Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՆՙ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈՔՐԻԿ (՞) ԽՆԴԻՐԸ

02/09/2016
- 02 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Բացի հարցականից, որը մեր հավելումն է, վերնագիրը Անկարայում ապրող «Հուրիյեթ» օրաթերթի սյունակագիր Բուրակ Բեկդիլինն է, որն իր ստորեւ թարգմանաբար եւ հատվածաբար ներկայացվող մեկնաբանությունը զետեղել է «Gatestone» ինստիտուտի կայքում:

Տասնչորս տարի շարունակ Ռեջեփ Թայիբ Էրդողանի իսլամական կառավարության տակ գտնվող Թուրքիան մի ժամանակ «կամուրջ» էր համարվում եվրոպական եւ մահմեդական քաղաքակրթությունների միջեւ: Նրա անդամակցությունը Եվրոմիությանը խրախուսում էին բոլորը: Երեք տասնամյակ անց նա դարձել է Եվրոպայի լուրջ խնդիրներից մեկը:

«Թուրքական խնդիրը» երկրի ներսում ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող պայթյունները չեն: Ոչ էլ հեղաշրջման փորձը կամ այն, թե ով է իշխում այնտեղ: Դա ժողովրդավարության իսպառ բացակայությունն է, որն անհերքելի է:

Եվրոպան, թեեւ շատ դանդաղորեն, սկսել է սթափվել «կամրջի» այդ հասկացությունից: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի խոսքերով իր երկրի հարաբերությունները Թուրքիայի հետ այնքան վատ են ներկայիս, որ իրականում «ոչ մի հիմք» չկա բանակցություններ վարելու: «Մեր երկրները նման են երկու տարբեր մոլորակներից եկած էմիսարների», ասել է նա, եւ նա ճիշտ է: Նա նաեւ միակը չէ, որ Թուրքիային «օտար» է համարում:

Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենզին , Էրդողանի «Իտալիան պետք է ոչ թե իմ որդու, այլ մաֆիայի հարցով զբաղվի» հորդորին պատասխանելով ասել է, գուցե Էրդողանին ոչ հասկանալի լեզվով. «Իտալիայում գործում է անկախ իրավական համակարգ, եւ դատավորները պատասխանատու են իտալական սահմնադրության, եվ ոչ թե Թուրքիայի նախագահի առաջ»:

Իր հերթին, անսովոր ռեալիզմ ցուցաբերլով, Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քեռնը նշել է, որ եվրոպական կառավարությունների ղեկավարների հետ քննարկելու է Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ խոսակցություններին վերջ տալու հարցը: Նա անդամակցության այդ խոսքերը բնութագրել է որպես «դիվանագիտական ֆիկցիա»: «Մենք գիտենք, որ Թուրքիայի ժողովրդավարության մակարդակները բավարար չեն անդամակցության համար», ասել է նա:

Նույնիսկ կիպրոսաբնակ թուրքերն են վախենում Էրդողանի վարած իսլամականացման քաղաքականությունից: Ութսուն քաղաքական խմբավորումներից մոտ 1.500 հոգի Նիկոսիայում փողոց են դուրս եկել բողոքելու «իրենց աշխարհիկ մշակույթը իսլամական նորմերին հարմարեցնելու Թուրքիայի ջանքերի» դեմ:

Այս բոլորը անխուսափելիորեն Թուրքիային դարձնում են «օտար թեկնածու», որն ակնկալում է մուտք գործել եվրոպական այդ «ակումբը»: Ըստ Եվրոպայում անցկացված մի հարցախույզի, Թուրքիան անդամակցության ամենանվազ ցանկալի թեկնածուն է: Նրա անդամակցությանը դեմ է Նորվեգիայում բնակչության 54 տոկոսը, իսկ Գերմանիայումՙ 81 տոկոսը: Ջելալ Յալընըզ անունով թուրք քիչ հայտնի մի փիլիսոփա 60-ականների թուրքերին նմանեցրել է «նավի ուղեւորների, որոնք դեպի արեւմուտք են վազում, մինչ իրենց նավը դեպի արեւելք է գնում»:

«Սակայն թուրքերը մենակ չէին այդ ձգտման մեջ: Նրանց թիկունքում կանգնած էին այսպես կոչված ազատամիտ, «լիբերալ» արեւմտյան ղեկավարներ», եզրափակում է հոդվածը Բուրակ Բեկդիլը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՊԱՌՆԱԼԻՑ ԼՈԶՈՒՆԳԸ

Հաջորդ գրառումը

ԲՈՍՏՈՆՈՒՄ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱԶԳԻ ՄԱԳՆԱՏԸՙ ՀԱՆՑԱԳՈՐԾ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԲՈՍՏՈՆՈՒՄ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱԶԳԻ ՄԱԳՆԱՏԸՙ ՀԱՆՑԱԳՈՐԾ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի...

ԿարդալDetails

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական