Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԻՆՉՈ՞Ւ ԳԴՀ ՉԻ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԿՆՔԵԼ ԱԳՐԵՍԻԱՅԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ»

15/04/2016
- 15 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ԼՂ հակամարտության մասին քննարկմանը առաջարկ է արել Օտտո Լուխտերհանդտը

Ապրիլի 12-ին ժամը 18.30-ին Բեռլինում Գերմանական ընկերակցության եւ գերմանահայկական ֆորումի հրավերով բանավեճ-քննարկում է կայացել «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը . էսկալացիայի պատճառները, լուծման ուղիները» թեմայով, որին մասնակցել են Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ դոկտ. Քրիստոֆ Բերգները (ՔԴՄ), Վիսմարի Արեւելքի ինստիտուտի իրավագիտության դոկտոր պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդտը , Բեռլինի Գիտություն եւ քաղաքականություն հիմնադրամի աշխատակից դոկտ. Ուվե Հալբախը : Քննարկումը վարել է Երեւանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս Յոխեն Շմիդտը : Ղարաբաղյան հարցի վերաբերյալ հիշյալ բանավեճը մեծ լսարան է հավաքել, ներկա են եղել հիմնահարցի գերմանացի այլ մասնագետներ, նաեւ Երեւանում պաշտոնավարած նախկին դեսպաններ, հայեր, բնականաբար նաեւ ադրբեջանցիներ , որոնք եղանակ չեն կարողացել ստեղծել:

Լուխտերհանդտը նկատել է տվել, որ 1918-1920, 1991 թվականների իրադարձությունները վկայում են, որ հայերն ու ադրբեջանցիները չեն կարողացել խաղաղ գոյակցել, դրա համար բնական պատճառներ կանՙ Ստալինը 1921 թվականին Ղարաբաղը տվեց Ադրբեջանին, սահմանները սխալ են գծվել: Ադրբեջանը հայերի հանդեպ շարունակական ատելություն է սերմանել: Իսկ վերջին քառօրյա կայծակնային պատերազմը տանուլ է տվելՙ ոտնահարելով 1994-ին ձեռք բերված հրադադարի մասին պայմանագիրը: Կովկասյան հարցերի փորձագետ Ուվե Հալբախը հետխորհրդային չլուծված այլ հակամարտությունների հետ համեմատելով նշել է Ղարաբաղյան հակամարտության առանձնահատկություններից մի քանիսըՙ հրադադարի դժվար պահպանում, մոնիթորինգի անկատարություն, վստահելի տեղեկատվության բացակայությունՙ ով է իրականում սկսել, գրավյալ – ազատագրյալ տարածքներ, հակամարտության կողմ հանդիսացող Ղարաբաղի բանակցային կողմ չլինելը, Ռուսաստանի անուղղակի ներգրավվածությունըՙ Ադրբեջանին զենքի գլխավոր մատակարար եւ Հայաստանի անվտանգության երաշխավոր, փոխզիջումների պատրաստակամության բացակայությունը, հիշողության պատերազմ, պատմության պատերազմ , պատմության մանիպուլյացիա, հիշատակի օրվա ստեղծումՙ Խոջալու: 2008 թվականից ի վեր փաստաթղթերը տեղից տեղ են տարվումՙ հույս չկա, որ հակամարտությունը կլուծվի: Բունդեսթագի պատգամավոր Բերգները ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաեւ մոնիթորինգի գործառույթինՙ առաջարկելով ընդլայնել այն: Խորհրդարանի պատգամավորը հիշեցրել է նաեւ, թե այս պատերազմում հաղթողներ չեն լինելու: Հալբախը պարզաբանել է Մադրիդյան սկզբունքները: Քոչարյանիՙ Ղարաբաղը բանակցություններից հեռու պահելու սխալը կարելի է ուղղել, ասել է Լուխտերհանդտը: Նրա կարծիքով, Լաչինը, Քելբաջարը եւ Աղդամը պիտի մնան հայերի վերահսկողության տակ: Նա լսարանին պարզաբանել է նաեւ, որ 1923-24 թվականներին սահմանն այնպես է գծվել, որ Ղարաբաղը ոչ միայն որեւէ ճանապարհով ուղիղ չի կապվել Հայաստանի հետ, այլեւ ներքինՙ հյուսիսից հարավ հաղորդակցությունն այնպես է կառուցվել, որ ադրբեջանական տարածքը շրջանցելու հնարավորություն չլինի:

Քննարկմանը խոսվել է նաեւ հակամարտության լուծման մեջ Իրանի դերի մասինՙ մասնավորապես հստակեցնելով, թե այդ երկրի ներգրավվածությունը իր հետ նոր խնդիրներ կարող է հարուցել: Թեսա Հոֆմանը բարձրաձայնել է հայ զոհերի մարմիններիՙ ադրբեջանցիների կողմից անարգման փաստի մասին եւ դրա իրավական պատժիչ մեխանիզմների մասին հարցի պատասխանը ստացել բանավեճին մասնակից Օտտո Լուխտերհանդտից: Պետք է հայց ներկայացնելՙ որպես ռազմական, պատերազմական հանցագործություն: Հայաստանը իրավասու է դիմել Հաագայի դատարան, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակիչներըՙ Ստրասբուրգՙ Մարդու իրավունքների միջազգային դատարան, ասել է Լուխտերհանդտը:

Ադրբեջանցիների հնչեցրած հարցը եղել է մոտավորապես հետեւյալ բովանդակությանՙ ադրբեջանցիները հանդուրժող են, իսկ հայերըՙ ոչ, ինչի վկայությունն այդ երկրներում առկա ազգային փոքրամասնությունների վիճակն է, օրինակ քրդերի վիճակը բարվոք չէ Հայաստանում: Լուխտերհանդտը պատասխանել է, թե Ադրբեջանում չկա փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն, փոքրամասնությունները դժվար վիճակում են, դպրոցներ չկան: Երբ այդ երկիրը Ղարաբաղին առաջարկում է ինքնավարությունՙ մարդու իրավունքների ոտնահարման այս պայմաններում, ինչպե՞ս է դա հնարավոր պատկերացնել, ասել է Լուխտերհանդտը եւ հորդորել գնալ Հայաստանը եւ տեսնել, թե ինչպես են հարգվում էթնիկ փոքրամասնությունների իրավունքները: Ադրբեջանցիները հիասթափված հեռացել ենՙ չսպասելով նույնիսկ իրենց հարցի ամբողջական պատասխանը լսել:

Կանցլեր Անգելա Մերկելը, արտգործնախարար Շթայնմայերը ՀՀ նախագահ Սարգսյանին լավ ընդունելուց բացի ինչո՞ւ չեն առաջարկում կնքել ագրեսիայից հրաժարվելու պայմանագիր (Gewaltverzichtsvertrag, non-aggression treaty) ինչպիսին պատմության մեջ հայտնի ԽՍՀՄ-ում կնքված 1970-ի պայմանագիրն էր, լսարանի ուշադրությունն է հրավիրել Օտտո Լուխտերհանդտը:

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ԹԵ ԻՆՉ ԿՈՐՈՇԻ ԴԱՏԱՐԱՆԸ` ԻՆՁ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, ԻՄ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՆ Է, ՄԵՐ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԱՐՑԱԽԸ»

Հաջորդ գրառումը

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՓՐԿԵԼ ԱՐԱԼՅԱՆ ԾՈՎԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՓՐԿԵԼ ԱՐԱԼՅԱՆ ԾՈՎԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական