Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

257 ՀՈԳԻ

23/09/2016
- 23 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Պարզ չէ, թե Ծաղկահովիտ համայնքի բնակիչներից քանի՞սն են անհամբեր սպասել, թե ե՞րբ պետք է գա իրենց գյուղապետի ընտրության օրը եւ իրենք գնան ընտրական տեղամասեր ու ընտրություն կատարեն, դրանով իսկ, եւ միայն դրանով, իրենք իրենց գյուղի, երկրի տերը զգան: Սա կարեւոր էլ չէ, կարեւորն այն է, որ շատերն անհամբեր սպասում էին Ծաղկահովիտի ընտրությունների պաշտոնական արդյունքներին, որ պարզեինՙ հաղթե՞լ է… Հաղթել է անկուսակցական, նախկին գյուղապետ Նորաին Հակոբյանը, ում օգտին քվեարկել է 364 ծաղկահովիտցի, պարտվել են գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանը, ում օգտին 311 ծաղկահովիտցու ձայն կա, եւ անազատության մեջ գտնվող Արայիկ Խանդոյանն իր 257 ձայնով:

Հենց այս 257 հոգու մասին էլ կխոսենք: Հիշո՞ւմ եք Արայիկ Խանդոյանինՙ Էրեբունու ՊՊԾ գնդում: Ինչ էր խոսում, ինչպես էր խոսում, ինչեր էր ասում, դե այն, որ երկրում բան փոխելու համար զինված պայքարը միակ միջոցն է, որ իրենք ընտրել են հենց միակ, միակ եւ ճիշտ միջոցը, քանի որ այսպես չի կարող շարունակվել, երկիրը թալանվում է, մարդիկ կողոպտվում են, մի խոսքով… Հետո ամեն մեկն իր ձեւով դուրս եկավ կամ բերվեց ՊՊԾ-ի տարածքից, այդ թվումՙ Արայիկ Խանդոյանը, ում այս պահին պահում են Նուբարաշեն ՔԿՀ-ում եւ ում դեմ կա հարուցված քրեական գործ: Հիմա, այն 257 ծաղկահովիտցիները, ովքեր գնացել են իրենց գյուղապետի ընտրություններին եւ այդ պաշտոնում ձայն տվել Արայիկ Խանդոյանին, նրան ամենեւին էլ չեն սատարել, ճիշտ հակառակը, նրան ցույց են տվել, հասկացրել են, ասել են, որ եղբայր, այնպես չէ, որ երկրում կարելի է բան փոխել միայն զինված, ավելինՙ զինված բան փոխելու ճանապարհը ճիշտ չէ, ճիշտը ընտրություններն են, դրանց մասնակցությունն է, այդ թվումՙ քո, կապ չունի ծուռ ես, դուզ ես, դա՛ է: Մասնակցիր ընտրություններին եւ մենք կողքիդ ենք, չես մասնակցի, Աստված է կողքիդ է, Աստված միշտ կողքիդ է: 257 ծաղկահովիտցին իրենց ընտրությամբ չեն ապացուցում, որ ժողովուրդը Խանդոյանի եւ նրա ընկերների կողքին է եւ էր, ինչ էլ նրանք անեն, այդ մարդիկ, այդքան մարդը ցույց է տալիս, որ իրենք Խանդոյանի կողքին են, երբ նա մասնակցում է ընտրություններին, երբ նա պայքարում է անզեն, քանի որ պայքարում է երկրի ներսում, հայրենիքի մեջ, այդ հայրենիք-պետությունը շենացնելու ցանկությամբ: Իսկ հայրենիքում զենքով չեն պայքարում, դրանով էլ այն տարբերվում է:

Այս 257 հոգին շատ կարեւոր մարդիկ են, մեծագույն մեսիջով. նրանք միայն Խանդոյանին չեն ասում, բոլորին են ասում, նրանց, ովքեր զենք են վերցրել, որ երկրում բան փոխեն, ովքեր պատրաստվում են բան փոխելու համար զենք վերցնել, նրանք ասում են այս բոլորինՙ վայր դրեք զենքը, էլ երբեք այն չառնեք, եթե այն առնելով սահման չեք գնալու, վայր դրեք ու ընտրություններին մասնակցեք, փորձեք հաղթել, դա հնարավոր է, դա հնարավոր է դառնում:

Արայիկ Խանդոյանը ընտրություններում պարտվել է: Երեւի նա հայտարարություն տարածի, որտեղ նշի, որ ինքը պարտվել է, քանի որ իշխանություններն ինչպես միշտ, ձայներ են գողացել, բայց եթե դա այդպես լիներ, ապա իշխանությունները ձայներ կգողանային եւ իրենց թեկնածուին կտային… Ինչեւէ: Եթե անգամ գողացել են, եթե նույնիսկ դեռ շարունակում են Հայաստանում ընտրություններից ձայներ գողանալ, Արայիկ Խանդոյանի համար իր հայրենի գյուղի ընտրություններում ամենակարեւորը դա չպետք է լինի, այլ այն, որ 257 ծաղկահովիտցի կա, ովքեր նրան ընտրելով նրան ասում ենՙ էլ երբեք զենքով բան չփոխես երկրում ու հնարավոր է, որ հենց դու դառնաս գյուղապետ: Իսկ Հայաստանի յուրաքանչյուր գյուղում 257 հոգին լուրջ թիվ է: Սա միայն մի գյուղում, այսինքն միայն մեկ գյուղում 257 հոգի կա, որոնք գտնում են, որ երկրում բան փոխելը հնարավոր է բացառապես ընտրություններով եւ առանց զենքի:

Իսկ Հայաստանում քանի՞ գյուղ կա…

Նախորդ գրառումը

AIWA-Ն ՆՇՈՒՄ Է ԻՐ 25-ԱՄՅԱԿԸ

Հաջորդ գրառումը

ԲԱ ՀՈՎԻՎՆԵՐՆ Ո՞ՒՐ ԷԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲԱ ՀՈՎԻՎՆԵՐՆ Ո՞ՒՐ ԷԻՆ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական