Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԻԵՆՆԱՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԿՈՄԱՆ»

20/05/2016
- 20 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բոլոր կարգի հանդիպումներն ու երկխոսելու փորձերն, իհարկե, շատ լավ ու տեղին են, սակայն իրականությունն ու դրան արձագանքելու առողջ տրամաբանությունը հուշում են, որ անկախ վիեննական հանդիպումներից, պատրաստ պետք է լինել շարունակվող ռազմական գործողություններին: Ավելին, անգամ նախորդած հանդիպումների ժամանակ եւ դրանցից հետո տեղի ունեցած դիվերսիոն քայլերն ու զոհերը շփման գծում վկայում են, որ վերջին երկու-երեք տարվա առումով իրավիճակը փոխվել է, եւ բանակցությունների սեղանին դրված ո՛չ փաստաթղթերը, ո՛չ էլ դրանցում ներառված տարբեր առաջարկները էական ազդեցություն չունեն այն ամենի վրա, ինչը կոչվում եւ ընկալվում է որպես ղարաբաղյան հակամարտություն:

Իրականն ու նշանակություն ունեցողը իրադրության գնահատականներն ու դրանից բխող քայլերն են, որոնք բոլոր կողմերի պարագայում բացարձակապես տարբեր ուղղվածություն ունեն: Խոսքը ինչպես Ադրբեջանի համար ռազմական ինչ-ինչ գործողություններով սեփական երկրում իշխանության հեղինակության պահպանման խնդրի մասին է, այնպես էլ Հայաստանում ու Արցախում ստատուս քվոյի փոփոխության ապրիլյան սցենարի անընդունելիության:

«Ազգի» նախորդ համարում տեղ էր գտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիՙ այդ շրջանում վերջին հայտարարության մեկնաբանությունը, շեշտադրմամբ, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին գրեթե պարտադրում են հանդիպել: Ու թեեւ նախորդ շաբաթավերջի համար անգամ պաշտոնապես չէր հայտարարվում երկուշաբթի նախատեսված հանդիպման մասին, այն տեղի ունեցավ, ընդ որումՙ հետաքրքրական հանգամանքներում:

Ամենից առաջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների մակարդակով մայիսի 16-ի գրեթե կեսգիշերին տարածված հաղորդագրությամբ կարծես ամրագրվեց այն վիճակը, որ ստացվել է ապրիլյան «չորսօրյա պատերազմի» արդյունքում, ասել է, թե ըստ նախագահ Սերժ Սարգսյանիՙ շփման գծի մոտ 800 հեկտար տարածքի կորստով: Կարելի է տարատեսակ մեկնաբանել ու հայտարարել, թե հաղթանակած ու պարտված կողմերի իրողություն կա, սակայն փաստ է, որ, ըստ նույն հաղորդագրության, համանախագահները ընդգծել են 1994 եւ 1995 հրադադարի համաձայնագրերի պահպանումը, որոնցից եւ ոչ մեկում շփման գծի որտեղով կամ ինչպես անցնելու մասին ոչ մի տող չկա: Այսինքնՙ նույն այդ համաձայնագրերը կարող են ու ամենայն հավանականությամբ կգործեն ադրբեջանական կողմի համար բարենպաստ փոփոխված շփման գծի պայմաններում:

Մեկնաբանությունները, թե հանդիպմանը ընդունվել են հայկական կողմի պահանջները, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում, եթե իհարկե խոսքն այն հանդիպման մասին է, որին անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ արտգործնախարարները: Իսկ հիշատակված հայտարարությամբ որեւէ կերպ չի նշվում, թե ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի առկայության ու գործունեության դեպքում միայն հայկական կողմը կգնա հունիսին նախատեսվող Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպմանը, որին եւս երեւի երկու նախագահները կգնան, սակայն այդ մասին կհայտնեն միայն ինքնաթիռում հայտնվելուց ժամեր առաջ:

Ոչ մի կերպ հնարավոր չէ տրամաբանորեն ենթադրել, թե ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնելու պահանջի չիրագործումը, որ նաեւ անհնար կդարձնի հետաքննական քայլերի կատարումը, կարող է ի չիք դարձնել հունիսին նախատեսվող հանդիպումը, հատկապես մայիսյան այս հանդիպումը, ինչպես եւ սպասելի է հունիսի համար, ոչ թե կարգավորման բանակցությունների շուրջն էր, այլ ուղղակի փաստի ու այն հանգամանքի, որ ռազմական գործողությունները դադարեցնելու ժամանակն է:

Ով եւ ինչու է բավարարված հայտարարում Վիեննայում մայիսի 16-ին «զոռով-շառով» կազմակերպված հանդիպումից, միայն ենթադրել կարելի է, սակայն հստակ է, որ հանդիպման գնալ ուղղակի ճշտելու, թե արդյոք կա հանդիպում, հավատացնում եմ, քիչ տարօրինակ է: Ավելին, եթե այդ իսկ նպատակով հանդիպման գնալուց հետո դեռ հայտարարվում է բավարարված լինելու մասին, ուրեմն տարօրինակությունները դեռ նոր են սկսվում:

Այս իրավիճակում, երբ շփման գիծը դեպի արցախյան կողմ «տեղաշարժվել» է, կան բազմաթիվ զոհեր, որ իրավամբ ոչ մի հարյուրավոր հեկտար չի կարող արդարացնել, էական է ու առաջնային, որ ամեն ինչ արվի շփման գծի երկայնքով ոչ մեկ ավել զոհ չտալու համար: Իսկ դրան ոչ մի կերպ չեն նպաստում ինչպես վիեննական հանդիպումները, որոնցից վերջինի ժամանակ անգամ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերը հայտարարեցին մեկական զոհի մասին, այնպես էլ ուռա-հայրենասիրական ցնցումները, որոնք ալիքվում ու ալիքվում են տեղեկատվական փշրանքներով բավարարվող հանրույթում:

Այն, որ բանակցային գործընթացն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը նախորդիվ արադարացվում էին հարաբերական խաղաղության պահպանման հանգամանքով, այժմ այլեւս չաշխատող փաստարկ է, ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն ու բանակցային սեղանի շուրջ չբանակցելու նպատակով հայտնվածները հետագա քայլերի համար այլ տրամաբանություն, մոտեցում ու փաստարկ պետք է մտածեն, թե չէ մնում է միայն պատրաստվել առավել մեծ մասշտաբների, ցավալի, ահավոր, բայց պատերազմի՛: Դիտարկումը, թե Վիեննայի հանդիպումը բանակցային գործընթացը վերակենդանացնելու փորձ էր, իսկապես տեղին է, բայց ակնհայտորեն գործընթացը շարունակում է մնալ «կոմայի» մեջ, ընդ որում, կոմայում գտնվողին վերակենդանացնել հնարավոր չէ, այլ միայն պետք է դուրս բերել այդ վիճակից կամ սպասել… Դա հաստատ այս դեպքում անել չի կարելի:

Նախորդ գրառումը

ՆՈՐԱՍՏԵՂԾ, ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Հաջորդ գրառումը

ՎԻՍԿԻՆ ՉԻ ՕԳՆՈՒՄ, ԿՕԳՆԻ «ԹՈԹԻ» ԱՐԱՂԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՎԻՍԿԻՆ ՉԻ ՕԳՆՈՒՄ, ԿՕԳՆԻ «ԹՈԹԻ» ԱՐԱՂԸ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական