Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չի լինի այնպես, որ պարտադիր ապահովագրության ներդրումից հետո առողջապահական համակարգը միանգամից պարալիզացվի կամ մարդիկ մնան առանց բուժօգնության. բժիշկ

07/02/2023
- Հասարակություն

Azg.am-ի զրուցակիցն է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական,  բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Պետրոսյանը։

–Պարոն Պետրոսյան, ՀՀ կառավարությունն օրերս հաստատեց առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հայեցակարգը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ համակարգը լիարժեք կգործի 2027 թվականից։ Ի՞նչ հնարավոր ռիսկեր եք տեսնում գործընթացի՝ պարտադիր լինելու մեջ։

– Կարծում եմ՝ շատ մեծ ռիսկեր չկան։ Չի լինի այնպես, որ առողջապահական համակարգը միանգամից պարալիզացվի կամ մարդիկ մնան առանց բուժօգնության։ Ոչ մի վատ բան չեմ սպասում։

Յուրաքանչյուր երկրի համար նման համակարգը պարտադիր է։ Դա ամենաճկուն ձևն է, որով կարող են կարգավորվել ազգաբնակչության առողջապահական հարցերը։

Ծրագիրը, որը հաստատվել է, միանգամից ուժի մեջ չի մտնելու, այլ փուլերով՝ մինչև 2027 թվական։ Սա ինչ-որ տեղ դրական երևույթ է, որովհետև բնակչությունը մաս-մաս  է ներգրավելու առողջության պարտադիր ապահովագրության գործընթացում։ Դա հնարավորություն է տալու ընթացքում շտկել առկա թերությունները։ Ամենակարևորն այն է, որ ճիշտ հաշվարկվեն առողջապահական համակարգի հնարավորությունները, որովհետև երբ մարդիկ չեն դիմում բժշկի, դժվար է լինում հասկանալ՝ որքան մեծ է համակարգի պոտենցիալը։

Ազգաբնակչության դիմելիության առկա թվերը կարող են չհամապատասխանել նրան, թե որքան դիմելիություն կլինի պարտադիր ապահովագրության ներդրումից հետո։ Իհարկե, չի բացառվում, որ համակարգը գործարկելուց հետո պարզվի՝ առողջապահական ոլորտը այդքան շատ բուժառուների չի կարողանում սպասարկել։ Բնական է, որ այդ դեպքում կլինեն դժգոհություններ, կառաջանան հերթեր, իսկ որտեղ կան հերթեր, չեն բացառվում կոռուպցիոն ռիսկերը։

Բայց ես գիտեմ, որ առողջապահության պարտադիր ապահովագրության հայեցակարգը մշակողները բավականին լավ գիտեն այն, և չեմ կարծում, որ անետսած լինեն այս նրբությունները։

–Պարոն Պետրոսյան, Ձեր կարծիքով՝ գործընթացն ավելի սահուն չէ՞ր լինի, եթե պետությունն սկզբում ներդներ առողջության կամավոր ապահովագրության համակարգը՝ ավելի ուշ միայն անցում կատարելով պարտադիր հայեցակարգին։

– Պետությունը չի կարող կամավոր կազմակերպել. պետությունը կամ երաշխավորում է պետականորեն հաստատված ֆինանսավորում՝ ամբողջ ազգաբնակչության համար, կամ մարդիկ դիմում են մասնավոր սեկտորին։

–Կարո՞ղ եք ներկայացնել առողջության պարտադիր ապահովագրման դասական եվրոպական մոդելի օրինակը։ Որքա՞ն հաջող կարող է այն տեղայնացվել Հայաստանում։

– Մենք հիմա էլ, փաստորեն, ապահովագրություն ունենք, որը կոչվում է պետպատվեր։ Դա նույն ապահովագրությունն է, որով պետությունը երաշխավորում է բնակչության որոշակի խմբերի և որոշ խումբ հիվանդությունների բուժման ծախսեր։ Տարեցտարի և՛ ազգաբնակիչության թվաքանակը, և՛ հիվանդությունների դեպքերը, և՛ ֆինանսավորումն են ավելանում. դրան համապատասխան՝ բազաներ են մշակվում, այսինքն՝ արդեն իսկ որոշակի բազա գոյություն ունի, որի հիման վրա էլ համակարգը սկսելու է աշխատել։

Այնպես որ, վերցնել այս կամ այն երկրի օրինակը և միանգամից տեղայնացնել Հայաստանում, հնարավոր չի լինի։ Չէ՞ որ մենք արդեն իսկ մեր անցած ճանապարհն ունենք։

–Պարտադիր ապահովագրության պարագայում ի՞նչ կետեր կան, որոնցով քաղաքացին կարող է տուժել, իսկ ահա պետությունը կամ մասնավոր սեկտորը՝ շարքային քաղաքացուց միջոցներ կորզել։

– Առողջության ապահովագրություն տրամադրող մասնավոր ընկերությունները մնալու են, ավելին՝ սկսելու են մրցակցել պետության հետ, որպեսզի մարդիկ նախընտրեն նրանց դիմել։ Մասնավորը քաղաքացուն ասելու է՝ «Իմ տված ֆինանասավորումը քո դեպքի համար ավելի լավ կլինի, ավելի մեծ փաթեթ կստանաս» և այլն՝ շահագրգռելու նրան։

Մյուս կողմից, թե որքանով պետությունը օբյեկտիվ կհաշվարկի գները, հարց է, որովհետև շատ ժամանակ տեսնում ենք, որ բուժկենտրոնները դժգոհ են մնում իրենց հատկացվող պետական ֆինանսավորումից, սակայն որևէ բուժհաստատություն պետպատվերից չի հրաժարվում։ Այժմ ինչ-որ կերպ պետք է տեղավորվեն հատկացվող գումարների մեջ։

–Պարոն Պետրոսյան, հասարակության կողմից ընդվզման կամ դժգոհության ալիքի պե՞տք է սպասել, քանի որ առողջության պարտադիր ապահովագրությունը լրացուցիչ հարկային բեռ է լինելու ՀՀ քաղաքացիների համար։

– Դժգոհության ալիք կլինի, երբ հայտարարվի, որ ազգաբնակչության վրա նոր հարկ է ավելանալու, որ ամեն մեկը պետք է աշխատավարձից մի քանի տոկոս տրամադրի որպես առողջության ապահովագրության վճար։ Դժգոհության այլ պատճառ չեմ տեսնում։

Ասեմ, որ ես հարկի կողմնակից եմ, որովհետև հարկը ինձ  կստիպի հետամուտ լինել որակյալ բժշկական ծառայություններ ստանալու, պահանջատիրությունս կմեծանա։ Մարդիկ կսկսեն պետությունից պահանջել, բայց խոսակցություններ, այնուամենայնիվ, կլինեն։

Նախորդ գրառումը

Այս իշխանությունը 71 ռազմական օբյեկտ է հանել աճուրդի, բայց քննարկում է ծավալում 90-ականների զորանոցի վերաբերյալ

Հաջորդ գրառումը

Եթե բոլորին էլ ձերբակալեն, հիմնական օրակարգերից ՀՀ ժողովուրդը չի շեղվի, թող իրենց չգերագնահատեն. Ալեն Սիմոնյանը՝ ըննդիմությանը

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026
Հասարակություն

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հաջորդ գրառումը

Եթե բոլորին էլ ձերբակալեն, հիմնական օրակարգերից ՀՀ ժողովուրդը չի շեղվի, թող իրենց չգերագնահատեն. Ալեն Սիմոնյանը՝ ըննդիմությանը

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական