Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի շուրջ տեղի ունեցողը երկու նպատակ ունի՝ թիրախավորել այդ երկրի միջուկային օբյեկտները և հասնել իշխանափոխության. Հայկ Նահապետյան

01/02/2023
- Քաղաքականություն

Այն, ինչ այժմ կատարվում է Իրանի շուրջ, երկու նպատակ ունի՝ թիրախավորել այդ երկրի միջուկային օբյեկտները և երկրորդ՝ Իրանի իշխանությանը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Եթե Իրանն ատոմային տերություն դառնա, իրական վտանգ կներկայացնի Իսրայելի և ԱՄՆ-ի համար, և այժմ խնդիր է դրված ոչնչացնել հարստացված ուրան արտադրող իրանական օբյեկտները։ Երկրորդն Իրանում իշխանափոխություն իրականացնելն է։ Սակայն այն օբյեկտները, որոնք ընտրվեցին և թիրախավորվեցին հունվարի 28-ին, Իրանի ո՛չ ռազմական, ո՛չ ռազմաարդյունաբերական համալիրի, ո՛չ էլ զինական պոտենցիալի վրա որևէ ազդեցություն չեն ունենալու։ Այս երևույթը պարբերաբար կրկնվելու է»,- ասաց մեր զրուցակիցը։

Հայկ Նահապետյանի կարծիքով՝ չկա մի երկիրր, որն այս պահին ի զորու լինի ցամաքային զինական օպերացիա սկսել Իրանի դեմ, զորքեր կամ զրահատեխնիկա մտցնի այդ երկրի տարածք։

«Տեսականորեն Իրանի դեմ ցամաքային օպերացիա կարող է իրականացնել Ադրբեջանը, բայց  Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է, որ թույլ չի Հայաաստանի և Իրանի միջև պատմական սահմանի փոփոխություն. ուշադրություն դարձնենք՝ ոչ թե պետական, այլ պատմական։ Իսկ սա նշանակում է, որ Իրանը լավ հիշում է՝ ուղիղ 110 տարի առաջ՝ մինչև 1813 թվականի Գյուլիստանի պայմանագիրը, Բաքվի խանությունն իր կայսրության մաս էր կազմում։ Այնպես որ, եթե Ադրբեջանը ցամաքային գործողությունների դիմի, ուղղակի կմիանա Իրանին»,- նշեց Հայկ Նահապետյանը։

Երկրորդ երկիրը, ըստ ռազմական փորձագետի, որը  կարող է Իրանի դեմ ռազմական գործողություն սկսել, Թուրքիան է, սակայն վերջինս Իրանին իր ստարտեգիական հակառակորդ չի դիտում և լավ գիտի կարմիր գիծը, որն Իրանի պարագայում չպետք է հատել։

«Իրանը ցամաքային հարված կարող է ստանալ նաև Իրաքից և Պակիստանից, սակայն Պակիստանը չի գնա նման քայլի, քանի որ հասկանում է՝ Իրանը մասնատելն իր համար բավական խնդրահարույց է։

Այսպիսով, Իրանի դեմ ցամաքային լուրջ օպերացիան բացառում եմ, բայց կրկնում եմ՝ օդային հարվածները կրկնվելու են՝ նպատակ ունենալով Իրանի ներսում խժդժություններ,  իսկ վերջնարդյունքում նաև իշխանափոխություն իրականացնել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որքան էլ Իսրայելը գիտակցում է՝ Իրանն ունի իրեն հարվածելու պոտենցիալ, միևնույն է՝ կրկին փորձելու է այլոց ձեռքով սեղմել Իրանի շուրջ ապակայունացնող օղակը։

Նախորդ գրառումը

«Մալաթիա» տոնավաճառի փակման հարցում պետության դիրքորոշումը հակասում է ազատ շուկային. տնտեսագետ

Հաջորդ գրառումը

Հայկական կողմին վերադարձված սպանված զինվորը սեպտեմբերի 15-ին վիրավորված Վահեն է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հայկական կողմին վերադարձված սպանված զինվորը սեպտեմբերի 15-ին վիրավորված Վահեն է

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական