Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններն իրականացնում են համապատասխան միջոցառումներ՝ սոցիալական ցանցերում ազգային Արցախի անվտանգության ծառայությունը հիշատակող հրապարակումների վերաբերյալ․ հայտնում են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություից:
«Սույն թվականի փետրվարի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և «Տելեգրամ» ալիքներում հրապարակում է տարածվել, որտեղ շեշտվող Արցախի ԱԱԾ-ի հետ կապ ունեցող «Տելեգրամ» ալիքի վերաբերյալ հատվածը ապատեղեկատվություն է։
Հիշեցնենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունն իր տեղեկատվական գործառույթներն իրականացնում է «www.nssartsakh.am» կայքէջով և «Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայություն» «Ֆեյսբուք»-յան էջով։
Տեղեկացնում ենք նաև, որ նշված հրապարակումների վերաբերյալ ԱՀ իրավապահ մարմիններն իրականացնում են համապատասխան միջոցառումներ»,-ասվում է հաղորդագրությունում։