Թուրքիայի հարավարևելյան Հաթայի մարզում երկրաշարժի հետևանքով գազատարներ են պայթել, և խոշոր հրդեհներ են բռնկվել, որոնք մինչև հիմա չեն մարվել․ հայտնում է IHA գործակալությունը։
Ինչպես հայտնել է Թոփ-Բուղազի գյուղապետը, պայթյուններ են տեղի ունեցել գազատարի երկու տարբեր հատվածներում՝ միմյանից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա։
Երկրաշարժը չի ազդել նավթատարի աշխատանքների վրա, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ երկրաշարժի էպիկենտրոնին մոտ գտնվող որոշ շրջաններում գազի մատակարարումը դադարեցվել է։