Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վկաների ցուցմունքներ, անշարժ գույքի օտարում. Գլխավոր դատախազը ներկայացրել է միջնորդության հիմքերը

07/02/2023
- Իրավունք

 Սեյրան Օհանյանի նկատմամբ  հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն ներկայացնելու ժամանակ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում նշեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի դեմ ցուցմունք է տվել նաև ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը։

Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՊՆ հատուկ նշանակության հողամասերն այլ անձանց վաճառելու և դրանք հափշտակելու մեջ։ Աննա Վարդապետյանն իր ելույթում ներկայացրեց, որ այդ հողամասերից մեկն օտարվել է ԳՇ նախկին պետ  Գրիգորի Խաչատուրովին։

Սեյրան Օհանյանը հողատարածքներն օտարելու վերաբերյալ հրաժարվել է ցուցմունք տալ։ Միևնույն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել։

Դատախազը հայտնեց, որ Օհանյանի կողմից վերոնշյալ հանցավոր արարքների կատարումը հաստատվել է քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով: Մասնավորապես` Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 11.07.2005 թվականի թիվ 34 և 35 որոշումներով, Կադաստրի կոմիտեից առգրավված կադաստրային 2 գործերի զննությամբ, «Երասխ-1» և «Երասխ-2» զորամասերի հողատարածքների օտարման վերաբերյալ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի վավերացման մասին նոտարական գործերում առկա փաստաթղթերի զննության մասին արձանագրությամբ և այլն։

«Օհանյանի կողմից այդ արարքների կատարումը հաստատվել է նաև վկաներ՝ Նորայր Կարապետյանի, Արմեն Գևորգյանի, Էդգար Արշակյանի, Գրիգորի Խաչատուրովի, Արմեն Հակոբյանի, Վարուժան Մուրադյանի և 2005թ. սեպտեմբերի 5-ից մինչև 2010թ. սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդիի տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնը զբաղեցրած Էդիկ Ավետիսի Ավետիսյանի ցուցմունքներով»,- նշեց Վարդապետյանը:

Նախորդ գրառումը

Հալեպում փլատակների տակ կինը ծննդաբերել է

Հաջորդ գրառումը

Լիլիթ Մակունցը Լուիս Բոնոյի հետ քննարկել է Լաչինի միջանցքի իրադրությունը

Համանման Հոդվածներ

Screenshot
Իրավունք

Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ

15/07/2026
Իրավունք

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026
Իրավունք

Դատավոր Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

24/06/2026
Իրավունք

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

15/06/2026
Հաջորդ գրառումը

Լիլիթ Մակունցը Լուիս Բոնոյի հետ քննարկել է Լաչինի միջանցքի իրադրությունը

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական