Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՆԵՐԽՈՒԺԵՑ ՍԻՐԻԱ

26/08/2016
- 26 Օգոստոսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Նպատակը, իբր, սահմանային միջանցքի պահպանումն է

Չորեքշաբթի վաղ առավոտյան թուրքերը Սիրիայի տարածքի վրա աննախադեպ լայնածավալ հարձակում են սկսել Ջարաբլուս քաղաքի շրջանում: Սիրիական տարածք են մտել տանկեր, զրահամեքենաներ, հատուկ ջոկատներ, որոնց օժանդակում են թուրքական F-16 ռազմօդանավեր եւ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդանավեր: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Հարձակման նպատակները պաշտոնապես երեքն ենՙ աջակցություն Սիրիայի «չափավոր» ընդդիմությանը, պայքար «Իսլամական պետության» եւ իսլամիստներին հավասարեցված քուրդ գրոհայինների դեմ: Չհայտարարված նպատակներից մեկը թերեւս պայքարն է նախագահ Ասադի դեմՙ «չափավոր» ընդդիմության միջոցով: Քրդերը թուրքերի գործողությունն արդեն անվանել են բացահայտ օկուպացիա:

«Ալ Մայադն» հեռուստաալիքը չորեքշաբթի հետմիջօրեին հաղորդեց, որ թուրքերը երկու կողմից փաստորեն արդեն մտել են Ջարաբլուս քաղաք: Նախագահ Էրդողանը Անկարայում ելույթ ունենալով հայտարարել է, թե հարձակման նպատակը ԻՊ-ից եւ սիրիացի քրդերից բխող սպառնալիքի վերացումն է: Նա ընդգծել է, որ գործողությունը կշարունակվի, քանի դեռ սահմանամերձ տարածքներից բխող վտանգը լիովին չի վերացել:

Սակայն փորձագետների կարծիքով, գործողության իրական նպատակը Ջարաբլուսը Ազազին կապող 100 կիլոմետրանոց միջանցքի պահպանումն է, այլ ոչ թե պայքարը իսլամիստ արմատականների դեմ: ՌԴ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում նշել է, որ ԻՊ դիրքերի ռմբակոծումը լոկ քողարկում է «չափավոր» ընդդիմությանը հատկացվող օգնությունը, որի մարտիկներին փաստորեն անհնար է տարբերել ԻՊ դրոշի ներքո կռվող ջիհադիստներից: Իվանովի խոսքերով, հանուն սահմանային միջանցքի պահպանման թուրքերը ձեւացնում են, թե ռմբակոծում են ԻՊ դիրքերը, բայց իրականում նրանք միաժամանակ հարվածներ են հասցնում սիրիացի քրդերի դիրքերին: Թուրքերի գլխավոր նպատակներն ենՙ պահպանել թուրք-սիրիական սահմանի Ջարաբլուս-Ազազ 100 կիլոմետրանոց հատվածի վերահսկողությունը եւ Ասադի թշնամի թուրքամետ խմբավորումների մատակարարումն ապահովելու հնարավորությունը, մանավանդՙ Հալեպի շրջանում: Թուրք-սիրիական սահմանի մնացյալ 800 կիլոմետրը վերահսկում են սիրիացի քուրդ ապստամբները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

«ԵՐԹԱԼԸ ՃԻՇՏ Է….»

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

«ԵՐԹԱԼԸ ՃԻՇՏ Է....»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական