Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

ՄՐՑՈՒՅԹ- 2016

Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանում հայերի միությունը եւ Հայաստանի ժուռնալիստների միությունը եւ Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարում են 2016թ. ժուռնալիստական լավագույն հրապարակումների մրցույթ` նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին` «Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական» թեմայով:

Մրցույթին ներկայացվող նյութերը պետք է արտացոլեն Հայաստանի անկախացման պատմական նշանակությունը, մեր հերոսական ժողովրդի ձեռքբերումները, համայն հայության միասնականությունն ու միակամությունը հայոց պետականության կայացման, համազգային նվիրական նպատակների իրականացման համար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի եւ Սփյուռքի զանգվածային լրատվամիջոցները, Հայաստանի ժուռնալիստների միության անդամները:

Մրցանակային հիմնադրամը կազմում է 5.5 միլիոն դրամ:

Սահմանվում են հետեւյալ մրցանակները.

1. Պարբերական մամուլ- երկու մրցանակ` 750.000-ական դրամ

2. Սփյուռքահայ մամուլ- մեկ մրցանակ` 350.000 դրամ

3. Ամսագիր- մեկ մրցանակ` 350.000 դրամ

4. Մարզային մամուլ- երկու մրցանակ` 300.000 դրամ

5. Հեռուստահաղորդումներ- երկու մրցանակ` 550.000-ական դրամ

6. Մարզային հեռուստահաղորդումներ- մեկ մրցանակ` 480.000 դրամ

7. Ռադիոհաղորդումներ- երկու մրցանակ` 350.000 դրամ

8. Ցանցային ԶԼՄ-ներ- մեկ մրցանակ` 300.000 դրամ

Ծանոթություն . Մրցույթն անցկացնող կազմակերպությունը կարող է մրցանակային հիմնադրամի 10 տոկոսն օգտագործել կազմակերպչական ծախսերի համար: