Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԿ ԹՎԻ ԳԱՂՏՆԻՔԸ

13/05/2016
- 13 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Դուք քանի՞ անգամ եք ծնվել եւ քանի՞ երկրում միաժամանակ: Կատակ չեմ անում. հաշվի առնելով, որ մենք մի բանից ձգտում ենք մի քանիսն ունենալ, իսկ ավելի լավ կլինիՙ շատ, ապա գուցե կա՞ն մարդիկ, որ ծննդյան օր եւ ծննդավայր էլ շատ ունեն: Ասենք մեկը ծնվել է համ մայիսի 5-ին, համ հոկտեմբերի 8-ին, համ Երեւանում, համ Կալիֆոռնիայի Բըրբանք բնակավայրում… Զարմանալի է, որ Հայաստանում բազմակնությունը եւ, որպեսզի ինձ վահաբականության մեջ չմեղադրեն, նաեւ բազմամայրությունը ընդունված չէ, բա մարդ է՞լ մի կին ունենա, կամ մի ամուսին:

Իմ կարծիքով շատի միայն փողն է լավը, այն էլՙ եթե շուրջբոլորդ շատերը շատ փող ունեն: Եթե քչերն ունեն, առավել եւսՙ երբ միայն դու ունես, սարսափելի վատ է, այս պարագայում շատ փող ունենալը անգամ տանջանք է, ոչ թե որովհետեւ խիղճդ տանջում է ամեն անգամ, երբ ապարանքիդ ամենավերեւի հարկի պատուհանից նայում ես, թե մարդիկ ո՞նց են ձրի լավաշի հերթի կանգնել, այլՙ քանի որ վախենում ես, որ այդ մարդիկ մի օր որոշելու են գալ քո ապարանքի դիմաց, բայց ոչ թե որպեսզի դու իրենց ձրի լավաշ տաս, այլ որպեսզի խլեն այն ամենն ինչ ձեռք ես բերել ժանտախտի ժամանակ: Այդ միտքը քեզ հանգիստ չի տալիս եւ այդ մտքից տանջվում ես: Տանջվողներ կան, դուք ուշադիր նայեք նրանց դեմքներին, նրանցՙ ովքեր շատ փող ունեն, եւ տանջանքը կտեսնեք, համենայն դեպսՙ ժպիտ չեք տեսնի: Ժպտում է չվախեցողը, նրանք չեն ժպտում:

Բայց թողնենք նրանց, մանավանդ որ տանջվում են: Քանի՞ անգամ են ձեզՙ մեզ ցեղասպանել: Իմ կարծիքով մեկ անգամՙ Օսմանյան կայսրությունում (սա այն ժամանակվա Արեւմտյան Հայաստանի եւ ոչ միայն Հայաստանի իրավաբանական անվանումն է): Ես հասկանում եմ, որ մեզ ցեղասպանվածի պիտակը դուր է եկել եւ դրանից հետո ամեն անգամ, երբ երկու, չորս, վեց, տասներու, քսանչորս, քառասունութ, 96, …հայ են սպանել, մենք բացականչել ենքՙ ցեղասպանություն: Բայց ամոթ չէ՞, դուք իրո՞ք կարծում եք, որ իր պատմության (թեկուզ հազարամյա) ընթացքում որեւէ ժողովրդի պատի՞վ է բերում մի քանի անգամ ցեղասպանվելը: Սկզբունքն այսպես է. երբ մի անգամ քեզ հարվածում են այնպես, որ ընկնում ես ու դժվար է ասելՙ կկանգնե՞ս ոտքի, թե՞ ոչ, մեղավորը միշտ հարվածողն է, բայց երբ կյանքումդ նման հարվածներ մի քանի անգամ ես ստանում, մեղավորը միշտ դու ես: Ես գիտեմ, որ Բաքվում ու Սումգայիթում, ինչպես նաեւ ադրբեջանական եւ միայն իրավաբանորեն ադրբեջանական այլ քաղաքներում հայերի կոտորածը հենց ցեղասպանություն է, բայց ես պնդում եմ, որ այդ կոտորածները ցեղասպանություն չէին, այդպես ավելի լավ է, ավելի ճիշտ է, ավելի ուժեղ է, ուժ տվող է:

Բայց խոսքը միայն վատ բաների մասին չէ: Օրինակ սպարապետը լավ բան է, մենք սպարապետ սիրող-հարգող ժողովուրդ ենք: Ու անգամ լավը պետք է մի հատ լինի, միշտ ուրախությունը, միշտ լավը բթացնում է, կուրացնում է, վատի սպառնալիքը չես տեսնում, օրինակ գիտե՞ք, թե ինչու տեղի ունեցավ ֆինանսատնտեսական ճգնաժամըՙ հիմնականում արեւմտյան երկրներում, որովհետեւ այնտեղ մարդիկ ամեն օր լավ էին ապրում եւ դրանից բթացել էին, չէին հասկանում, որ ոչինչ հավերժ չէ, անգամ լավը, մանավանդՙ լավը: Իսկ գիտե՞ք, թե ո՞ր երկրներն են Եվրոպայում առաջատարը ինքնասպանությունների թվով, սկանդինավյան, այսինքն այն երկրներըՙ որտեղ մարդիկ ամենալավն են ապրում Եվրոպայում, ամեն օր են լավ ապրում, էլ լավ ապրելու, ավելի լավ ապրելու ձգտում չունեն, ձգտում առհասարակ չունեն, դրա համար էլ բթանում են: Ինքնասպանությունն էլ բթացման սրացումն է:

Ես կարծում եմ, որ մեզ մի սպարապետը բավական է: Գուցե այն Վարդան Մամիկոնյանը չէ, բայց եթե նա է, եթե որոշում ենք, որ նա է, ապա վերջ, տղերք, էլ չունենք, միայն նա է, նա է, կամ Անդրանիկն է, Անդրանիկն է, կամ Վազգեն Սարգսյանն է, Վազգեն Սարգսյանն է, կամ Սեյրան Օհանյանն է, մեկն է: Դա չի նշանակում, որ մյուսները պակաս հայրենասեր են, կամ քիչ բան են արել այս հողի ու ջրի համար, կամ այս հողի վրա ապրող եւ այս ջուրը խմողներիս համար, բայց կարծեմ ամենաշատը այս առումով արել եւ անում է Աստված, որն, ի դեպ, մեկն է:

Ու մեր խնդիրները հենց այստեղից են. մենք միաժամանակ մի քանի սպարապետ ունենք, մի քանի նախագահ ունենք (թագավորՙ մենք միշտ մի քանիսն ենք ունեցել), մի քանի կաթողիկոս ունենք, մի քանի պետություն ունենք, մի քանի ժողովուրդ ունենքՙ ամերիկահայեր, Ռուսաստանի հայեր, Եվրոպայի հայեր, Եվրոպայի, բայց Ֆրանսիայի հայեր, Սիրիայի հայեր, Թուրքիայի հայեր, Արգենտինայի ու Ուրուգվայի հայեր, …Ղարաբաղի հայեր, Հայաստանի հայեր, վերջերս էլ իմացա, որ Եթովպիայում էլ դեռ հայեր կան, թվով 60 ընտանիք: Չէ, պետք եղավ նրանք բոլորը իրենց երկրներում բողոքի ցույցեր կանենՙ թուրք-ադրբեջանական դեսպանատների առջեւ, բայց կարեւորն այն է, որ այդ ամենը նրանք իրենց երկրներում են անում: Խնդիրն այն է, որ իրենց երկրները մեր երկիրը չէ, բայց նրանք մենք ենք եւ մենք մի քանի երկիր ունենք, անգամ երկիրը մեզ համար մեկը չէ, մի քանիսն էլ չէ, շատ է: Եթե երկուսն էլ մնա, շատ է:

Ու քանի դեռ այսպես է, մենք մի ճանապարհով չենք գնալու, քանի որ մեր ճանապարհն էլ մեկը չէ: Հայաստանի խնդիրը վատ ճանապարհները չեն, Հայաստանի խնդիրը ճանապարհներն են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԺԻՇԿՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

Հաջորդ գրառումը

ՈՎ ԶԱՐԿՎԻՙ ԴԱՎԱՃԱՆ Է

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՎ ԶԱՐԿՎԻՙ ԴԱՎԱՃԱՆ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական