Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

MARLBORO-Ն ԵՎ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ»

29/07/2016
- 29 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Տարիներ առաջ, եթե չեմ սխալվումՙ երեք, երբ ներկա էի Ժիրայր Սեֆիլյանի ասուլիսին, նա ասաց, որ ինքը տեսել է, թե ինչպես է կռվել Սերժ Սարգսյանը. «Նա զորքին սիգարետ էր բաժանումՙ Marlboro», ասել էր Սեֆիլյանըՙ փորձելով բացատրել, որ իրականում Սերժ Սարգսյանը չի կռվել, այլ… Սերժ Սարգսյանի հանրամատչելի կենսագրության մեջ գրված է, որ մարդը կռվել է. Marlboro-ի մասին այնտեղ ոչինչ չկա գրված, բայց եթե այդպիսի բան եղել է, ապա խորհուրդ կտամ նախագահի կենսագրությունը գրողներին (ներողություն, գրի առնողներին) այդ կարեւոր դրվագն անպայման ներառել Սարգսյանի կենսագրության մեջ, քանի որ պատերազմի ժամանակ զորքին սիգարետով ապահովելը անչափ կարեւոր ու շնորհակալ գործ է, մանավանդ եթե այդ սիգարետը Marlboro է, թիվն էլՙ 90-ականները:

Այս պատմությունը պատահական չհիշեցի: Բանն այն է, որ այստեղ մի շատ կարեւոր բացահայտում կա, այն որ Սեֆիլյանը հաստատում է, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ անձամբ տեսել է Սերժ Սարգսյանին, եւ վերջինս էլ չի հերքում, որ Սեֆիլյանը կռվել է Ղարաբաղում: Այսինքն երկուսն էլ կռվել են: Սա ամենակարեւորն է, ահա թե ինչու:

Բանն այն է, որ մեր շուրջը բոլորն էլ կռված են, օրինակ Պավլիկ Մանուկյանը, ով Ժիրայր Սեֆիլյանի հոգեբանական հրամանատարությամբ գրավել է ՊՊԾ գունդը, չնայած ասում է, որ Սեֆիլյանն իրենց այս պլանից տեղյակ չի եղել, եւս կռվել է: Նրա կողքին կանգնած Արայիկ Խանդոյանը նույնպես կռվել է: Նրանց եւ իշխանությունների մեջ միջնորդի դեր ստանձնած Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը եւս կռված է… Այդ ի՞նչ չեն կիսել, Marlboro-ն: Հնարավոր է, համենայնդեպսՙ գունդը գրաված զինյալ խմբից անցած օրերին հաղորդում էին, որ իրենք հաց չունեն, լույս չունեն, սիգարետ չունեն: Սիգարետը կարեւոր բան է, առաջին անհրաժեշտության բան է, հացի ու լույսի պես բան է, բոլոր երկրներում, երբ զինյալ խումբը ոստիկանական գունդ է գրավում, ոստիկանությունը ամեն ինչը կարող է կտրել, բացի սիգարետից: Ինչեւէ:

Բայց չի կարելի պնդել, որ սա սիգարետի կռիվ է, եթե խնդիրը սիգարետը լիներ, «Սասնա ծռեր» խմբավորման տղերքին սիգարետ չէին տանիՙ Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ ՊՊԾ գունդ գնացած լրագրողները եւ զինյալներից ոմանց ծնողներն ու հարազատները:

