Հովիկ Աբրահամյանի հրաժարականի լուրը կեսօրին արդեն հրապարակել էին գերմանական առցանց լրատվամիջոցները: Նրա որոշումը սպասելի էրՙ հուլիսին զինված ընդդիմադիրների կողմից երկու շաբաթ ՊՊԾ գնդի գրավումից հետո: Սա տարիներ ի վեր ամենամեծ քաղաքական ճգնաժամն է հետխորհրդային այս հանրապետության պատմության մեջ, ծանուցել էր «Ցայթը»ՙ շրջանառելով Հայաստանի նախագահ Սարգսյանիՙ օգոստոսյան խոստումը, թե կազմավորելու է «Ազգային համաձայնության» կառավարություն: «Հայաստանի կառավարությունը մնացել է առանց ղեկավարի, դիտորդների կարծիքով, այդ պաշտոնի հավանական թեկնածուն Երեւանի նախկին քաղաքապետ, ռուսական Գազպրոմ կոնցեռնի թոփմենեջեր Կարեն Կարապետյանն է», իրազեկել էր «Ցայթը»: