Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱԼՄԻՐԱՅԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՀԵՐՈՍԸ

01/04/2016
- 01 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ, ռազմական պատմաբան

Համաշխարհային լրատվադաշտում վերջերս հայտնվեց Ռուսաստանի բանակի հատուկ նշանակության ուժերի սպայի մասին ցնցող տեղեկատվությունը:

Նույնիսկ Ռուսաստանին համաշխարհային 3-րդ պատերազմի սանձազերծման մեջ ուղղակի ու անուղղակի կերպով մեղադրող բրիտանական հեռուստատեսությունը հիացմունքով էր հաղորդում հինավուրց Պալմիրան ԻԼԻՊ-ից ազատագրելիս հերոսաբար զոհված ռուսաստանցի քաջարի ռազմիկի մասին:

Վերջինս առաջադրանք էր կատարում թշնամու թիկունքում եւ մեկ շաբաթ շարունակ ուղղորդում էր ռուսական օդուժի կրակըՙ դեպի ԻԼԻՊ, «Իսլամական պետություն» կամ խալիֆաթ կոչեցյալ քվազի-պետության կարեւոր ռազմական ու տնտեսական օբյեկտները:

Երբ ԻԼԻՊ-ականներին վերջապես հաջողվեց հայտնաբերել Ռուսաստանի քաջարի սպայի տեղը, վերջինս վճռեցՙ մինչեւ վերջ շարունակելով պայքարը, իր հետ «այն աշխարհ» տանել առավելագույն քանակությամբ «սեւազգեստ գրոհայինների»: Ահա թե ինչու վերջին րոպեին, երբ թշնամական մահացու օղակը նրա շուրջ սեղմվում էր, ռուսաստանցի սպան իր հրամանատարությունից պահանջեց կրակ բացել հենց իր տեղակայման կոորդինատներով…

Շուտով ռումբերի տարափը տեղաց նրա դիրքի վրա, ահեղ պայթյունների բոցերի մեջ ոչնչացնելով բոլորինՙ թե՛ իր պարտքը Հայրենիքի առջեւ մինչեւ վերջին շունչը հավատարմորեն ու անձնազոհաբար կատարած հերոս սպային, թե՛ նրան շրջապատած սեւազգեստ շնագայլերի ամբողջ ոհմակին…

Սկզբում Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարությունը, ելնելով ծառայողական պատճառներից, չէր հայտարարել քաջարի սպայի անունը…

Սակայն նրա անունը նախորդ օրը հայտնվեց ռուսական ԶԼՄ-ների էջերում:

Մասնավորապես «Իզվեստիա» օրաթերթը, հղում անելով ՌԴ Օրենբուրգի նահանգի «Օրենդեյ.ռու» էլեկտրոնային լրատվամիջոցին, հաղորդել է, որ մարտի 24-ին Պալմիրան ազատագրելիս զոհված ռուս սպան Օրենբուրգի Տյուլգանի շրջանի Գորոդկի ավանի բնակիչ, Ռուսաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ակադեմիայի շրջանավարտ, 25-ամյա ավագ լեյտենանտ Ալեքսանդր Պրոխորենկոն է: Նրա կնոջը եւ ծնողներին արդեն տեղեկացրել են իր հերոսական վախճանի մասին: Ընտանիքի հետ միասին հերոսի մահը սգում են ամբողջ ավանը, մերձավորները, ընկերները, համադասարանցիները եւ զինակիցները:

Օրենբուրգի նահանգի ամբողջ բնակչությունը եւ ողջ Ռուսաստանը հիանում է հասարակ ընտանիքից ծագող երիտասարդ սպայի հերոսական արարքով:

Ալեքսանդր Պրոխորենկոն 2015թ. սեպտեմբերի 30-ին Սիրիայում Ռուսաստանի ԶՈՒ ռազմագործողության սկզբից ի վեր զոհված 6-րդ ռուսաստանցի զինծառայողն է: Նրանց թվին են պատկանում նաեւ 2015թ. նոյեմբերի 23-ին Սիրիայի սահմանի մոտ թուրքական Ֆ-16-ի կողմից դավադրաբար խփված Սու-24 ռազմաճակատային ռմբակոծիչի հրամանատարՙ Ռուսաստանի հետմահու ազգային հերոս փոխգնդապետըՙ Օլեգ Պեշկովը եւ նույն օդանավի անձնակազմի փրկության համար ժամանած հատուկ նշանակության ջոկատի ծովային հետեւակայինՙ Ռուսաստանի «Արիության շքանշանի» հետմահու ասպետ Ալեքսանդր Պոզինիչը:

Այսպիսով, Ռուսաստանի Զինված ուժերի զինծառայողները Սիրիայում խիզախաբար կատարում են իրենց զինվորական պարտքըՙ Հայրենիքից հեռու իրենց արյան ու կյանքի գնով պաշտպանելով նրա սահմանների անվտանգությունն ու ազգային-պետական շահերը, ինչպես նաեւ բարեկամ Սիրիայի պետական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԸՆԴԴԵՄ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ

Հաջորդ գրառումը

«ԿԱՆՉ» ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԸՙ ՇՈՒՏՈՎ ՄԵԾ ԷԿՐԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

«ԿԱՆՉ» ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԸՙ ՇՈՒՏՈՎ ՄԵԾ ԷԿՐԱՆԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական