Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առկախման պայմաններում ԱՄՆ-ը եւ Իսրայելը հունվարի 23-27-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Իսրայելում եւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում, ինչն ԱՄՆ-ի ու Իսրայելի ամենաընդգրկուն ու խոշորածավալ զորավարժությունն է։ «Մշտադալար կաղնի» խորագրով անցկացվող լայնածավալ զորավարժության չհայտարարված ուղերձը, ըստ «Al-Monitor»-ի, հետեւյալն է․ «Ուկրաինական պատերազմի ու չինական սպառնալիքների պատճառով ԱՄՆ տեսադաշտից չի կարող վրիպել Իրանի վտանգը»։
«Al-Monitor»-ը զորավարժությունների անցկացման առիթով գրում է․ «Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին ձեռք բերված համաձայնագրին վերադառնալու նպատակով Վիեննայում ընթացող բանակցությունների դադարեցման պայմաններում, երբ Իրանն իր ռազմական կարողություննեը բազմապատկելու նպատակով Ռուսաստանին է ապավինել, ԱՄՆ-ը եւ Իսրայելը մտադիր են անցկացնել ամենախոշորածավալ համատեղ զորավարժությունը»։
Իրանագետ Գրիգոր Աառաքելյանի՝ առավել մանմասնությամբ ամբողջական հոդվածը կարող ենք կարդալ «Ազգ» թերթի՝ հունվարի 27-ի համարում։