Մոտ 500 հազար եվրո երեկ կառավարությունը հատկացրեց Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները չկանգնեցնելու եւ հնարավորինս արագ սկսելու համար: Ըստ որոշման հիմնավորման, «Վեդու ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցման» ծրագրի շրջանակում ընթանում են նախագծման եւ մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները: Կարեւորելով ընդունված որոշումը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է գերակա ուղղություն, եւ քայլեր են ձեռնարկվում ծրագիրը շուտ կյանքի կոչելու համար: