Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻ ԶԱՆԳ ՀՆՉԵՑ ԵՐԿՆՔԻՑ…

02/09/2016
- 02 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Լավագույն ընծաներն ինքն ունիՙ ձայն, որ մեծ բեմերում քննություն է բռնել, երկրպագու, որ երկրից երկիր հետեւել է իրեն, անկախ երկիր, որ ներկայացրել է արժանապատիվ, ժողովուրդ, որի պատվավոր կոչումը կրելով չի մոռացել նրա ձայնը դառնալ… արքունիքը համերգասրահներում ծափահարել է նրան, ճաշի հրավիրել, բայց բեմին հավատարիմՙ ոչ պալատներում համաձայնել է երգել, ոչ էլ առավել եւսՙ պալատական երգչուհի է դարձել: Դերասանական վարպետությունը բեմից չի իջեցրել կյանք, թագուհու- իշխանուհու հանդերձները թողել է թատրոնի հանդերձարանումՙ առօրյա կյանքում նախընտրելով պարզ ու համեստ շորուկոշիկ: Ինչ էլ կրում է, թանկարժեք է դառնում: Վարսավիրանոց հաճախելու սովորություն չունի, ինչպես էլ սանրվի, խնամված է, իսկ դեմքի գծերն Արարիչն այնքան բծախնդիր է կերտել, որ ոչ մի կնճիռ դրանք ի զորու չեն փոխել: Աչքերը խոշորՙ երկիր ու աշխարհ տեսած, հոտնկայս ծափահարող դահլիճ տեսած աչքերը հոգու հայելի լուսարձակներ են եղել միշտ, դրանց հմայքին չդիմացողնե՞րՙ որքան ասես:

Առաջին հերթինՙ ինքնիրեն: Ինքնությանն ու լեզվինՙ աննահանջ: «Ավրորա» մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոյին ունկնդիրը զարմացավՙ անգլերեն ինչպիսի՛ առոգանություն, նույնը, երբ գերմաներենն են լսում, իտալերենին ու ռուսերենին են ականջալուր լինում: Ֆրանսերենն էլ գնահատեց ֆրանսիական մամուլը, երբ Բաստիլ թատրոնում Մաթիլդա էր երգում «Վիլհելմ Թել»- ում: Նրա հայերենն ուրիշ էՙ Խորենացի ու Նարեկացի վերընթերցող, Չարենցը, Թումանյանն ու Տերյանըՙ իր մտքի դարակներում, Հրանտ Մաթեւոսյանի տողով մեծացած, ժամանակակից հայ գրողներիՙ Լեւոն Խեչոյանի, Լեւոն Ջավախյանի արձակով թարմացվող: Ու երբ խոսում է, մեր լեզվի հարուստ շերտերն այնպես են բառեր տրամադրում, որ մատնում ենՙ իր ներսում հայկազյան բառագանձը ամենօրյա շարժման մեջ էՙ միտք ու հոգի սնուցող:

Փառքին չկառչած, անքեն հոգի է, սիրելու, նվիրվելու ունակ, դավաճանություն մերժող, զոհաբերության պատրաստ անպարտ մրցակից է: Նաՙ մեր ժամանակների լավագույն Նորման, ամեն բեմելի այնքան օրգանական է կերտում այս դերը, որ սկսում ես մտածելՙ դերը ճակատագրով է տրված: Բեմում, թե բեմից դուրս ոչ մի Պոլեոն արժանի չէ նրանՙ պարտված է ու դատապարտված:

Մեր ծափերին ի պատասխան նրա խոնարհումը բեմում, նրան կյանքում ուղիղ քայլելու, ամուր կանգնելու ուղեգիր է տալիս: Ունկնդիրներիսՙ ներշնչանք: Այդպես է ծնվել 2016-ին նկարիչ Մայիս Մխիթարյանի արվեստանոցի սիրուն կտավներից մեկըՙ Մշո Ճառընտիր փրկած երկու կանայքՙ Լուսինե Զաքարյանն ու Հասմիկ Պապյանն են: Նրանց արվեստն ու ապրած կյանքը ճանապարհ է երկինք: Երկրի վրա արարելու Հասմիկ Պապյանի ժամանակը նոր շնչառություն է ստանում այսօրՙ նրա լույս ծննդյամբ: Թեպետ հեռվում եմ, բայց ականջիս նրա ծննդյան զանգն է կանչում Երեւանից, օդի տատանումից մեր երկրում կուտակված բացասական լիցքերը կուչ են գալիս, անդարձ կորչում: Ու նորից է բացվում հայրենի բնաշխարհի ծաղիկըՙ նեկտարը նվիրելու պատրաստ… հայրենի մեղուներին անդավաճան սպասելով:

«Ազգ»ի խմբագրությունը նույնպես սպասողների ու շնորհավորողների մեջ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԱՐԱԾՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՂԲԱՎԱՅՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԻՄ ՉԵՆ ԸՆԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԻՄ ՉԵՆ ԸՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական