Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՌՈԲՈՏ – ՏԱՆԿ»

19/02/2016
- 19 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մարտական ռոբոտները միայն սահմանապահներ չեն… Նաեւ նկատի ունենաք, որ միայն պաշտպանողական մարտերի համար չեն… Վճռական յաղթանակը թշնամու հանդէպ ձեռք է բերւում յարձակմամբ… Մեր նախնիները, օրինակՙ հիքսոսներն, ինչպէ՞ս յաղթեցին եգիպտական հզօր տերութեանը. իհարկէ, նաեւ տեխնիկակա՛ն առաւելութեամբ… մարտակառքեր եւ երկաթէ սրեր: Ահա՛ ինչու այսօր պէտք է յետ չմնա՛նք համաշխարհային ռազմարուեստի եւ ռազմական տեխնիկայի զարգացումից… Ահա այս մասին է ռազմական պատմաբան Մնացական Ռ. Խաչատրեանի ստորեւ ներկայացուող յօդուածը…

Ռուսաստանյան «Ուրան-9» ռոբոտ-տանկը

Ըստ միջազգային քաղաքական հարաբերությունների լուսաբանմամբ զբաղվող ամերիկյան «The National Interest» («Ազգային շահ») երկամսյա հանդեսիՙ Ռուսաստանն աշխատում է իրականացնել իր նոր բազմագործառույթային ռոբոտատեխնիկական համալիրիՙ «Ուրան-9»-ի ռոբոտ-տանկի առաջմղումը համաշխարհային շուկաներում: Ամերիկյան հանդեսը գնահատել է ռուսաստանյան «Ուրան-9» ռոբոտ-տանկը որպես «Ապագայի ավետաբեր»: «Ուրան-9»-ը նախատեսված չէ հիմնական մարտական տանկերիՙ Տ-90-ի եւ Տ-14 «Արմատայի» փոխարինման համար: «Ուրան-9»-ը կկիրառվի հատուկ նշանակության զորքերի («սպեցնազ») եւ հեռավար հետախուզության (դիստանցիոն ռեքոնեսենս) ստորաբաժանումների աջակցության համարՙ նշում է ամերիկյան պարբերականը: Ռուսական ռոբոտ-տանկը զինված է 30-միլիմետրանոց 2Ա72 ինքնաձիգ թնդանոթով, նրա հետ «զույգված» 7,62-մմ գնդացիրով, ինչպես նաեւ հակատանկային Մ120 «Ատակա» կառավարելի հրթիռներով: «Մ120 «Ատակա» հրիթռների ներառումը «Ուրան-9» ռոբոտ-տանկի սպառազինության մեջ թույլ է տալիս այս մարտական մեքենային մարտի մեջ մտնելու առավել արդիական մարտական տանկերի հետ եւ ոչնչացնելու վերջիններիս 8000 մետր հեռավորությունից: Ռուսական այս մարտական ռոբոտը նաեւ հանդերձված է կառավարման լազերային համակարգով», ավելացնում է վերոհիշյալ ամերիկյան հեղինակավոր հանդեսը:

Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» պետական կազմակերպության փորձագետների գնահատմամբՙ «Ուրան-9»-ը կարող է օգտագործվել տեղային պատերազմներում եւ հակաահաբեկչական ռազմագործողություններում: «Ռոսօբորոնէքսպորտ»-ի վերլուծության եւ հեռանկարային պլանավորման վարչության պետ Բորիս Սիմակինը հայտնել է, թե «Ռուսաստանցի գիտնական զինագործները տիրապետում են բոլոր անհրաժեշտ հնարավորություններինՙ արդիական ռազմական ռոբոտատեխնիկա ստեղծելու համար, որը պահանջված կլինի համաշխարհային շուկայում»: «The National Interest»-ի ռազմական տեսաբան Դեյվ Մաջումդարը նշում է, որ «Ուրան-9»-ը այսօրվա դրությամբ արեւմտյան նմանատիպեր չունի, չնայած ԱՄՆ-ը արդեն 20 տարի է, ինչ վարում է անվարորդ եւ անօդաչու մարտական մեքենաների մշակումներ: «Տեխնոլոգիայի վրա դեռ հարկավոր է աշխատել, սակայն արդեն իսկ այժմ «Ուրան-9»-ը կարելի է անվանել ապագայի ավետաբեր»,- նկատում է ամերիկացի փորձագետը, ընդգծելով, թե ռոբոտացված մարտական մեքենաները ապագայում կարող են լիովին փոխարինել իրենց նախորդներին»:

Ելնելով վերոհիշյալ տեղեկատվությունից, ինչպես նաեւ մեր տրամադրության ներքո առկա այլ տվյալներից, կարելի է անել հետեւյալ եզրակացություններն ու առաջարկությունները.- 1. Ռուսները արագորեն առաջ են շարժվում ռազմական ռոբոտաշինության բնագավառում:- 2. Այս բնագավառում մի քանի տասնյակ երկրներ, այդ թվում ռազմական գերտերություններ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն սուր մրցակցության մեջ են:- 3. Հայերս կարող էինք այդ բնագավառում հաջողություններ ունենալ: Այդ մասին առաջարկություններ եմ ներկայացրել ՀՀ ՊՆ ղեկավարությանը դեռեւս 1993-1995թթ.: Այժմ էլ ուշ չէ… – 5. Դա ո՛չ միայն ռազմավարական մասշտաբի ֆինանսա-տնտեսական կարեւորություն կունենա ՀՀ համար, այլեւՙ կնպաստի մեր երկրի ռազմական անվտանգության ամրապնդմանն ու հզորացմանը: Այս հարցին դարձյալ անդրադարձել եմ «Անդին» հանդեսի 2015թ. թիվ 6, 7-8 համարներում տպագրված իմ հոդվածում («Հատուցում Հայոց ցեղասպանության համար. ռազմաքաղաքական տեսանկյուն»):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԻՐԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎՃՌՈՒԵԼ ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Հաջորդ գրառումը

World Press Photo Award 2016- Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ ԱԴՐԻԱՆԵ ՕՀԱՆԵՍՅԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

World Press Photo Award 2016- Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ ԱԴՐԻԱՆԵ ՕՀԱՆԵՍՅԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական