Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նոր զեկույց է պատրաստել Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների վերաբերյալ, որում կոչ է արվում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից։
Շեշտում է, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իրավունքները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ ու անվտանգ վերադարձը՝ իրենց տներ։
Եվրախորհրդարանը նաև «գովում է Հայաստանի կատարած աշխատանքը ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ, որոնց արդյունքում Հայաստանը դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատարը»։
Ըստ ամենայնի՝ Հայաստանը դեռևս ընկալվում է որպես «ժողովրդավարության բաստիոն»։