Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՈՒՆ ՑԻԻ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԸ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ

27/05/2016
- 27 Մայիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Չինաստանում երկու հայտնի Սուն Ցի կա, մեկը ապրել է մ.թ.ա 313-238-ին, մյուսըՙ մ.թ.ա. 544-496-ին: Ու հավանաբար այս երկուսին չշոփոթելու համար առաջինին ասում ենՙ Սյուն Ցի, երկրորդինՙ Սուն Ցի: Սյունըՙ փիլիսոփա է, բայց մենք երկրորդի մասին կխոսենք: Սուն Ցին չին մեծ զորավար է, ռազմագետ եւ մտածող: Մի անգամ, երբ Յանցզի գետի մոտ Սուն Ցիի զորքը պարտվում է թշնամուն, զորավարը սուրհանդակ է ուղարկում թիկունք, որպեսզի ժողովրդին հայտնեն իր հաղթանակի մասին: Ճանապարհին սուրհանդակը, ում անունը չինական առասպելներում չի պահպանվել, ներքին պայքարի մեջ է լինում. նրա ներսի ազնիվ մարդը հորդորում էՙ խախտել զորավարի հրամանը եւ ժողովրդին ճիշտն ասել, իսկ ճիշտն այն է, որ Սուն Ցին պարտվել է, բայց նրա ներսի ազնիվ զինվորականը հորդորում է, որպեսզի պահպանի հրամանը եւ ժողովրդին ավետի Սուն Ցիի հերթական հաղթանակի մասին: Հաղթում է ազնիվ մարդը, եւ ժողովուրդը, որն անհամբեր սպասում էր իր սիրելի զորավարի հերթական հաղթանակին, լսելով նրա պարտության գույժըՙ բնակավայրից սկսում է փախչել, քանի որ, եթե Սուն Ցին չկարողացավ իրենց փրկել, ապա էլ ոչ ոք չի կարող:

Մի քանի օր անց Սուն Ցիի պարտված բանակը տեղ է հասնում եւ զորավարը իր հայրենի բնակավայրում տեսնում է միայն սուրհանդակին: Առանց ավելորդ հարցեր տալու Սուն Ցին հրամայում է գլխատել նրան, սակայն վերջինիս տալիս է վերջին խոսքի հնարավորություն: Սուրհանդակն ասում էՙ «Զորավար, բայց չէ՞ որ դու մեզ սովորեցրել ես ազնիվ լինել, իսկ ճշմարտությունն այն էր, որ մենք պարտվեցինք ռազմաճակատում»: Սուն Ցին պատասխանում էՙ «Ժողովրդին միշտ պետք է ներկայացնել հաղթանակը, իսկ պարտությունն ինքը կիմանա»: Սուրհանդակը գլխատվում է, իսկ թե ինչ է լինում հետագայում Սուն Ցիի եւ նրա զորքի հետ, ըստ չինական առասպելների, հայտնի է միայն, որ զորավարը տեղափոխվում է չինական Ու-ի թագավորություն, հաղթում վերջինիս թշնամիՙ Չուի թագավորությանը եւ գրավում վերջինի մայրաքաղաքըՙ Ինը: Ավելին ուշ, Սուն Ցինը գրում էՙ «Ռազմի արվեստը» աշխատությունը, վերադառնում իր հայրենի Ցի թագավորություն, որտեղ էլ մահանում է:

Այսքանով ավարտվում է Սուն Ցիիՙ հանրամատչելի պատմությունը, եւ սկսվում է մերը, մերըՙ պետականության ճգնաժամի մասին է: Ի դեպ, պետականության ճգնաժամի հոգեբանական նշանն այն է, երբ տվյալ պետության միջին քաղաքացին իրեն համարում է ավելի խելացի, քան իր կառավարությանը: Ծանո՞թ իրավիճակ է, նկատի չունեմ միայն Սուն Ցիի եւ նրա սուրհանդակի պատմությունը, նկատի ունեմ նաեւ պետականության ճգնաժամի հոգեբանական սահմանումը: Եթե ոչ, ուրեմն դուք մեր կառավարությունն ավելի խելացի եք համարում, քան ձեզ, ինչը կրկին խոսում է ճգնաժամի մասին, բայց ավելի փոքրՙ անձնական մասշտաբի: Իսկ եթե այո, ապա մեր պետականությունը ճգնաժամի մեջ է: Քաղաքական գործիչները գուցե հակառակը պնդեն, բայց նրանք միշտ էլ հակառակն են պնդում, քանի որ, արդեն գիտենքՙ պարտությունների մասին ժողովրդին չեն ասում, միայնՙ հաղթանակների: Եւ քանի որ ես չեմ ուզում արժանանալ Սուն Ցիի սուրհանդակի ճակատագրին, ապրիլյան հաղթանակների մասին խոսենք, մանավանդ մայիս ամիսն է:

Ես կարծում եմ, որ մեր կառավարությունը խելացի է, մանավանդՙ մարզպետները: Օրինակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, թե ո՞վ է ասում, որ 800 հեկտար տարածք ենք հանձնել, չափող եղել է՞: Երբ նրան ասել են, որ Սերժ Սարգսյանն է ասելՙ ինքնաթիռում լրագրողների հետ զրուցելիս, Սուրիկ Խաչատրյանն էլ փայլուն պատասխանել է. «Սերժ Սարգսյանը դա հարաբերական է ասել»: Այ, եթե Սյունիքի մարզպետը հարցին պատմափիլիսոփայական մոտեցում ցուցաբերեր, ավելի փայլուն պատասխան կտար եւ կասերՙ «Սերժ Սարգսյանը հարաբերական է ասել, քանի որ ինքնաթիռում է եղել, որտեղ ինչպես գիտենքՙ հատակ կա, բայց դու երկնքում ես»: Ամեն դեպքում Սուրիկ Խաչատրյանի պատասխանն ավելի խելացի է, քան ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանինը: Վերջինս նույն հարցի առնչությամբ ասել է. «Գիտեք, այդ 800 հեկտար տարածքը, որ ինչպես նախագահն ասաց, հանձնել ենք, իրականում ամայի, անպետք տարածքներ էին»:

Հիմա պատկերացրեք, ե՛ւ Վահրամ Բաղդասարյանը, ե՛ւ Սուրիկ Խաչատրյանը կռվում են Սուն Ցիի բանակում եւ հենց նրանց է հանձնարարում չին զորավարը գնալ հայրենի բնակավայր եւ ժողովրդին տեղեկացնել, որ իրենք հաղթել են: Նրանցից ո՛վ ինչ կասեր… Ու մինչ դուք պատկերացնում եք այս երկուսին չին զինվորների համազգեստով, երեք լուր հայտնեմ, երկուսըՙ լավ, մեկըՙ վատ: Լավն այն է, որ Վահրամ Բաղդասարյանը ներկայացնում է իշխանության օրենսդիր թեւը, այսինքն եթե անգամ մեր միջին քաղաքացին իրեն ավելի խելացի է համարում, քան մեր կառավարությանը, ապա դա չի նշանակում, որ մեր պետականությունը ճգնաժամի մեջ է, քանի որ օրենսդիր իշխանությունը կառավարություն չէ: Վատն այն է, որ մեր կառավարությունը Սուրիկ Խաչատրյանն է նաեւ, եւ եթե անգամ վերջինիս Սուն Ցին ոչինչ չէր անի, միեւնույն էՙ մեր միջին քաղաքացին իրեն ավելի խելացի է համարում, քան մեր կառավարությանը:

Հետեւաբար ճգնաժամի մեջ ենք, բայց վերջին լուրն էլ կաՙ լավերից մեկը: Այն հետեւյալն էՙ մենք հաղթել ենք, մնացյալը հարաբերական է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՏԱՆ ՇՓՄԱՆ ԳԻԾԸ

Հաջորդ գրառումը

ԱՄԱՅԻ ՀՈՂԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄԱՅԻ ՀՈՂԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական