Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԼԵՅՍԹԵՐԸ»

06/05/2016
- 06 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե Լոնդոնի «Տոտենհեմը» Անգլիայի մայրաքաղաքի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կարողանար հաղթել Լոնդոնը ներկայացնող «Չելսի»-ին, ապա անգլիական փոքրիկ քաղաք Լեյսթերի համանուն թիմը Անգլիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ չեմպիոն չէր հռչակվի: Հռչակվեց. «Չելսի»-«Տոտենհեմ» խաղն ավարտվեց 2-2, ինչը նշանակեց, որ «Լեյսթերը», «Չելսի»-ն, «Տոտենհեմը», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն չէ, ոչ էլ անգամ «Լիվերպուլը», «Լեյսթերը» Անգլիայի չեմպիոնն է: Ու չնայած «Լեյսթերը» եւս ունի արտասահմանցի մեծահարուստ սեփականատերՙ ի դեմս մաքսազերծ խանութների ցանցՙ King Power Duty Free-ի հիմնադիր-սեփականատեր թաիլանդցի Վիշայ Ռաքսրիաքսոնի (իրական ազգանունըՙ Շրիվադդանապրահմա է), ով, համաձայն «Ֆորբս»-ի, Թաիլանդի 9-րդ մեծահարուստն է, բայց միսթըր Ռաքսրիաքսոնը իր միլարդներով ամենեւին էլ Անգլիայի պրիմեր լիգային մասնակից թիմերի սեփականատերերի ցուցակում իններորդն անգամ չէ, շատ ավելի հետ է: Ավելին, ի տարբերություն, ասենք «Մանչեսթեր Յունայդեթ»-իՙ ամերիկացի, «Մանչեսթեր Սիթի»-իՙ արաբ (Էմիրաթներից), «Չելսի»-իՙ ռուս, եւ «Արսենալ»-իՙ մասամբ ռուս (Ալիշար Ուսմանովը Արսենալի 29 տոկոսի բաժնետերն է) եւ վերջապես «Լիվերպուլ»-իՙ կրկին ամերիկացի սեփականատերերի, Ռասրիաքսոնն ամենեւին էլ միլիոնանոց ֆուտբոլիստներ չի բերում անգլիական գավառական Լեյսթեր քաղաք, նա հրավիրել է իտալացի մասնագետ Կլաուդիո Ռանիերիին, ով էլ անգլիացի միջին ֆուտբոլիստներով համալրված անգլիական թիմը դարձրեց Անգլիայի չեմպիոն, ավելինՙ Անգլիայի հավաքականին նվիրեց նոր հարձակվողՙ Վարդիին, ով ավարտվող Պրիմեր լիգայի լավագույն ռմբարկուն է:

Բայց թողնենք Անգլիան, մանավանդ որ անգլիական նավերն, ինչպես հայտնի է, չեն կարող բարձրանալ հայկական լեռները: Մեր լեռներից խոսենք, կոնկրետՙ Լեռնային Ղարաբաղից: Ես չգիտեմ, թե ո՞վ է իր հանդիպումներն անցկացնում Ստեփանակերտի մարզադաշտում (որպես ի՞նչ է այն ծառայում), բայց գիտեմ, որ Արցախում ֆուտբոլային ակումբ չկա, ոչ մի հատ: Իմիջիայլոց, Ադրբեջանում «Ղարաբաղ» անունով թիմ կա, որը բոլորովին վերջերս խաղում էր Եվրոպա լիգայի խմբային փուլում, ճիշտ է դուրս մնաց, բայց դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ «Ղարաբաղ»-ի հետ այդ լիգայում խաղացած որեւէ թիմի երկրպագուի գնացեք հարցրեք, թե ո՞ւմն է Ղարաբաղը… Ես հասկանում եմ, որ ֆուտբոլը թանկարժեք հաճույք է, ավելի ճիշտՙ հասկանում էի, նախքան «Լեյսթեր»-ի չեմպիոնությունը, բայց հիմա պնդում եմ, որ ֆուտբոլը նվիրվածություն էՙ նախ եւ առաջ, եւ հետեւողական աշխատանք: Երկուսն էլ կարծես թե ունենք, ղարաբաղցիքՙ առավել եւս, ավելին, մեծահարուստների պակաս էլ չունենք, գուցե նրանցից ոմանք անգամ հանդիպել են Վիշայ Ռասրիաքսոնին, այդքան հարուստ են: Մի խոսքովՙ ամեն ինչ ունենք, բացի թիմից: Ուրեմն ո՞րն է խնդիրը:

Պատկերացնենք թիմը ստեղծվում է եւ հենց Ղարաբաղ անունով: Մարզադաշտն ունի (այն եվրոպականացնել է պետք միայն) ֆուտբոլասերների պակաս, վստահաբար չի ունենա, քանի որ մի ամբողջ հանրապետություն կներկայացնի, մնում են ենթակառուցվածքները, ընդ որում շատ կարեւոր, առանց չափազանցելուՙ ռազմավարական նշանակություն ունեցող: Տեսեք, օրինակ, նույն Անգլիայում ֆուտբոլային ակումբը վերջին հերթին է ֆուտբոլային ակումբ, այն դպրոց է, որտեղ հաճախում են տարբեր տարիքի երեխաներ, պատանիներ (անգամ աղջիկներ), իսկ դա նշանակում է, որ երեխաները հեռանկարային, առողջ զբաղմունք ունեն, ինչը հատկապես պատերազմական, կիսապատերազմական, հետպատերազմական երկրներում շատ կարեւոր է: Դա ակումբային լոգոներով մարզաշապիկների, տարբեր ատրիբուտների արտադրություն եւ վաճառք է, ինչը նշանակում է աշխատատեղեր, որոնց պակասը, կարծում եմ, Արցախում կա: Դա հովանավորչական ներդրումներն են, երբ օրինակ թիմի հովանավորներից մեկը «ձեռքի հետ էլ» ֆուտբոլի հետ կապ չունեցող ներդրում է անում այն քաղաքում, որը ներկայացնում է իր հովանավորած թիմը, ինչպես եվրոպական մի շարք քաղաքներում է լինում: Գումարենք սրան ժամանակավոր աշխատատեղերը, որոնք ստեղծվելու են, օրինակՙ Ստեփանակերտի մարզադաշտը եվրոպականացնելու նպատակով, եւ մշտական աշխատատեղերը, որոնք ստեղծվելու են, որպեսզի այդ մարզադաշտը միշտ համապատասխանի եվրոպական ստանդարտներին: Սաՙ ինչ վերաբերում է բիզնեսին եւ տնտեսությանը, բայց ֆուտբոլային թիմը, այն էլ երբ միակն է մի ողջ տարածաշրջանում, ոչ միայն բիզնես եւ տնտեսական խնդիրներ է լուծում, նաեւ, գուցե նախ եւ առաջՙ համախմբման, քաղաքական բառովՙ կոնսոլիդացիայի, միասնականության խնդիր է լուծում, լավ խաղով էլՙ համընդհանուր ոգեւորության:

Մնում է միայն խաղալ, բայց պարտադիրՙ լավ: Դրա համար կարծում եմ հնարավոր է հրավիրել արտասահմանյան մարզչական շտաբ, բայց անպայման արդյունք տվող, եւ սակայն, բարձր վարձատրությամբ, ինչը, եթե թաիլանդցի Վիշայի մոտ ստացվում է, մեր մեծահարուստների մոտ հաստատ կստացվի: Եւ սպասել, բայց անշարժ չէ: Սպասել, թե երբ պետք է Ստեփանակերտը ներկայացնող «Ղարաբաղը» դառնալու Հայաստանի առաջնության հաղթող (որտեղ, ի դեպ, թիմերի պակաս կա), եւ մասնակցելուՙ Չեմպիոնների լիգայի որակավորման հանդիպումներին, ապա եւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլին (Լիգայում հաղթելը պարտադիր չէ): Ի՞նչ է դա նշանակում, որ Ստեփանակերտի «Ղարաբաղը» հանդիպելու է, օրինակ, «Բարսելոնա»-ի հետ, կամ «Բավարիա»-ի, կամ էլ նույնՙ «Լեյսթեր»-ի, որոնք «Ղարաբաղ»-ի հետ խաղալու համար ժամանելու են Ստեփանակերտ, ինքնաթիռով, Արցախի մայրաքաղաքն էլ միջազգային չափանիշներին համապատասխան օդանավակայան կարծեմ ունի, ճիշտ էՙ ադրբեջանական կրակի սպառնալիքի տակ է, բայց թող համարձակվեն հարվածել այն ինքնաթիռին, որով, ենթադրենք, «Բավարիա»-ն գալիս է Ստեփանակերտ: Թող համարձակվեն «Բավարիա»-ի ամբողջ կազմին ընդգրկել իրենց «սեւ ցուցակում», դրանից ո՞ւմ է վատ լինելու:

Եւ հակառակը, «Ղարաբաղ»-ն է գնում, օրինակՙ Անգլիա, հանդիպելու, ենթադրենք, «Լիվերպուլ»-ի հետ, վերջինսՙ «Էնֆիլդ» հանրահայտ եւ բազմահազարանոց մարզադաշտում: Ի՞նչ եք կարծում, քանի՞ հոգի (անգլիացիներից) կհարցնեն, թե Ղարաբաղ ի՞նչ է նշանակում, որտե՞ղ է, եւ քանի՞սը, հետեւաբար, կիմանան, թե ինչ է նշանակում եւ որտեղ է եւ ամենակարեւորըՙ ումն է: Բայց Չեմպիոնների լիգային մասնակից թիմ ստեղծելը հեշտ չէ, դրանով իսկ հրապուրիչ է, կարծում եմ: Դրա համար համբերություն է պետք, համառություն է պետք, նվիրվածություն է պետք, շուտափույթ եկամուտ ստանալու մտքից հրաժարվել է պետք, կամք է պետք… Իսկ ինչո՞վ ենք մենք հայտնի, հատկապես մերՙ ղարաբաղյան մասը…

Ես հասկանում եմ, որ հիմա պատերազմ է եւ ֆուտբոլ խաղալու ոչ ժամանակ կա, ոչ հավես, ոչ էլ տրամադրություն, բայց ո՞վ ասաց, թե ժամանակակից ֆուտբոլը խաղ է, ո՞վ ասաց, որ ենթադրենք միայն բասկերից կազմված Աթլետիկ Բիլբաո-Ռեալ Մադրիդ հանդիպումը Բասկոնիայի մայրաքաղաքում (էլ չեմ խոսում կատալոնական Բարսելոնա-Ռեալ Մադրիդ սուպեր կլասիկոյի մասին) զուտ ֆուտբոլային հանդիպումներ են, ո՞վ ասաց, թե Չեմպիոնների լիգայի խմբային փուլին մասնակից Ստեփանակերտի «Ղարաբաղ»-նՙ իր ողջ կազմով պատերազմի չի մասնակցում, ինչո՞ւ է մեզ թվում, թե պատերազմը միայն զենքն է, այն էլ մեր պարագայումՙ 80-ականների: Ի դեպ, «Լեյսթերը» Անգլիայում չեմպիոն դարձավ հենց «80-ականների զենքով», առանց որեւէ աստղի:

Պատերազմն ավելի լայնամասշտաբ է, քան մենք ենք պատկերացնում, եւ խնդիրը հենց այն է, որ չենք պատկերացնում, որ պատերազմը միայն սահմանին տեղի ունեցողը չէ: Իսկ ֆուտբոլը պարզապես օրինակ էր, կարելի է պատերազմել, օրինակՙ հոկեյով, կամ բասկետբոլով, կամ ռեգբիով,…. Պարզապես աշխարհում ֆուտբոլ շատերը գիտեն, սիրում են, ի տարբերություն անֆուտբոլ Ղարաբաղի, որին քչերը գիտեն, ավելի քչերն էլՙ գիտեն, թե ումն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ԿՐԱԿՈՑԸ

Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ Է ԱՆԻԾՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՏԵԼԻԳԵՆՑԻԱՅԻ ՀԵՐԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ Է ԱՆԻԾՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՏԵԼԻԳԵՆՑԻԱՅԻ ՀԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական