Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱԿ-Ը ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ

03/06/2016
- 03 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր ժողովրդի կողմից անչափ սիրված եւ հարգված Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի մասին ես շատ եմ գրել: Նորին սրբության հարյուրամյակի կապակցությամբ (2008 թվական) «Լիտերատուրնայա գազետա» թերթը տպագրեց իմ ծավալուն ակնարկը: Հիմա, նույնիսկ շատ տարիներ անց, ես բոլորովին էլ պատահաբար չհիշեցի այդ զարմանալի մարդուն: Մի անգամ, հերթական հանդիպման ժամանակ, երկար ձգվող խոսակցության թեմայի արծարծման ընթացքում, ես հարցրեցի Վեհափառին. «Ինչո՞ւ են ռուսական Պատրիարքին անվանում «Ամենայն Ռուսիո», իսկ հայկական Կաթողիկոսինՙ «Ամենայն հայոց»: Առանց երկար մտորելու, նա իսկույն պատասխանեց, ակնհայտորեն սպասելով այդ հարցին. «Որովհետեւ «Ամենայն» Հայաստանն աշխարհագրականորեն փշրված է, իսկ «ամենայն» հայերն ապրում են բոլոր հինգ մայրցամաքներում»: Եվ, առանց շունչ առնելու, հավելեց, աշխատելով ճշգրտել իր միտքը. «Չէ՞ որ երբ Երկիր մոլորակի վրա ինչ-որ տեղ արյուն է հեղվում, ապա, որպես կանոն, հեղվում է նաեւ հայկական արյուն: Եվ, իհարկե, ես որպես հայ ժողովրդի հոգեւոր առաջնորդ, անհանգստություն արտահայտելով մեր հայրենակիցների ճակատագրի համար, չեմ կարող անտարբեր գտնվել այլ ժողովուրդների ճակատագրի հանդեպ»:

Ինձ համար հիշարժան այդ հանդիպումից մեկ տարի անց ես Էջմիածնում Վեհափառին այցելեցի ռազմաճակատային Բեյրութից վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ գործուղվել էի «Լիտերատուրնայա գազետա»-ի կողմից: Հայտնեցի այն մասին, որ բազմիցս եմ հիշել մեր այն զրույցը եւ իր մարգարեությունը: Պատմեցի, թե ինչպես էր միլիոնանոց քաղաքում հեղվում բազմաթիվ ժողովուրդների արյունը: Քրիստոնյաների եւ մահմեդականների արյունը: Զոհվեցին եւ վիրավորվեցին հարյուրավոր հայեր, ավելի քան երեսուն հազար հոգի զրկվեցին տանիքից եւ օթեւան գտան Սիրիայում: Մեծամասնությունըՙ Հալեպում:

Պարզվեց, որ Վեհափառը լավատեղյակ էր իրավիճակին: Նա ասաց, որ հանգամանալից նամակ է ուղարկել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին եւ պատճենըՙ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին: Ես ուշադիր նայում էի նրա դեմքին, բարձր, լուսավոր ճակատին, բարի-թախծոտ մուգ աչքերին եւ մտածում այն մասին, որ աշխարհիկ կյանքում, ավարտելով Բուխարեստի պետական համալսարանը, նա աշխատել է որպես ուսուցիչ, զբաղվել լրագրական գործով, գրել գրականագիտական հանգամանալից աշխատություն Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» լեգենդար գրքի մասին: Հիշեցնեմ, որ տասնամյակներ անց նրա տաղանդավոր աշխատությունը մենք հրատարակեցինք «Դրուժբա նարոդով» հեղինակավոր ամսագրում:

Հայտնի է նաեւ, որ հետպատերազմյան 40-ական թվականների վերջերին նա ակտիվ մասնակցություն է հանդես բերել խաղաղության մարտիկների շարքերում: Արժանացել է միջազգային մրցանակիՙ Ժոլիո Կյուրիի անվան Խաղաղության ոսկե մեդալի: (*)

Այդ զրույցի ժամանակ, հիշում եմ, մի ինչ-որ պահ լռություն տիրեց: Վեհափառը մատներով դիպավ իր թավ, ճերմակ մորուքին, խորն արտաշնչեց եւ մեղմաձայն ասաց. «Այն, ինչ այսօր կատարվում է Լիբանանում, դա միայն սկիզբն է, դրանք ծաղիկներն են: Ես կասեիՙ դա գալիք արյունոտ տարիների գարունն է»:

Զարմանալի է, որ ավելի քան երեսուն տարի անց (այն էլ ինչպիսի՜ տարիներ) վեհափառյան «գարնան» յուրօրինակ պատկերը համաշխարհային քաղաքականության կողմից օգտագործվելու էր «արաբական գարուն» բառակապակցության մեջ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ասես դեռ այն ժամանակ կանխատեսում էր այսօրվա օրը: Եվ դեռ այն ժամանակ, բարձր գնահատելով ՄԱԿ-ի դերը մեր բարդ աշխարհում, առաջարկեց. «Ստեղծված իրավիճակում,- ասաց նա,- ՄԱԿ-ի կառուցվածքում Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այլ կառույցների կողքին պետք է գործի Համաշխարհային հիմնական եկեղեցիների խորհուրդ, նույնիսկ Փիլիսոփաների եւ պատմագետների խորհուրդ»:

Ես կարծում եմ, հիմա էլ առանձնապես ուշ չէ սթափ ականջալուր լինել բոլորովին էլ ոչ հասարակ բառերին այն իմաստուն մարդու, որը, կրկնում եմ, դեռեւս Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոս եղած ժամանակ ակտիվորեն պայքարել է խաղաղության մարտիկների շարքերում: Վեհափառը վախճանվեց 1994 թվականի օգոստոսի 18-ին, վերապրելով Սումգայիթի եւ Բաքվի ողբերգությունը, վերապրելով ԽՍՀՄ-ի փլուզումը եւ Ռուսաստանի Պետդումայի շենքի գնդակոծումը: Սկիզբ առնող միաբեւեռ աշխարհի գալիք օրով դեռ այն ժամանակ նա մեծապես անհանգստացած էր: Հասկանում էր եւ այն, որ առաջիկա տասնամյակների ընթացքում անիմաստ է խոսել բազմաբեւեռության մասին, գիտակցելով Ռուսաստանի, Չինաստանի եւ լուծարված ողջ սոցիալիստական ճամբարի վիճակըՙ իր Վարշավայի պայմանագրով հանդերձ: Նա ասաց, թե լավ է հիշում, թե ինչպես էին սթափ գլուխները Հիտլերի իշխանության գալուց անմիջապես հետո, Ֆրանկոյի օրոք Իսպանական Ֆալանգիստների թեժ օրերին անարդյունք փորձում վերանայել Ազգերի լիգայի իմաստն ու էությունը: Հայտնի է, որ դա ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմով: Վեհափառը հավելեց. այսօր, ստեղծված այս իրադրության մեջ ՄԱԿ-ը պետք է հիմնովին վերակառուցվիՙ արմատապես վերանայելով իր կանոնադրությունը:

Ես ուշադիր ուսումնասիրել եմ ՄԱԿ-ի պատմությունը, սկսած 1945 թվականի հոկտեմբերի 24-ից, եւ եկել այն եզրակացության, որ այսօր, երբ ԻԼԻՊ-ը բազմաթիվ անգամներ լկտի թատերայնությամբ, ըստ էության լիովին անպատիժ, ողջ աշխարհի աչքի առջեւ թռցնում է մարդկանց գլուխները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի աչքի առջեւ հիմնահատակ ավերում է հին աշխարհի ճարտարապետական գլուխգործոցները, պետք է գործուն կերպով մտածել առաջին հերթին բուն ՄԱԿ-ի մասին, որն ինչ-որ բանով հիշեցնում է պենիցիլինի ճակատագիրը (թող ներվի ինձՙ բժշկիս, առաջին հայացքից այսքան տարօրինակ համեմատությունը): Ի դեպ, պենիցիլինը բժշկության մեջ գործածության մտավ նույնպես 40-ականների վերջերին, երբ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Անգլիայի եւ Չինաստանի ներկայացուցիչները Վաշինգտոնի Դամբարտոն Օուքս առանձնատանը քննարկում էին ՄԱԿ-ի կանոնադրությունը: Այն ժամանակ ինչ-որ մեկը դա անվանեց բոլոր դժբախտությունների գալիք համադարման: Իսկ չէ՞ որ պենիցիլինը նույնպես կոչեցին բոլոր դժբախտությունների համադարման: Եվ իրոք, սկզբում, առաջին տարիներին դա այդպես էլ կար. հրաշք: Սակայն մի քանի տարի անց «բոլոր ցավերի համադարմանը» սկսեց բառացիորեն հակառակ ազդեցությունը գործել: Իհարկե, ոչնչով մեղավոր չէին մեծ գիտնականներ, նոբելյան մրցանակի դափնեկիրներ Ալեքսանդր Ֆլեմինգը, Հովարդ Ֆլորին եւ Էռնստ Չեյնին: Պարզապես ժամանակի հետ չարանենգ մանրէներն ակտիվորեն հարմարվեցին բորբոսասնկերին, որոնք շուտով, պարզ ասած, համեղ կեր դարձան նրանցՙ մանրէների համար: Մի ողջ գիտություն ի հայտ եկավ հակաբիոտիկների գծով, առանց որոնց այսօր, ցավոք, բժշկագիտությունը առայժմ չի կարող յոլա գնալ: Բայց հայտնի է եւ այն, որ հակաբիոտիկները դժվար թե կայուն ապագա ունենան: Դրանք ավելի շատ խնդիրներ են պարունակում, քան օգուտ:

Իսկ չէ՞ որ, գրողը տանի, իրոք նույնն էլ հիմա է կատարվում ՄԱԿ-ի հետ, որն անվիճելիորեն, անկախ նրանիցՙ ցանկանում ենք, թե ոչ, կարիք ունի հիմնովին վերափոխվելու, ինչպես, կրկնում եմ, դա եղավ անցած հարյուրամյակի երեսնական թվականների կեսերին Ազգերի լիգայի պարագայում: Կարծում եմ, այդ ամենը շատ էլ բնականոն էր: Վերջիվերջո, այսօրվա ՄԱԿ-ը Դամբարտոն Օուքս առանձնատանը հավաքված առաջին չորս պետությունները չեն, այլ մոտ երկու հարյուր երկրներ: Այն ժամանակ ատոմային ռումբ ուներ միայն մեկ երկիր, այսօրՙ ավելի քան մեկ դյուժին, այդ թվումՙ Պակիստանը եւ Հյուսիսային Կորեան: Այն ժամանակ աշխարհում ապրում էր երկուսուկես միլիարդ մարդ, այսօրՙ յոթուկես միլիարդ: Այն ժամանակ մահմեդականները 300 միլիոն էին, այսօրՙ մեկուկես միլիարդ: Այդ թվի մեջ է մտնում, բնականաբար, ԻԼԻՊ-ը, որը չտեսնված վտանգ է ներկայացնում, եւ առաջին հերթին, հենց իրենցՙ մահմեդականների համար:

Դեռեւս 90-ականների սկզբին, կանխատեսելով ԽՍՀՄ-ի փլուզումը, Ամենայն Հայոց կաթողիկոսը զարմանք հայտնեց, թե ինչպես կարելի է անփոփոխ թողնել ՄԱԿ-ի կառուցվածքը, որն ունի մեկ գերխնդիրՙ ազգերի միջեւ հասնել փոխըմբռնման: Եվ Վեհափառը խորապես միտք արեց ՄԱԿ-ի դերի եւ խնդիրների վրա այն պայմաններում, երբ աշխարհը դառնում է միաբեւեռ: Նա խոսում էր այն մասին, թե ինչպես կարող են քաղաքական գործիչներն օգտագործել ողորմություններն ու պատժամիջոցները, կրոնական երկպառակությունները, հարեւան երկրների, աջերի ու ձախերի միջեւ ծնվող անհամաձայնությունները: Բերում էր բազմաթիվ օրինակներ պատմությունից:

Այդ ամենի մասին խոսակցություն ընթացավ, այսօրվա պես հիշում եմ, 1990 թվականի սեպտեմբերի 29-ին Մոսկվայում: Զրույցին մասնակցում էր հայ մեծ արտիստ Սոս Սարգսյանը: Ես գրառումներ էի կատարում հուշատետրում: Երկար ու դժվարագույն տարիներ անց, շուրջերկրյա նավարկության ժամանակ ես օգտագործեցի այդ գրառումները «Արմենիա»-ի նավամատյանում, երբ անձնակազմն իր աչքերով տեսավ արյունը Կահիրեի հրապարակներում: Մի հատված բերեմ գրառումից, որը զետեղալ եմ իմ Երկերի ժողովածուի ութերորդ հատորում.

«…Գուցե արժե մտածել, բացի ամենայնից, ՄԱԿ-ի նստավայրի աշխարհագրությունը փոխելու եւ այն «չեզոք» երկրում տեղադրելու մասին, ճիշտ նույն կերպ, ինչպես որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի թեկնածու է ընտրվում բացառապես այն երկրից, որը հավատարիմ է չեզոքության սկզբունքին: Անհրաժեշտ է փոխել ՄԱԿ-ի էությունն ու բովանդակությունը, ելնելով տրամաբանորեն ճշգրտված գործունեությունից, որից կախված են աշխարհի բոլոր ժողովուրդների, բոլոր երկրների, մեր ողջ մոլորակի ճակատագրերը: Իսկ մոլորակն այսօր արդեն հիշեցնում է աստվածաշնչյան Բաբելոնը: Դա, իհարկե, գեղարվեստական պատկեր չէ: Դա հիշեցում է այն մասին, որ բոլոր աշխարհները կործանվել են անըմբռնողականությունից: Վաղուց է ասված, որ այն թշնամիների է վերածում բարեկամներին: Այդպես եղավ բիբլիական աշտարակաշինության ժամանակ: Աշտարակը փլուզվեց եւ միմյանց չհասկացող բոլոր մարդիկ զոհվեցին: Այսօր նաեւ մեր Երկիր մոլորակին կարող է բաժին ընկնել այդ օրինաչափ ճակատագիրը, իր բոլոր, լիովին ոչ առասպելական իրողություններով հանդերձ…»:

Եվ այսօր, ինչպես ասում էր իմաստուն Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը, մենք դեռեւս կարող ենք փրկել մեր մոլորակը, մեր ընդհանուր տունը: Ես հավատում եմ դրան: Քանզի այլ տարբերակ չկա…

(*) Որոշ վկայություններ կան այն մասին, առայժմ բանավոր հիշողությունների ձեւով արտահայտված, որ Վազգեն վարդապետ Բալճյանը, Ամենայն հայոց հայրապետը, Ռումինիայում ֆաշիստների ձեռքից փրկել է հրեաների, ըստ ոմանցՙ շուրջ 300 հոգու: Կարծում ենքՙ պետք է փաստաթղթերի հետազոտում եւ արխիվային նյութերում պրպտումներ կատարել Ամենայն հայոց կաթողիկոսի կենսագրության այդ եւ նման դրվագների պարզաբանման ուղղությամբ: Դա մեծագույն նշանակություն կունենա հայ-հրեական հարաբերությունների տեսակետից: Խմբ.:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷԼ ՍԱԼՎԱԴՈՐ, ԷԼ ԳՎԱՏԵՄԱԼԱ… ԷԼ Ո՞Վ ՄՆԱՑ

Հաջորդ գրառումը

ՀԱՐՈՒՍՏ ՈՒ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ՁԵՌՆԱՐԿ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՐՈՒՍՏ ՈՒ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ՁԵՌՆԱՐԿ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025

Եգիպտական բանակից մինչև ադրբեջանական՝ 11.500 զինվորական է այսօր անցել Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ որպես Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարած ազգային գվարդիաների...

ԿարդալDetails

Պեկինը և Մոսկվան խոստացել են խորացնել իրենց ռազմավարական գործընկերությունը` հակադրվելով ԱՄՆ քաղաքականությանը

09/05/2025

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025

Շուշին իսլամացվում է. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

09/05/2025

ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և ևս 7 երկրի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական