 5 տոկոսն է, եթե նրանք չեն ցանկանում ցույց տալ իրենց ապրանքների իրական փաստաթղթաշրջանառությունը: Ցանկանալու դեպքում նրանք կվճարեն ընդամենը 1 տոկոս շրջանառության հարկ: Սակայն բոլորը վճարում են 5 տոկոսը, ինչը կարող է տարօրինակ թվալ առաջին հայացքից: Իրականում հասկանալի է, որ առանց շրջանառությունը ցույց տալու վճարվող 5 տոկոսն ավելի քիչ գումար է կազմում, քան իրական շրջանառություն ցույց տալու դեպքումՙ 1 տոկոսը:

Եթե մի փոքրիկ հաշվարկ կատարենք ըստ 5 տոկոս վճարվող հարկի, որը գումարային առումով 10-15 հազար դրամ է, ապա կստացվի, որ յուրաքանչյուր առեւտրականի շրջանառությունը 200-300 հազար դրամ է: Եթե դրանից էլ հանենք 120 հազար դրամ տոնավաճառում տաղավարի վարձակալության համար տրվող գումարը, ապա կստացվի, որ ամսական տոնավաճառի առեւտրականների շահույթը 80-180 հազար դրա՞մ է: Հետաքրքրական է, որեւէ մեկը կարո՞ղ է հավատալ դրան: Այդուհանդերձ, նրանք հենց այդքան շրջանառություն են ցույց տալիս, վճարում այդքան հարկ, պետությունն էլ աչք է փակում դրա վրա` «մարդիկ թող իրենց գլուխը պահեն» հիմնավորմամբ: Առեւտրով չզբաղվող մարդկանց պարագան, որոնք անգամներով ավելի քիչ եկամուտՙ աշխատավարձ են ստանում, բայց ավելի շատ հարկային պարտավորություն են կատարում, մի տեսակ անտեսվում է:

Անհասկանալի է նաեւ այն հոգեբանությունը, երբ տոնավաճառի տնօրենը համաձայնվում է իջեցնել վարձավճաը 20 հազար դրամով, ասելով, որ առեւտրականները իրենք կատարեն իրենց հաշվապահությունը, վերջիններս հիմա էլ դրա հետ չեն համաձայնվում: Հաշվապահություն կոչվածն էլ ամսական մեկ անգամ շրջանառության հարկի էլեկտրոնային հաշվետվություն ուղարկելն է, որը բարդ չէ եւ ընդամենը 5-10 րոպե ժամանակ է խլում:

Այս ամենով հանդերձ, հարկ է նշել, որ Մալաթիայի տոնավաճառի առեւտրականների բողոքն ունի հիմնավորում եւ այն ընդհանրական է: Առեւտրի ծավալներն ընդհանրապես նվազել են, իսկ տոնավաճառներումՙ ավելի շատ: Մարդիկ, որոնք սովորել են փողերի հոսքին, բնականաբար նեղվում են, երբ այն սկսում է նվազել: Պահանջել պետությունից իջեցնել հարկերըՙ նրանք այլեւս չեն կարող, որովհետեւ իջեցնելու տեղ պարզապես չկա: Տոնավաճառները համարյա ազատ տնտեսական գոտի են եւ, դրանով հանդերձ, աստիճանաբար դուրս են մղվում: Ինչը բնական եւ ժամանակի թելադրանք պետք է համարել:

Հայաստանում տոնավաճառները 90-ականների ծանր տարիների ծնունդ են: Այդ ժամանակ հազարավոր մարդիկ ստիպված եղան զբաղվել առեւտրովՙ իրենց գոյությունը համատարած տնտեսական փլուզման եւ աղքատացման պայմաններում պահպանելու համար: Շատերի համար հետագայում դա դարձավ գործունեության եւ բավականին շահութաբեր գործունեության տեսակ: Անցած մոտ քառորդ դարի ընթացքում տոնավաճառային առեւտուրը ծաղկում ապրեց, ապա սկսեց մարել: Վերջին տարիներին որոշ տոնավաճառներ դադարեցին գործել, որոշներն էլ` փոքրացան: Դա պայմանավորված է հետեւյալ գործոններով: Բնակչությունը սկսեց ավելի քիչ օգտվել տոնավաճառներից: Բացվեցին բազմաթիվ խանութներ, մոլեր եւ ժամանակակից առեւտրի կենտրոններ, որտեղից առեւտուր անելն ավելի հաճելի եւ շահավետ է, քան տոնավաճառներից: Վերջիններս, չկարողացան գնալ ժամանակին համընթաց եւ գոնե ավելի ցածր գին առաջարկելովՙ պահպանել իրենց հաճախորդներին: Այսինքն, անհարմարավետ եւ ոչ քաղաքակիրթ առեւտուրը տոնավաճառներում զուգակցվում է ապրանքների ավելի բարձր գնով եւ ցածր որակով: Այն դեպքում, երբ նորաբաց խանութներում, ճկուն զեղչային համակարգերի կիրառմամբ, անհամեմատ ավելի լավորակ եւ մատչելի ապրանքներ կարելի է գնել:

Պետք է փաստել, որ տոնավաճառներում առեւտրի ծավալները շարունակելու են նվազել: Եվ դա անկախ նրանից, կավելանա՞ն մանրածախ առեւտրի ընդհանուր ծավալները, թե՞ ոչ: Գուցե դրանք դառնան մեծածախ առեւտրի կենտրոննե՞ր, ինչպես օրինակՙ «Հրազդան» տոնավաճառի դեպքում: Ոչ ոք այլեւ չի կարող կանգնեցնել անշրջելի գործընթացը: Ավելին, առաջիկայում անգամ մոլերն ու խանութները կարող են խնդիրներ ունենալ էլեկտրոնային առեւտրի տարածմանը զուգահեռ, ո՜ւր մնաց տոնավաճառները: Թեկուզ ուշացումով, դրանց առեւտրականները կա՛մ պետք է իրենց գումարը տեղափոխեն արտադրության կամ ծառայությունների ոլորտներ: Հայաստանում առեւտրային կապիտալը դժբախտաբար արտադրական չդարձավ: Բացառությամբ սննդամթերքի արտադրության մի քանի ճյուղերի, փոքր բիզնեսը մեզանում մնաց առեւտրային: Գուցե հիմա՞ դրանով զբաղվողներն սկսեն մտածել արտադրական գործունեության մասին: Առեւտրի ծավալների նվազման պայմաններում, մի քանի տարի հետո, նրանց ունեցած կապիտալն էլ կմաշվի եւ այլ ոլորտ տեղափոխելու բան չի մնա: Հսկա դինոզավրերի նմանվող տոնավաճառները շուտով դինոզավրերի նման էլ կվերանան: Պետք զգուշանալ դրանց տակ ընկնելուց:

Նախորդ գրառումը

ԱՅՈ՞, ԹԷ՞ ՈՉ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ԿՏՐՈՒԿ ԿՐՃԱՏՎԵԼ Է

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ԿՏՐՈՒԿ ԿՐՃԱՏՎԵԼ Է

Լրահոս

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026

Հայաստան-Իսրայել դիվանագիտական հարաբերությունները 2030-ին ընդառաջ կակտիվանան Հուլիսի 17-ին Քնեսեթն ավարտեց նստաշրջանը, ամառային արձակուրդ մեկնեց՝ առկախելով կառավարության՝ հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության...

Խաչիկ Գալստյանի ուղերձը տնային կալանքից

22/07/2026

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Քաղբանտարկյալ, իմ ընկեր Խաչիկ Գալստյանի ուղերձը տնային կալանքից «Սիրելի հայրենակիցներ, Շուրջ յոթ ամիս է անազատության...

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել...

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026

Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ...

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական