Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Չի բացառվում, որ Իսրայելն Ուկրաինային զենք մատակարարի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի բացառել Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը։

Այս թեման ուսումնասիրության փուլում է․ ասել է Իսրայելի վարչապետը։

«Զենքի մատակարարման հարցը դիտարկվել և մերժվել է Իսրայելի նախորդ կառավարության կողմից։ Ես կուսումնասիրեմ այս թեման և կտամ պատասխան, որն ընդունելի եմ համարում»,- ասել է Նեթանյահուն ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով Իսրայելի ազգային շահերը։ Նա նաեւ հավելել է, որ Երուսաղեմը շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։