Ավարտվել է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի և Մալաթիա տոնավաճառի տնօրինության և ներկայացուցիչների հետ հանդիպումը:
Այս առնչությամբ տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. «Հանդիպման ընացքում քննարկվեցին Տեսչական մարմնի կողմից արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված աշխատանքերի իրականացման հարցը։
Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ այսօրվանից սկսած տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ և ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են ուղղակի և անմիջական սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար, որից հետո նոր միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։
Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը նշեց, որ եթե անհրաժեշտ ներդրում իրականացնելու մասով ընկերության տնօրինությունը հստակ ժամկետում այն իրականացնելոu դրական դիրքորոշում չհայտնի, ապա տոնավաճառի գործունեությունը չի վերսկսվի»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցներն առավոտյան բողոքի ցույց էին սկսել, քանի որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ փետրվարի 1-ից տոնավաճառը փակվել է, և 600 մարդ դարձել է գործազուրկ։