Վիտալի Բալասանյանը, ասում են, խնդրի կարգավորմանը ոչ մի լավ բան չտվեց, չնայած հենց վերջինիս միջնորդությամբ «ծռերը» բաց թողեցին 4 պատանդներին: Պավլիկ Մանուկյանն էլ Ա1+-ին հայտնել է, որ իրենք նոր միջնորդ են նշանակումՙ Աշոտ Մինասյանին: Դուք կզարմանաք, բայց նաՙ «Աշոտ Երկաթ» կեղծանունով, կրկին կռվել է Ղարաբաղում: Հիմա մարդը մեկ այլ կռվածՙ Մանվել Գրիգորյանի գլխավորած Երկրապահ կամավորական միությանՙ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանակիր է, բայց ամենակարեւորըՙ ֆինանսների նախարարության Սյունիքի տարածքային մաքսատան պետն է: Բայց «ծռերը» նրան վստահում են, հարգում են, հետը կռվել են, ինչպե՞ս չհարգեն, դուք որ մեկի հետ պատերազմ անցնեքՙ կողք-կողքի, չե՞ք հարգի: Այդուհանդերձ կարծում եմ, որ վերջին նախադասության մեջ կարեւորը «բայց» բառն է, այսինքն մարդը Սյունիքի տարածքային մաքսատան պետն է, ԵԿՄ-ից մեդալ է ստացել, ԲԱՅՑ «ծռերը» նրան հարգում են: Այս բայցըՙ հույս է, այս բայցը պետք է բռնել եւ սրա վրա կառուցել, եթե իհարկե կառուցելու ցանկություն կաՙ համատարած քանդելու այս ժամանակներում: Դու ծուռ ես, բայց ես հարգում եմ քեզ, քանի որ կռվել ենք իրար հետ, դու հանրապետական ես, բայց ես հարգում եմ քեզ, քանի որ կռվել ենք միասին, դու իշխանություն ես, բայց ես հարգում եմ քեզ, քանի որ կռվել ենք, դու ոստիկան ես, բայց ես հարգում եմ քեզ, քանի որ կռվել ենք, դու Սերժ Սարգսյանն ես, բայց ես հարգում եմ քեզ, քանի որ… ծխել ենք միասին… Ի՞նչը չեք կիսում, տղերք, եթե երկիրըՙ ապա այն ձերն էլ է, բայց առանց կիսելու իրավունքի: Եթե կարծում եք, որ ժողովուրդը ձեզ պարտական է, ապա այդպես չէ, քանի որ Ղարաբաղում կռված լինելը ձեր բոլոր քայլերն իրավացի չի դարձնում, ժողովրդին էլՙ ձեզ պարտական չի դարձնում: Ոչ մեկիդ: Հակառակը, բոլորդ եք պարտականՙ ժողովրդին, քանի որ Ղարաբաղում կռված եք:

Նախորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏԿԵՐՈՎ ԹԱՇԿԻՆԱԿԸ ԿԱՄ ԴԱՍՏԱՌԱԿ

Հաջորդ գրառումը

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 250 ՄԼՆ ՆՈՐ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԿՀՎ-Ն «ԽՈՍՏՈՎԱՆԵՑ» ԻՐ ՁԱԽՈՂՈՒՄԸ

Լրահոս

Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին

26/06/2026

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածության համար։  «Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան...

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026

Թող թույլ տրվի ինձ զգաստ մտածող ու դեռ չկաշառված գործընկերներիս եւ առհասարակ մեր ժողովրդի ողջամիտ խավին խորհուրդ տալ, որ դադարեն...

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026

Մտածել, որ Հայաստանի ընտրությունների արդյունքը կապ չունի արտաքին աշխարհում կատարվող գործընթացների հետ,ու որ Հայաստանի ընտրողն է ամեն բան վճռում, իհարկե...

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026

Վատառողջ է վիճակը, երբ համազգային համարում վայելող որեւէ վերաքննիչ համակարգ բացակայ է Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի համապետական ընտրութիւնները տեղի ունեցան...

ԱՄՆ-ի հետ բանակցողի խորհրդանշական կրծքանշանը

26/06/2026

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համարվում է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ տարվող բանակցությունների գլխավոր համակարգողներից եւ բանակցային գործընթացի առանցքային դեմքերից մեկը: Նա Իրանի...

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026

Իրան-ԱՄՆ քառակողմ հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ պակիստանցի եւ քաթարցի միջնորդները, 80 րոպե տեւած բանակցություններից հետո ընդհատվել է՝ որոշ հարցերի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական