Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում իշխանությունը օգնություն չի ցուցաբերում երկրաշարժից տուժած հատկապես այն քաղաքներին, որոնց քաղաքապետերն Էրդողանի ընդդիմադիրներն են. թուրքագետ

09/02/2023
- Հասարակություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

-Պարոն Չաքրյան, համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ Թուրքիայում փրկարարական աշխատանքները պատշաճ չեն կազմակերպվում, և երկրաշարժից տուժածներն անգամ ջուր, հաց, դեղորայք չունեն։ Նշվում է, որ աղետի գոտում ամբարձիչներ չեն աշխատում, մարդիկ օրեր շարունակ բաց երկնքի տակ են, և մինչև կառավարությունը տեղյակ չլինի և թույլ չտա, տուժածներրին ոչ մի օգնություն չի կարող հասնել։ Կա՞ նման բան։

-Այո՛, նման բան իրոք կա։ Էրդողանի հրահանգ գոյություն ունի, որ օգնությունը պետք է բաշխվի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության միջոցով։ Այս վարչությունը նախկինում ենթարկվում էր նախագահին, իսկ այժմ գտնվում է ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո։

Օրինակ՝ Բոդրումից աղետի գոտի ուզում են սեփական նախաձեռնությամբ օգնություն առաքել։ Օգնության վրա գրված է «Բոդրումի քաղաքապետարան»։ Քաղաքի վարչական տարածքից դուրս գալուց հետո մեքենան կանգնեցնում են, ստիպում հետ վերադառնալ և նահանգապետից թույլտվություն ստանալ։ Օգնություն ուղարկողները բացատրում են, որ աղետի գոտում մարդիկ մեռնում են, հաց և ջուր չունեն։ Մեքենան կանգնեցնողները օգնության վրա գրված «Բոդրումի քաղաքապետարան» ցուցանակը հանում են, փոխարենը՝ կպցնում իշխող «Արդարություն և զարգացում» ավելի մեծ ցուցանակը և մեքենան ճանապարհում։

Թուրքական Հաթայ քաղաքում փրկարար ջոկատներ գրեթե չեն աշխատում, միայն երեկվանից են սկսել որոշ աշխատանքներ կատարվել՝ այն էլ խիստ սահմանափակ ուժերով։ Հատկանշական է, որ օգնություն չեն ցուցաբերում հատկապես այն քաղաքներում, որոնց քաղաքապետերն Էրդողանի ընդդիմադիրներն են՝ «Ժողովրդահանրապետական կուսակցությունից»։

Նույնը՝ Մարաշում։ Ուղիղ եթերով ցույց են տալիս. մեքենան գալիս է, Էրդողանի կուսակցության ակտիվիստները մոտենում են, կրկին հանում են տվյալ քաղաքի քաղաքապետարանի մակագրությունը, կպցնում «Արդարություն և զարգացում»  կուսակցության տարբերանշանը և լկտիաբար լուսանկարվում օգնության ֆոնին։

Մեկ այլ օրինակ էլ բերեմ։ Ստամբուլի քաղաքապետ Էքրամ Իմամօղլուն, որը ևս ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» է, նրա ուղարկած օգնության վրա ևս կպցնում են Էրդողանի կուսակցության էմբլեմը։ Իշխանություններն ահա այսպիսի ստորություններ են անում։

Տուժածները բողոքում են, որ 3-4 օր է՝ լրիվ անօգնական վիճակում են։ Կրկնում եմ՝ ամբարձիչներ գրեթե չկան, եթե անգամ կան, դրանց մեջ վառելիք չկա կամ համապատասխան մասնագետներ չկան՝ աշխատեցնելու տեխնիկան։ Սա այն դեպքում, երբ երկրաշարժից տուժած Հաթայ քաղաքը գտնվում է Ալեքսանդրիայի ծովածոցում, որտեղ ափին թուրքական զինված ուժերը խոշորագույն ռազմաբազա ունեն։ Եթե անգամ վառելիք չկա, ցանկության դեպքում կարող են վերցնել այնտեղից։

Մութն ընկնելուն պես փրկարարական աշխատանքները դադարեցվում են, որովհետև համապատասխան լուսավորություն, սարքեր չկան։ Ավելին՝ եղել է, որ փլատակներից ողջ-առողջ մարդկանց են հանել, սակայն մարդիկ գիշերը սառել-մահացել են. օրինակ՝ 6 ամսական մի երեխա։

Մի ուրիշ դեպքում տուժածներին տաք ապուր են բաժանել, լրագրողը մի քաղաքացու հարցնում է՝ ապուր կերե՞լ է, ասում է՝ ոչ, որովհետև սնունդը 3 հազար մարդու համար էր նախատեսված, մինչդեռ Հաթայում հարյուր հազարավոր մարդ է ապրում։

– Պարոն չաքրյան, ըստ Ձեզ՝ ինչո՞վ է այդ վիճակը պայմանավորված, ինչո՞ւ է Էրդողանը սեփական ժողովրդի հետ այսպես վարվում։

-Սա առաջին դեպքը չէ։ Երբ Վանում ավերիչ երկրաշարժ եղավ, պետությունը նույն կերպ վարվեց։ Այն ժամանակ Էրդողանը եկավ և երբ գնաց, միանգամից դադարեցրեցին որոնողափրկարարական աշխատանքները։

Հիմա էլ, եթե շարունակեն աշխատանքները և փլատակներից աճյուններ հանեն, պետք է թաղել, չէ՞, այդ մարդկանց։ Էրդողանն առաջին անգամ եկավ, արտակարգ դրություն հայտարարեց, հետո 9,5 ժամով ինտերնետի և կապի հասանելիությունը կասեցրեց, որովհետև մարդիկ փլատակներից զանգահարում կամ հաղորդագրություն էին գրում՝ խնդրելով փրկել իրենց։

Այժմ մարդիկ հարցնում են՝ ո՞ւր է պետությունը։ 10 քաղաք է հիմնահատակ ավերվել, կա 12 հազար 900 զոհ, Ադանայի բնակչությունն, օրինակ, 3 միլիոն է, մինչդեռ 8 փրկարար է ուղարկվել այնտեղ։ Անգամ Կարմիր մահիկը չկա, որ տուժածներին օգնություն բաժանի, դաշտային խոհանոցներ չկան։  

-Թուրքական ընդդիմությունը կարո՞ղ է կառավարության գործելաոճն օգտագործել Էրդողանի դեմ՝  մայիս ամսին կայանալիք ընտրություններին էականորեն նվազեցնելու վերջինիս վարկանիշը։  

-Կարծում եմ՝ դրա կարիքը նույնիսկ չկա, որովհետև մարդիկ արդեն իսկ շատ դժգոհ են իշխանություններից, հարցնում են՝ ո՞ւր է պետությունը։ Ընդդիմությունն ասում է՝ մարդիկ 1999 թվականից երկրաշարժի ֆոնդի հարկ են վճարում, այդ միջոցներով շենքերի հիմքերը պետք է ամրացվեին, ո՞ւր են այդ գումարները։ Էրդողանն ասում է՝ այդ 34 միլիարդ դոլարը ծախսել է ճանապարհաշինության համար, սակայն այդ ճանապարհները ճաքճքել են, անգամ՝ Հաթայի օդանավակայանի թռիչքուղին։

-Իսկ ինչպե՞ս կգնահատեք ՀՀ կառավարության որոշումը՝ օգնության ձեռք մեկնել և հայ փրկարարներ ուղարկել Թուրքիա։

-Օգնություն առաջարկելուց առաջ կմտածեի՝ կարիք կա՞ր, բայց, համենայնդեպս, օգնություն ուղարկելը հանցագործություն չէ։ Բոլորը Թուրքիային օգնում են, մեր օգնությունը չնչին է լինելու, սակայն լավ է, որ Հայաստանը միջազգային ճնշումների ժամանակ կարող է ասել՝ տեսեք, մենք օգնել ենք թուրքերին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շրջափակման պատճառով Արցախում 90-95 տոկոսով նվազել է շինարարության ծավալը

Հաջորդ գրառումը

Երբ մարդիկ իրենց պատուհասած դժբախտության հետ մեն-մենակ են (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Հասարակություն

Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել

11/04/2026
Հասարակություն

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 6 զոհից 2-ը երեխա է

10/04/2026
Հաջորդ գրառումը

Երբ մարդիկ իրենց պատուհասած դժբախտության հետ մեն-մենակ են (տեսանյութ)

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական