Անկարա-Բեռլին վեճը հանդարտեցման միտում չունի: Երեկՙ հունիսի 9-ին Մեջլիսի պատգամավորների մի խումբ Բունդեսթագիՙ Հայոց ցեղասպանության բանաձեւին կողմ քվեարկած 11 թուրք պատգամավորի դեմ հայց է հարուցելՙ «թրքությունն ու թուրքական պետությունը վիրավորելու» հիմնավորմամբ: Գերմանական լրատվամիջոցները, «Հուրիեթին» հղում անելով նշում են, որ դեռեւս պարզ չէՙ դատախազությունը ընթացք կտա՞, թե՞ ոչ: Թուրքիայի պետությանը հասցված վիրավորանքը պատժելի արարք է, մեղավորությունը ապացուցվելու դեպքում կատարողին ազատազրկում է սպառնում: